Արագածոտնի և Կանադայի թեմերի աջակցությամբ Կանադա` բուժման կմեկնեն Հասմիկն ու Դավիթը


Արագածոտնի թեմի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանն այս անգամ տնօրհնեք է կատարում Խաչատրյանների ընտանիքում: Ընտանիքի չորս երեխաներից երկուսը՝ Դավիթն ու Հասմիկը, մանկական ուղեղային կաթված ունեն: Արագածոտնի և Կանադայի թեմերի աջակցությամբ երեխաները փետրվարին բուժման կմեկնեն Մոնրեալ:  

Մոտենում է Ղևոնդյան քահանաների և Վարդանանց հիշատակության տոնը


Փետրվարի 2-ին Հայ եկեղեցին տոնում է սուրբ Ղևոնդյան քահանաների, փետրվարի 4-ին՝ Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության տոնը: 

Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն՝ Մասիս քաղաքի Ս. Թադեոս եկեղեցում


Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու երիտասարդաց միությունը «Ավարայրից` Արցախ. տոնդ շնորհավոր հայ զինվոր» խորագրով միջոցառումը նվիրեց հայոց բանակի կազմավորման 24-ամյակին և Վարդանանց զինվորների հիշատակության տոնին: Վարդանանց տոնը Հայ եկեղեցին այս տարի նշում է փետրվարի 4-ին: 

Եկեղեցական ամփոփ լուրեր 01.02.2016


Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում բացվել է հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» փառատոնը:  Թուրքիայի Նեվշեհիր փոքրիկ քաղաքում ստորգետնյա քրիստոնեական տաճար է հայտնաբերվել:  Ռեֆորմացիայի 500-ամյակը Լյութերական և Կաթոլիկ եկեղեցիները պատրաստվում են միասին տոնել:  Հռոմի պապը... ավելի

«Պատմաբանասիրական հանդես» գիտական պարբերականը շուտով կդառնա 60 տարեկան


Հայագիտական հանդեսի հիմնադրման գաղափարը ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանին էր: «Պատմաբանասիրականը» հիմնելու գաղափարը իրականություն դարձավ այդ տարիներին Ակադեմիայի պրեզիդենտ, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի համաձայնությամբ: 

Լույս է տեսել «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի ևս 3 հատոր


Հայոց բանակի տոնի նախօրեին լույս տեսավ « Հայոց պատերազմները և ռազմարվեստը» հեղինակային մատենաշարի ևս երեք հատոր: Դրանք վերաբերում  են Երվանդունիների, Տիգրան Մեծ արքայի և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ռազմարվեստին, պատերազմներին, զինված ուժերին և սպառազինությանը: 

Նորաստեղծ «Դարակ» հրատարակչությունը և Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գիրքը


Անցյալ տարեվերջից երևանյան գրախանութներում հայտնվեց Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» էսսեն: Սա անվանի գրողի առաջին գիրքն է հայերեն: Այն հրատարակել է նորաստեղծ «Դարակ» հրատարակչությունը` Սաֆո մատենաշարով:  Հին հույն բանաստեղծուհու անունը կրող այս մատենաշարը կներկայացնի բացառապես կին... ավելի

Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ոլորտում արձանագրվել են իրավախախտումներ


«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախորդ տարի արձանագրել է իրավախախտումների 27 դեպք, որոնցից 8-ն արդեն իրավապահ մարմինների քննության տակ են: 

Երևանում էր իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին


«Իտալիայից հետո իմ երկրորդ հայրենիքը Հայաստանն է: Հայաստանն ու հայերը շատ հոգեհարազատ են ինձ»: Իտալացի հանրահայտ  ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին Երևանում էր: 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է


2015 թվականիհունվարին, գրեթե մեկ ու կես տարվա աշխատանքներից հետո Կոմիտասի անվան զբոսայգում իր դռները բացեց Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը: Տոնական երեկոյին դաշնամուրային մենահամերգով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: 

Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում կառուցվելիք մատուռի հողն օրհնվեց


Հայկական բանակի կազմավորման 24-ամյակի առթիվ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում կատարվեց բաց խորանով մատուռի հողօրհնեք: Մինչ այդ տեղի ունեցավ հանդիսավոր շքերթ, որին մասնակցում էին Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը... ավելի

Հայ եկեղեցում Սուրբ ծննդյան տնօրհնյաց շրջան է


2014 թվականից «Ս. Մարիանե» սոցիալական կենտրոնն աջակցում է Արագածոտնի մարզում ապրող 67 խոցելի ընտանիքների: Կենտոնի հոգևոր հովիվ Տ. Օշին քահանա Հայրապետյանն այցելել է Աշտարակ քաղաքում բնակվող Մարուքյանների ընտանիք, կատարել տնօրհնյաց կարգ: