Նյումեգ հրատարակչությունն ու ՀԲԸՄ կազմակերպել են ցեղասպանագիտության շաբաթ


Միջոցառմանը հեղինակի մասնակցությամբ քննարկել են թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» կամ «Հարյուր տարվա ապարտեիդ» գիրքը, որտեղ Աքչամը քննադատում է Թուրքիայի հարյուր տարվա պատմությունը, ընդգծում կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա նկատում... ավելի

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվում է ականատեսների վավերագրերը


Մեկ տարի շարունակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կգործի ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկայացված են աշխարհի երեսուն երկրի շուրջ յոթանասուն... ավելի

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին հնչել է Մոցարտի «Ռեքվիեմը»


Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այն երաժշտության լեզվով դատապարտող կոչ է ընդեմ 110 տարի առաջ կատարված հանցագործության հայ ժողովրդի և ամբողջ մարդկոթւյան դեմ: Մոցարտի «Ռեքվիեմը»՝ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ... ավելի

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ Եկեղեցում կատարվել է Ցեղասպանության նահատակների բարեխոսության կարգ


Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին վիրահայերը ջահերով, ցուցանակներով շարժվել են դեպի Թբիլիսիիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար: Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել պահանջատիրական բողոքի ցույց: Մասնակիցները... ավելի

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռում


Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագ մատուցվեց: Պատարագի ընթացքում Նորին Սրբությունն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայությանը:

Բարեխոսության կարգ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Անմար կրակի մոտ, կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ:

Ջահերով երթը ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասավ «Մի ուրացիր» կարգախոսով


Ապրիլի 23-ի Ջահերով երթին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միացավ Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազանն իր խոսքում կարևորեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը և դատապարտեց ցեղասպանության ժխտողականության... ավելի

Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով


«Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված Իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր... ավելի

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել Արտակ Ղուլյանի հոգեհանգստի արարողությունը


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արտակ Ղուլյանին վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար հետմահու պարգեւատրել է Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով։ Հանձնման արարողությունը նախատեսված էր Սուրբ Հարության տոնից հետո: Հայոց Հայրապետի... ավելի

Հռոմի երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը 9 տարի առաջ այս օրերին Հայաստանում էր


Նա Հայաստան էր եկել Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսի հրավերով և մի քանի օր անցկացրել է սուրբ Էջմիածնում, այցելել է սրբավայրեր, աղոթել՝ հայոց եկեղեցիներում: Ֆրանցիսկոս քահանայապետը պապ էր ընտրվել 2013 թվականին Բենեդիկտոս 16-րդ պապի հրաժարականից հետո: Կաթոլիկ աշխարհի հովվապետը 89 տարեկանում մահացել... ավելի

Սուրբ Աննա եկեղեցու բակում Հարության Պատարագից հետո հավատացյալները շուրջպար են բռնել


Ամեն տարի Սուրբ Հարության և Սուրբ Ծննդյան տոնին «Արի պարի» հարթակը կազմակերպում է ժողովրդական տոնախմբություն։ Հոգևորականները ողջունում են ազգային պարով հետաքրքրված երիտասարդների ջանքերը և աջակցում են նրանց: Ժողովրդական տոնախմբության մասնակիցները պարում են Վերվերի, Յարխուշտա ու Քոչարի։

Երկուշաբթի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ


Մեռելոց Պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչել են շարականներ, ընթերցել են սուրբգրային մեջբերումներ, հիշատակել են բոլոր ննջեցյալներն՝ ում անունները Պատարագի ընթացքում փոխանցել են հավատացյալները: Տաղավար բոլոր տոների հաջորդ օրը ննջեցյալների հիշատակության օր է։