Լույս են տեսել Վահան վարդապետ Բաստամյանցի Կանոնագիտական երկերը


Մայր Աթոռի հրատարակչական բաժինը, պատմաբան Ազատ Բոզոյանի աշխատասիրությամբ, լույս է ընծայել Վահան վարդապետ Բաստամյանցի «Եկեղեցական իրավաբանություն» դասախոսությունների տետրը և «Ամուսնությունն ըստ Հայոց իրավաբանության» աշխատությունը:

Վերականգնվում են Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու որմնանկարները


Աշտարակ քաղաքում գտնվող Կարմրավոր եկեղեցին միակն է Հայաստանում, որի կարմիր կղմինդրե տանիքը պահպանվել է մինչ օրս։  7-րդ դարում կառուցված եկեղեցում պահպանվել են նաև նույն դարով թվագրվող որմնանկարներ, որոնց վերականգնման աշխատանքներով են այս օրերին զբաղված Իտալիայից ժամանած մասնագետները: 

Քահանայից ամենամյա ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Մայիսի 25-ին եկեղեցականաց դասը, Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, նախ Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգության, ապա` Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող քահանաների տարեկան հավաքին: Ժողովին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի 45 միաբան և 184 քահանա:

Վարդանանց հետքերով. ուխտագնացություն Վայոց Ձորի թեմում


Վայոց Ձորի թեմում Ավարայրի հերոսամարտի հիշատակի տոնին ուխտավորները շրջում են Վարդանանց պատերազմի հետ կապված ուխտավայրերով: 

Խարբերդիի մանկատան սաների մկրտությունը Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում


Արդեն 9 ամիս Երևանի Սբ. Երորրոդություն եկեղեցու երիտասարդ միության անդամները ամեն շաբաթ մեկ օր անցկացնում են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ:  Հենց այս երիտասարդներից մի քանիսն էլ կնքահայր դարձան մանկատան մկրտվող սաներին:  

Կաթողիկե Սուրբ էջմիածնի տոնը Մայր Աթոռում


Մեր եկեղեցին այսօր նշում է Սուրբ էջմիածնի տոնը: Հայոց առաջին հայրապետը դուրս գալով Խոր Վիրապի վիհից՝  աստվածային տեսիլքի համաձայն, կառուցում է Հայ առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը: 303 թվականից մինչ օրս այն կանգուն է՝ որպես հայ ժողովրդի անսասան հավատի առհավատչյա: 

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հանրապետության տոնի առիթով


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանրապետական ուղերձ է հղել Մայիսի 28-ի առթիվ:

Ելն ի Վիրապի տոնը


Ելն ի Վիրապի տոնին Խոր Վիրապ վանական համալիրը լի է ուխտավորներով: Ուխտավորները պատարագի են մասնակցում, իջնում այն գուբը, որտեղ 13 տարի շարունակ  բանտարկված է եղել մեր հավատի հայրը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը:

Սարդարապատի հուշահամալիրում տոնել են Մայիսի 28-ը


Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր այցելեցին ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը՝ ծաղկեպսակ դնելու Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Տեղի ունեցավ տոնական զորահանդես:

Մայր Աթոռի նոր հրատարակությունը` Գևորգ Տեր-Վարդանյանի աշխատասիրությամբ


Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Եղեռնը և մեր ձեռագրերի կորուստն ու փրկությունները» գիրքը Գևորգ Տեր-Վարդանյանի աշխատասիրությամբ:

ՀՀ մշակույթի նախարարի այցը Արմավիրի մարզ


Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային այց  է կատարել  Արմավիրի մարզ: Այցի շրջանակում նախարարն Էջմիածնում այցելել է  Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան և «Հայ միասնության խաչ» արվեստի դպրոց, իսկ Բաղրամյան գյուղում՝ Լևոն Գալչյանի արվեստի կենտրոն: Նախարարը... ավելի

Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը


Ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը նախաձեռնել է Արևագալի ժամերգության տեսաձայնագրությունը: