Alt

Ս. Վարդանանց զորավարների տոնը նաև Գարեգին Բ կաթողիկոսի անվանակոչության օրն է


Այսօր մեր եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը, որը հռչակվել է բարի գործի և ազգային տուրքի օր: Հանուն հավատքի նահատակված և սրբացված Վարդանանց քաջերից էր նաև Գարեգին Սրվանձտյան իշխանը, ուստի այս օրը նաև Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության օրն է:
2015-02-12 22:34:44
Alt

Զինվորների մկրտություն Երևանի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցում


Հինգերորդ բանակային կորպուսի Նուբարաշենի զորամասի 20 զինծառայող մկրտվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Մկրտությունը կատարեց ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը: Մկրտության օր էր ընտրվել փետրվարի 11-ը՝ Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության նախորդ օրը:
2015-02-12 22:31:02
Alt

Ասուլիս Մայր Աթոռի սոցիալական ծառայության և կաթողիկոսական հաշվեհամարի հետ կապված հարցերի շուրջ


Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին շոշափվող հարցերի կենտրոնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի գործունեությունն էր: Կենտրոնը ղեկավարում է Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը: Ասուլիսին ներկա էր նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի... ավելի
2015-02-12 17:01:26
Alt

Անհարկի աղմուկ Ամենայն հայոց կաթողիկոսի անունով գործող հաշվեհամարի շուրջ


Այս օրերին մամուլում լայնորեն քննարկվում է HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունով գործող հաշվեհամարի հարցը: Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը նշել է, որ գաղտնազերծված տեղեկատվության մեջ որևէ ոչ իրավաչափ բան չկա: Հարցի շուրջ կարծիք է... ավելի
2015-02-11 20:45:49
Alt

Քահանայական ձեռնադրություն Ղևոնդյանց տոնին


Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ղևոնդյանց քահանաների տոնը՝ Ավարայրի ճակատամարտում իրենց կյանքը զոհած և սրբացված հոգևորականների հիշատակի օրը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնական պատարագից հետո 8 սարկավագ ստացավ քահանայական ձեռնադրություն: Ձեռնադրվող քահանաներից մեկին Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը... ավելի
2015-02-11 15:43:52
Alt

Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակը


Այսօր լրանում է Վահան Տերյանի 130-ամյակը: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ Տերյանի ծոռան` գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» մեծածավալ ժողովածուի շնորհանդեսը: 
2015-02-09 22:37:53
Alt

Ղևոնդյանց քահանաների և Վարդանանց զորավարների հիշատակության օրերը


Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 10-ին նշելու է Ս. Ղևոնդյանց քահանաների, իսկ 12-ին՝ Ս. Վարդանանց զորավարների տոնը:   
2015-02-09 22:35:51
Alt

Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության գործունեությունը


Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցու երիտասարդաց միությունը փոքրիկ տնտեսություն է հիմնել: Միության գործունեության մասին պատմում է տեսանյութը: 
2015-02-09 22:19:16
Alt

«Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միությունը նշում է հիմնադրման եռամյակը


Տասնյակ ուխտագնացություններ, բարեգործական այցելություններ, միջոցառումներ ու ցուցահանդես-վաճառքներ, ծառատունկ, օգնություն անապահով ընտանիքներին: Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միությունը նշում է եռամյակը: 
2015-02-09 22:06:25
Alt

«Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միությունն իրականացնում է «Մանուկները եկեղեցում» ծրագիրը


Մանուկները եկեղեցում» նախաձեռնության պատասխանատու Ազատուհի Բալասանյանը երկու տարի առաջ է Հալեպից տեղափոխվել Հայաստան: Անցած տարվանից Լուսավորչի կանթեղ» միության անդամ է: Այստեղ անմիջապես անցել է  գործի՝ կիրառելով իր փորձառությունը: 
2015-02-09 20:29:44
Alt

«Հայրապետական» կրթաթոշակի արժանացած ուսանողները՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Այսօր Հայրապետական» կրթաթոշակի արժանացած երեք ուսանողները՝ Անի Գինոսյանը, Երվանդ Մկրտչյանը, Անի Երեմյանը հյուրընկալվեցին Ամենայն հայոց կաթողիկոսին: Ստացան Վեհափառ հայրապետի օրհնությունը և իրենց անվանական կրթաթոշակը: 
2015-02-09 20:27:01
Alt

Արամ Շահբազյանի՝ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի պրեմիերան


 Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեց ռեժիսոր Արամ Շահբազյանի Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության տրագիկոմեդիան պատմություն է փոքր մարդու մեծ ողբեգության մասին: Հայկական վարձույթում ֆիլմը կլինի Ռուսաստանում և Ֆրանսիայում... ավելի
2015-02-09 20:23:25