«Փոթորկից առաջ»՝ պատմավեպ 29-ամյա անիշխանության մասին


Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Սամվել Մհերյանի «Փոթորկից առաջ» պատմավեպի շնորհանդեսը: Վեպը նկարագրում է 3-րդ դարի վերջին Մեծ Հայքի 29-ամյա անիշխանության շրջանը, երբ Անակ Պարթևի ձեռքով սպանվում է Խոսրով արքան: Գրքի շնորհանդեսի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Արցախի թեմի... ավելի

Դպրական տվչություն Բրազիլիայի հայոց թեմում


Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ մայր տաճարում թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն: Վահրամ Գասպարյանը, Ֆելիպե Մավուշյանը և Դրո Գալաճեանը, որոնք տարիներ շարունակ սպասավորում են ծիսական արարողությունների ժամանակ, հոգևոր ծառայության դպրական... ավելի

Քրիստոնյաները աշխարհում ամենահետապնդվող կրոնական համայնքն են. Եվրոպան կարմիր լույս է վառում


Եվրոպայում գտնվող բազմաթիվ տաճարներ, մատուռներ, ինչպես նաև աշխարհիկ շինություններ նոյեմբերի 22-ի երեկոյան լուսավորվել են կարմիր լույսերով: Կարմիրը խորհրդանշում է քրիստոնյայի տառապանքները: «Կարմիր չորեքշաբթի» կոչվող ակցիան նպատակ ունի աշխարհի ուշադրությունը հրավիրել հալածվող քրիստոնյաների ծանր... ավելի

Հայոց հովվապետը հրավեր է հղել համայն հայ ժողովրդին՝ նշանավորելու Ս. Ներսես Շնորհալու հիշատակը


Հայոց մեծագործ կաթողիկոս Ներսես Շնորհալու վախճանման 850-րդ տարելիցի առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական սրբատառ կոնդակով հրավեր է հղել համայն հայ ժողովրդին՝ տարբեր միջոցառումներով նշանավորելու Սուրբ Ներսես Շնորհալու անմար հիշատակը։ Նոյեմբերի 26-ին, ժամը 17։30-ին, Արտաշատի Սուրբ... ավելի

Վերապատրաստման հերթական դասընթացն ավարտած քահանաներին հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ավարտվեց քահանաների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հավաքի ժամանակ քննարկման առանցքում քահանայի հովվական ծառայության ընթացքում ծագող խնդիրներն էին և դրանց հաղթահարման ուղիները: Շուրջ 500 քահանա է ընդգրկված... ավելի

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Իրաքի Հանրապետության նախագահին


Նոյեմբերի 22-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Հանդիպմանը Հայոց hովվապետն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական... ավելի

Ամփոփ լրահոս 20.11.2023


Բեյրութի Նոր Հաճն հայաշատ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը և պատերը նորոգվել են: Նորոգվում է նաև Նյու Յորքի Սուրբ Վարդան հայ առաջնորդանիստ եկեղեցին: Երուսաղեմի պատրիարքները և հոգևոր պետերը իրենց զորակցությունն են հայտնել Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին` Երուսաղեմի հայկական թաղամասը... ավելի

Վերաբացել է Պոլսի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին


Քանդիլի թաղամասի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին, որը փակվել էր նորոգության աշխատանքների համար, վերաբացվել է: Վերաօծումից հետո Պոլսի հայոց պատրիարքը անդրանիկ պատարագն է մատուցել:  

Լույս է տեսել անվանի հայագետ Բաբկեն Չուգասզյանի երկերի ժողովածուի առաջին հատորը


Մաշտոցյան մատենադարանում կայացավ երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրած նշանավոր գիտնական, հայագետ-արևելագետ, Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակին: Գիտաժողովը բացվեց գրքի շնորհանդեսով:  

Ս. Էջմիածնի կաթողիկոսական դիվանի արխիվի առաջին հատորը հրատարակվել է


Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական դիվանի արխիվին նվիրված մատենաշարի առաջին հատորի շնորհանդեսը: Քչերին է հայտնի, որ Մատենադարանը ձեռագրականից բացի ունի նաև արխիվային հարուստ հավաքածու: Մինչև հիմա այն գրեթե չի ուսումնասիրվել:  

Բուխարեստում քննարկվել է Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդիրը


Հանդիպումը կազմակերպել էր Ռումինիայի Կրոնի հարցերով նախարարությունը՝ հայոց թեմի նախաձեռնությամբ: Մայր Աթոռից պատվիրակություն է մեկնել Բուխարեստ:  

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամները պատվո բարձր շքանշանների են արժանացել


Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանների արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամներ Աշոտ Ալեքսանյանը, Կորյուն Ղաֆադարյանը և Հրաչ Պողոսյանը: «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Կառլեն Գևորգյանին՝ ի գնահատություն Հայ... ավելի