Եկեղեցին հիշատակել է Քրիստոսի վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը


Ավագ Հինգշաբթի առավոտյան Մայր Տաճարում կատարվել է Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ապաշխարության արարողությանը մասնակցել են պահք պահող հավատացյալները: Ավագ հինգշաբթի առավոտյան նրանց` ապաշխարողներին, արձակում է տրվում: Ապաշխարությունը հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է:... ավելի

Բրազիլիայի թեմում կատարվել է ապաշխարության կարգ և մատուցվել Սուրբ Պատարագ


Բրազիլիայի հայոց թեմում Ավագ հինգշաբթիի արարողություններին աղոթքով և հոգևոր զրույցներով պատրաստվել են օրեր շարունակ: Արամայիս սարկավագ Սողբաթյանը թեմի առաջնորդ Նարեկ սրբազանի օրհնությամբ հոգևոր թեմայով դասընթացներ է անցկացրել Հայ Ազգային Դուրյան վարժարանի սաների համար, ծանոթացնելով նրանց... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին


ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրենը Նորին Սրբությանը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու Լիբանանից, ԱՄՆ-ից և Բուլղարիայից ժամանած խմբի անդամներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական պատգամն է փոխանցել երիտասարդներին, գնահատել ծրագրերը: Հայոց Հայրապետը պատգամեց նաև ապրել... ավելի

Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է Մեծ պահքի քառասնօրյա ընթացքը


Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվում է 10-ը կույսերի առակը։ Ավագ Չորեքշաբթի Քրիստոսի օծման և Հուդայի մատնության հիշատակությունն է: Ավագ հինգշաբթին Վերջին ընթրիքի և Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է: Այդ օրը կատարվում է նաեւ ոտնլվայի արարողություն։ Ավագ... ավելի

Առաջին անգամ «Արտ Մյուզիք» մրցույթին մասնակցած «Նազանի» համույթը ստացել է 2-րդ կարգի մրցանակ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան քանոնի դասարանը մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում անցկացված «Արտ Մյուզիք» Արվեստի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: Դասարանը 2 հաղթանակ է գրանցել՝ ներկայացնելով անհատ կատարողի և սաներից ձևավորված «Նազանի» համույթը:

Լույս է տեսել «Սուրբ Էջմիածի Մայր տաճարի քարե տարեգրությունը» խորագրով մենագրությունը


Այն նվիրված է Մայր տաճարի վերաօծմանը և ամփոփում է Մայր տաճարի վիմագրական ժառանգությունը: Առաջին անգամ տարեգրության տեսքով` այսինքն, ժամանակագրական կարգով ներկայացվում են Մայր տաճարի շինարարական, նորոգչական աշխատանքները դարերի ընթացքում: Մենագրության հեղինակը վիմագրագետ Արսեն Հարությունյանն է։ Մայր... ավելի

Սկսվել է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը խորհրդանշող Ավագ շաբաթը


Երկուշաբթի եկեղեցում ընթերցել են Անիծված թզենու առակը: Ավագ երկուշաբթիից սկսած՝ մարդիկ մուտք են գործում Ավագ շաբաթվա շրջան և պատրաստվում են նշելու քրիստոնեական ամենակարևոր տոնը՝ Քրիստոսի Հարությունը: Հավատացյալներն Ավագ շաբաթն անցկացնում են խիստ ժուժկալությամբ, ջերմեռանդ աղոթքով, առաքինի ու ողորմած... ավելի

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի բոլոր եկեղեցիներում Ծաղկազարդին մատուցվել է Սուրբ Պատարագ


Տյումենում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Դոնի Ռոստով, Ղրիմում ու Իժևսկում ապրող հայրերը Ծաղկազարդին անցկացրել են եկեղեցում՝ քահանայի շուրջ համախմբված: Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ծաղկազարդի տոնին Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ օրհնվեել են ոստերը և բաժանվել... ավելի

Մայր Տաճարում Ծաղկազարդի երեկոյան Դռնբացեքի կարգ է կատարվել


Դռնբացեքի կարգը խորհրդանշում է Քրիստոսի Երկրորդ Գալուստը, երբ արդարների համար պիտի բացվեն երկնային արքայության դռները: Այն ընթանում է վարագուրված՝ Մայր Խորանից ներս և դրանից դուրս գտնվող հոգևորականների միջև երկխոսության ձևով: Հոգևորականները ծնկաչոք խնդրում են Տիրոջը բացել ողորմության դուռը, որպեսզի... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում օրհնել է Ծաղկազարդի տոնի առիթով հավաքված մանուկներին


Մայր Աթոռում Ծաղկազարդի տոնը սկսվել է Անդաստանի արարողությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի հետ աղոթել և օրհնել է աշխարհի չորս ծագերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն: Ծաղկազարդի տոնին եկեղեցու խորանի վարագույրը բացվել է և Սուրբ Հաղորդություն տրվել: Ծաղկազարդին բոլոր եկեղեցիներում... ավելի

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Ծաղկազարդի առիթով մատուցվել է տոնական պատարագ


Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն առանձնակի պատիվներ և հանդիսավորություն է նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու... ավելի

Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցում Ծաղկազարդի առիթով տոնական պատարագ է մատուցվել


Դեռ պատարագը չսկսած՝ դեպի եկեղեցի տանող ճանապարհները բազմամարդ են եղել: Ծաղկահյուս պսակներով և ուռենու ճյուղերով երեխաները ծնողների ուղեկցությամբ մասնակցել են Ծաղկազարդի տոնական պատարագին: Արաբկիրի Սուրբ Խաչը համայնքի ամենամեխ եկեղեցին է, որը միավորում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքները։