ԱՄՆ-ի առաջին հայկական եկեղեցու ուխտավորները Մայր Աթոռում


Հուլիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուսթրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին, որոնց առաջնորդում էր հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Բարսեղյանը։ Հայոց Հովվապետն իր օրհնության խոսքում կարևորեց սփյուռքի հայորդիների... ավելի

Պայծառակերպություն (Վարդավառ)


Հուլիսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը (Վարդավառը), որը Թաբոր լեռան վրա Փրկչի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու ավետարանական պատմության հիշատակությունն է: Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և հարուստ է... ավելի

Թադեոսի սրբապատկերները


Վազգենյան հոգևոր դպրանոցի 4-րդ լսարանի սան, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտ Թադեոս Վարդանյանն իր հոգևոր ուղին ընտրել է որպես երախտագիտություն Աստծուց ստացած նկարչական շնորհի: Դպրանոցի տեսչական կազմի աջակցությամբ բացված հատուկ արվեստանոցում երիտասարդը նախկին աշխարհիկ... ավելի

Վերականգնվում է Հառիճավանքի որմնանկարը


Հառիճավանքում ընթանում են 1235 թվականին ստեղծված «Օդիգիտրիա» Տիրամոր որմնանկարի ախտորոշման, մաքրման, վերականգնման և կոնսերվացման աշխատանքները: Ջրամեկուսացման և խոնավության խնդիրները լուծելուց հետո, ճարտարապետ Արա Զարյանն ու բելգիացի մասնագետ Քրիստին Լամուրեն աշխատում են որմնանկարի պահպանված... ավելի

Դատարանը բավարարել է Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության


ՀՀ վարչական դատարանը հունիսի 1-ին բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության՝ ոչ իրավաչափ ճանաչելով վերջինիս անգործությունը: Գործը վերաբերում է Արագածոտնի թեմի Սուրբ Հովհաննավանքում ստեղծված իրավիճակին: Վանքի նախկին հովիվ, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանն ամիսներ շարունակ... ավելի

Մատենադարանում մեկնարկեց «Խոստում» համահայկական նախագիծը


Հուլիսի 1-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պաշտոնապես մեկնարկեց «Խոստում» նախագիծը, որի մտահղացումը «Խոստում» հիմնադրամի տնօրեն Արմեն Ղազարյանինն է: Նպատակը հատուկ մշակված համաձուլվածքից արծաթագույն և ոսկեգույն ձեռագործ խաչեր ստեղծելն է: Յուրաքանչյուր խաչի մեջ ամփոփված են տարբեր սրբավայրերից... ավելի

Մալաթիայի հայորդյաց տանը բացվել է կարատեի դասարան


Մայր Աթոռի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանը բացվել է հիմնանորոգված շենք տեղափոխվելուց հետո: Այժմ 24 մարզիկ է ընդգրկված հաստատության այս մարզաձևի դասարանում: Մարզիչը Կարեն Ժամկոչյանն է՝ «Սո Կիոկուշին» մարզաձևի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Կենտրոնի բարեկարգ ու ընդարձակ... ավելի

Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակումը


Ուսումնական տարեշրջանը եզրափակել է 67 ուսանող, որից 11-ը ճեմարանի շրջանավարտ են և արդեն ձեռնադրված սարկավագներ: Միջոցառման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական պատգամն ու օրհնությունն է փոխանցել ներկաներին, բարձր գնահատել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տեսչական անձնակազմի... ավելի

Մալաթիայի Հայորդյաց տան նորոգումից հետո այցելուների քանակը կրկնապատկվել է


Մալաթիայի հայորդյաց տունը հիմնանորոգվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը: Մի քանի ամիս առաջ Հայորդյաց տունն ուներ 280 սան: Տեղափոխվելուց հետո շեշտակի աճել է հաճախողների թիվը, հասնելով... ավելի

Սևանի Վազգենյան դպրանոցի 11 սան այս տարի ավարտել է հոգևոր հաստատությունը


Քառամյա կրթությունն ավարտելուց հետո Սևանի Վազգենյան դպրանոցի սաները ստանում են բակալավրի աստիճան և հնարավորություն են ստանում ուսումը շարունակել Հայաստանի ցանկացած բուհում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շրջանավարտների մեծ մասը նախընտրում է ուսումը շարունակել Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Վեց... ավելի

Հայրավանքի ուխտի օրվա առիթով եկեղեցի է տեղափոխվել Տիրոջ խաչափայտի մասունքը


Տիրոջ Խաչափայտի մասունքը մինչև 18-րդ դար պահվել է Հայրավանք, հետո երկրաշարժի պատճառով վանքի միաբանները մասունքը տեղափոխել են Էջմիածին: 19-րդ դարից հետո մասունքն առաջին անգամ Հայրավանք է վերադարձել 2018 թվականին՝ բացելով վանքի նորագույն պատմության էջը և հիմք դնելով ամենամյա ուխտի ավանդույթին... ավելի

Գրիգոր Լուսավորչի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի


Հունիսի 27-ը գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի և Վարդաբլուր գյուղի տոնն է: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի է տեղափոխվել Գրիգոր Լուսավորչի մասունքը: Մատուցվեց Սուրբ և Անմահ... ավելի