Եկեղեցական միջազգային լրահոս 06.05.2016


Մայիսի 4-ը Թուրքիայի առաջադեմ մտավորականությունը նշում է որպես Դերսիմի կոտորածների հիշատակության օր:  Հոլանդիայի Մաասթրիխթ քաղաքի եկեղեցական համայնք է այցելել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:  Թուրքիայի... ավելի

Ճեմարանցիները կօգնեն համալրել www.translator.am առցանց բառարանի գրաբարի հատվածը


Գևորգյան հոգևոր ճեմարանի հյուրն էր ինտերնետային լեզվային կենտրոնի տնօրեն, Հայաստանի պետական ճարտարագիտական  հաալսարանի  դասախոս Էդուարդ Մանուկյանը: Պրոֆեսորը խնդրանք-առաջարկ ուներ ճեմարանցիներին՝ օգնել իրեն համալրելու www.translator.am  առցանց բառարանի գրաբարի հատվածը:

Ընթանում են Մայր Տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներ


Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքը հանձն է առել որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը: Որմնանկարների վերականգնման աշխատանքը նախատեսվում է ավարտել  մինչև 2016 թվականի հուլիս ամիսը:  

Գիտաժողով ԳԱԱ-ում՝ նվիրված «Օղակ» գործողության 25-րդ տարելիցին


ԳԱԱ-ում, Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ, գումարվել էր գիտաժողով: Այն նվիրված էր 1991թ. Գետաշենի և Մարտունաշենի հայության դեմ ադրբեջանական իշխանության և խորհրդային ղեկավարության իրականացրած «Կոլցո» օպերացիային և  Գարդմանի ու Շիրվանի... ավելի

Համերգ և ցուցահանդես Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում


Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու նկարչության խմբակի սաներն իրենց աշխատանքները նվիրել էին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորներին ու սպաներին: 

Լրահոս արտերկրի հայոց թեմերից 29.04.2016


Դամասկոսում Սրբոց Նահատակաց սրբապատկեր է օծվել: Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է բուլղարական Ազգային ակադեմիայի շքանշանով: Կանադայի թեմի առաջնորդը այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է դատապարտել Ադրբեջանի բռնությունները և ճանաչել ԼՂՀ անկախությունը:... ավելի

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանն այս տարի նշում է հիմնադրման 195-ամյակը


Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը Հնդկաստանի հայ գաղութի հնագույն կրթօջախներից է: Հիմնադրվել է 1821թ.-ին, հայազգի բարերարներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ: Այս տարի նշվում է դպրոցի 195-ամյակը:

«Խաչի քարոզ»՝ ակցիա մայրաքաղաքի հանրային վայրերում


Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները, Պետրոս քահանա Մալյանի առաջնորդությամբ,  «Խաչի քարոզ» հերթական ակցիան են իրականացրել Երևանի փողոցներում: 

Կանադայի հայոց թեմը ստանձնել է հայաստանցի 2 երեխաների բուժման գործը


Աշտարակցի Դավիթ ու Հասմիկ Խաչատրյանները հունիսի 20-ին վիրահատության կմեկնեն Կանադա: Պատանիները նախ եկել էին ստանալու Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը: Վեհափառ հայրապետի տնօրինությամբ` պատանիների բուժումը կազմակերպվել է Արագածոտնի ու Կանադայի հայոց թեմերի համատեղ աջակցությամբ:  

Հոգևոր երգի փառատոնի մեկնարկը Բյուրականում


«Հոգևոր Հայաստան» երաժշտական փառատոնը մեկնարկեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Շարականներ էր երգում Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու մանկական երգչախումբը: 

Դվորժակի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցավ պրեմիերա. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչեց Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմը»: Մենակատարներն էին Արծվիկ Դեմուրչյանը, Նարինե Անանիկյանը, Տիգրան Օհանյանը, Արշակ Կուզինյանը:  

«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտները հյուրընկալվել էին Ամենայն հայոց կաթողիկոսին


Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերից հետո նախաձեռնել և կազմակերպել էին Արցախին աջակցելու ծրագիր: