Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթ Մանկավարժական համալսարանում


Փետրվարի 12-ին Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի մասնաշենքում բացվեց Արարատյան թեմի հայտարարած՝ ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը «Սուրբ Սարգիսը կերպարվեստում» թեմայով:

Միջին Արևելքի թանգարանը մշտական հասցե ունի


Նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի անձնական հավաքածուի ու ստեղծագործությունների հիման վրա 1993թ. ստեղծված Միջին Արևելքի թանգարանը մշտական ցուցադրությամբ  ներկայացվում է Չարենցի անվան գրականության թանգարանի նորոգված սրահներում

Տնօրհնեք Թադևոսյանների ընտանիքում


Յուրան ծառայում է Մարշալ Բաղրամյանի անվան զինվորական ուսումնարանում: Կարճաժամկետ արձակուրդի առիթը ընտանիքը որոշել էր նշանավորել տնօրհնեքի արարողությամբ: Սուրբ Ծննդյան բարի լուրը բերելով՝ տեր Գեղամ քահանան Ավետարանով և խաչով օրհնեց ընտանիքի անդամներին, տան բարիքները՝ հացը, աղը, ջուրը: 

Հովհ. Գրիգորյանի ստեղծագործությունները հասանելի են նաև էլեկտրոնային կայքում


Ժամանակակից հայ պոեզիայի ամենահայտնի և ընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Գրիգորյանի 70-ամյակը մտերիմները և գործընկերները նշանավորել են` գործարկելով նրա ստեղծագործությունների, ֆոտո և վիդեո նյութերի էլէկտրոնային կայքը:

Նոր գրքեր 08.02.2016


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ռուբեն Հովսեփյանի «Որդան կարմիր» ժողովածուն, վերահրատարակել Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը(թարգմանիչ՝ Դիանա Համբարձումյան): 

Հեքիաթաթերապիան սկսել է զարգանալ նաև Հայաստանում


Դեռևս հնագույն ժամանակներից հեքիաթների միջոցով սերնդե սերունդ փոխանցվել է մարդկության իմաստությունն ու փորձը: Զարմանալի չէ, որ այսօր հեքիաթաթերապիան գործնական հոգեբանության ուղղություններից է: Մեր նկարահանող խումբն այցելել է «Բանալի» ընտանեկան կենտրոն: 

Հայաստանն արդեն Եվրիմաժ հիմնադրամի անդամ է


Եվրիմաժը Եվրոպայի խորհրդի հիմնադրամ է, որը խթանում է համատեղ ֆիլմարտադրությունը, աջակցում ֆիլմերի տարածմանը և թվայնացմանը: 1988 թվականին ստեղծված այս հիմնադրամին այսօր  անդամակցում է  37 պետություն: Հայաստանը լրացրեց այդ երկրների շարքը: 

Փետրվարի 8-ից սկսվում է Մեծ Պահքը


Բուն Բարեկենդանին անմիջապես հաջորդում է Մեծ պահքը: Փետրվարի 8-ից 40 օր փակ կլինեն եկեղեցիների խորանների վարագույրները: Պահոց շրջանը Քրիստոսի ` անապատում անցկացրած քառասնօրյա աղոթքի ու ծոմապահության խորհուրդն ունի:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մատուռ է կառուցվել


Հայաստանի արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Պայծառակերպություն մատուռը: Մատուռը կառուցել են դատապարտյալները:

Նորակոչիկների երդման արարողությունն այս անգամ եկեղեցու բակում էր


Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու բակում 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկներն էին: Առաջին անգամ նորակոչիկների երդման արարողություն էր կատարվում եկեղեցու բակում:

Ապօրինի կառուցապատում` Արտավազիկի եկեղեցու տարածքում


Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող Արտավազիկ եկեղեցին 7-րդ դար է թվագրվում: Եկեղեցու կանգուն մասն այսօր պետական նշանակության հուշարձան է և պահպանվում է պետության կողմից: Սակայն, ինչպես բազմաթիվ հուշարձանների տարածքներում, այստեղ նույնպես ապօրինի կառուցապատում է կատարվել: 

Մանուել Էրնանդես-Սիլվա, Նազարեթ Քյուրքչյան և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ


Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն այս անգամ ղեկավարում էր իսպանացի դիրիժոր Մանուել Էրնանդես-Սիլվան: Կուսեվիցկու կոնտրաբասի և նվագախմբի համար կոնցերտը կատարում էր կոնտրաբասահարը Նազարեթ Քյուրքչյանը: