Արցախյան պատերազմում անհայտ կորած անձանց հիշատակության օրը` Տաթևի վանական համալիրում


Անհայտ կորած և նահատակված անձանց հիշատակի ազգային օրը՝ հունիսի 29-ին, Տաթևի վանական համալիրում ցուցադրվեցին Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների կանանց գոբելեն աշխատանքները: Գոբելենի մեջ թաքնված նամակներ. այսպես են անվանել իրենց ձեռագործ աշխատանքները անհայտ կորածների կանայք... ավելի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկու նոր գրքերը


Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» մենագրության և Վիտալի Յանկոյի «Խոստացիր ինձ... ծովը վկա» հուշագրության շնորհանդեսն էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Մարկոս Գրիգորյանի «Խաչմերուկներ» ցուցահանդեսը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում


«Այն ամենը, ինչ ես փորձել եմ երկրի վրա, կյանքում, այն ամենը, ինչ բավականություն է պարգևել, արտահայտել եմ իմ հողարվեստի միջոցով», - ասում էր Մարկոս Գրիգորյանը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բաց է նրա աշխատանքների ցուցահանդեսը:

«Իզմիրլյան» հիվանդանոցի բժիշկների բարեգործական այցը Սևան


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթական բարեգործական այցին Սևանի բնակիչներն անհամբերությամբ էին սպասում: Նախորդ այցի շնորհիվ քաղաքում չորս հոգու կյանք է փրկվել. բժիշկները բացահայտել են չարորակ գոյացություններ` դեռևս սաղմնային փուլում: 

«Լույս մանկանց» ծրագրի ամփոփիչ միջոցառումը՝ Բյուրականում


Հուլիսի 2-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արագածոտնի մարզում գործող «Լույս մանկանց» ծրագրի 2015-2016 ուստարվա ավարտական միջոցառումը:

Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու որմնանկարները վերականգնվել են


Իտալիայից ժամանած մասնագետները՝ վերականգնող ճարտարապետ Արա Զարյանն ու որմանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուղեն ավարտեցին Աշտարակի Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահպանված որմնանկարների մաքրման ու ամրակայման աշխատանքները: Այժմ տեսանելի է 10 սրբապատկեր: 

Մայր Աթոռի հոգևոր կրթարանների մանկավարժական ժողով՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ


Ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ, Մայր Աթռի հոգևոր կրթարանների դասախոսները մեկտեղվում են, քննարկում ուսումնական գործի մանրամասները, ուսանողների առաջադիմության հարցերը: 

Ննջեցյալների հիշատակության պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, Ս. Պայծառակերպության տոնի հաջորդ օրը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցվեց՝ ի հիշատակ ննջեցյալների: Մայր տաճարում պատարագիչ հոգևորականը Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանն էր:  

Պայծառակերպության տոնի առիթով Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը տարվել է Հովհաննավանք


Արդեն չորրորդ տարին է` Պայծառակերպության տոնի առիթով Մայր Աթոռի գանձատնից Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը բերվում է Հովհաննավանք: Այդ օրը եկեղեցու ուխտի օրն է: 

Վարդավառի նախատոնակը Երևանի մանկական զբոսայգում


Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամները, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Վարդավառի նախորդ օրվան նվիրված նախաձեռնություններով են հանդես գալիս` փորձելով վերականգնել տոնի ազգային սովորույթները: «Ոստան», «Վարք հայոց», «Տավրոս» ազգագրական երգի-պարի համույթները Վարդավառին նվիրված... ավելի

Վարդավառի տոնը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում


Պայծառակերպության (Վարդավառի) տոնին մարդաշատ են բոլոր եկեղեցիները: Մեր նկարահանող խումբը այցելել է Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղ պատարագիչ էր այս օրերին Հայաստանում գտնվող Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը:

Պայծառակերպության օրը Մայր Տաճարում տոնական պատարագ մատուցվեց


Քրիստոսի Պայծառակերպության տոնի հիմքում Հիսուսի` Թաբոր լեռան վրա իր երեք աշակերտներին Աստվածային փառքով երևալու ավետարանական հիշատակությունն է: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում այդ օրը պատարագիչ էր Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը: