Երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը կդառնար 85 տարեկան


Ապրիլի 19-ին, անվանի երաժիշտ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի ծննդյան օրը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հավաքվել էին նրա ուսանողները, մտերիմներն ու արվեստը գնահատողները: 

Գյումրիում շարունակվում է «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը


Ապրիլ 10-ից  Գյումրիում սկսվել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 36 երկրներից ավելի քան 3000 երաժիշտ: 

Զառա Մանուչարյանի անհատական ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում


«Ամեն կտավում ուզում էի ստեղծել իմ անհատական եկեղեցին, իմ հայկական ես-ը, բայց ոչ տրադիցիոն, ինչպես ընդունված է հայկական արխետիպերում, նկարներում: Ուզում էի ավանգարդ, աբստրակտ ոճի մեջ դա ստեղծել»: Բացվել է աբստրակտ նկարչուհի Զառա Մանուչարյանի 7-րդ անհատական ցուցահանդեսը:

Գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի 90-ամյակը նշանավորվել է ռետրոսպեկտիվ ցուցադրությամբ


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Գրիգոր Աղասյանը հայտնի է որպես Երևանի կերպարը լավագույնս ներկայացրած նկարիչներից մեկը: Նա ստեղծել է ազգային կոլորիտով բնանկարներ, կոմպոզիցիաներ, գրաֆիկական գործեր, օֆորտներ: Ապրիլի 13-ին՝ նկարչի ծննդյան օրը, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց... ավելի

Կին գրչի ընդօրինակած Ավետարանը՝ Մայր Աթոռի թանգարանի եզակի նմուշներից


Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն  Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը ներկայացնում է 19-րդ դարի եզակի մի Ձեռագիր: Այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայել հեղինակը՝ ծնունդով շուշեցի Մարգարիտ Ալեքսանյանցը: 

Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը՝ լուսանկարների ցուցահանդեսում


Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» լուսանկարների ցուցահանդեսում ներկայացված են 6 տասնյակից ավելի լուսանկարներ, որոնք պատմում են Սուրբ երկրում Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների ներկայության, հայ և ռուս համայնքների կյանքի մասին:

«Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը Երևանում


Ապրիլի 11-ից 14-ը Հայաստանում էին անվանի ռուս բալետմայստեր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը: «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գիրքը, որ ներկայացվեց Կոմիտասի թանգարանում, ամփոփում է Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի... ավելի

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում նշվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի 90-ամյակը


«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է մեծավաստակ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

Համո Սահյանի ծննդավայրում նշվել է գրողի ծննդյան 102-ամյակը


Ապրիլի 14-ին, Համո Սահյանի ծննդյան 102-ամյակի առիթով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ բանաստեղծի ծննդավայր` Սյունիքի մարզի Լոր գյուղ այցելեցին մի խումբ մտավորականներ, եղան Համո Սահյանի տուն-թանգարանում:

Իններոդ անգամ մեկնարկել է «Թատրոն իքս» հանրապետական փառատոնը


«Թատրոն X» հանրապետական փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին: Մինչև մայիսի 9-ը, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 2015թ.-ին բեմադրված ներկայացումներ և մասնակցելու դրանց քննարկումներին: 

Հայաստանում առաջին անգամ էլեկտրոնային գրքի շնորհանդես է տեղի ունեցել


«Ընտանեկան պատմություն» վեպը և «Յաթաղան սինդրոմ» պատմվածքը միանգամից ստեղծվել են իբրև էլեկտրոնային գրքեր: Դրանք արդեն հասանելի են «Յավրուհրատի» կայքում` http://yavrumyan.blogspot.am/ հասցեով: 

Բորիս Էյֆմանը Երևան է բերել իր «Աննա Կարենինա» բալետ-ներկայացումը


Հայաստանում էին անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը: