Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Սբ. Զատկին հաջորդող երկրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: Մայր Տաճարում պատարագիչն էր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: «Հարության ավետիսն է այս օրերին թևածում մեր բոլոր եկեղեցիներում,-հիշեցրեց նա հավատացյալներին, - այն մեզ գոտեպնդում և զորացնում է՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ... ավելի

Գևորգյան ճեմարանի ուսանողները պատրաստակամություն են հայտնել մեկնել առաջին գիծ


ՊՆ ինժեներասակրավորային զորամասում Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները ծանոթանում են զինվորական գործին: Նրանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում մեկնել առաջին գիծ, զորավիգ լինել սահմանին կանգնած զինվորներին: 

Նոր Նորքի հայորդյաց տան հաշվետու համերգը սկսվեց լռության րոպեով


Այս տարի «Նարեկ» պարային դպրոցի հաշվետու համերգն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հանուն հայրենիքի զոհված զինվորների հիշատակի: Նոր Նորքի հայորդյաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանի խոսքով, համերգը չի հետաձգվել, որ այսկերպ հայորդիները փորձեն գոտեպնդել սահմանագծում կանգնած զինվորներին և նրանց հարազատներին:

Գրաբարի օլիմպիադա Գևորգյան հոգևոր ճեմարանում


Արարատյան հայրապետական թեմի՝ 2014 թվականի հոկտեմբերին նախաձեռնած «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում շուրջ 70 դպրոցականներ Գևորգյան հոգևոր ճեմարանում մասնակցեցին գրաբարի օլիմպիադայի: 

«Տունը որտեղ…» գրքի հեղինակ Մարիամ Պետրոսյանը հանդիպել է ընթերցողների հետ


Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ ...»  վեպը շուրջ 6 տարի առաջ է հրատարակվել Մոսկվայում, 6 հազար տպաքանակով: Բազմաթիվ գրական մրցանակների արժանացած երկը գրեթե չկա վաճառքում, իսկ ընթերցողների շրջանում պահանջարկն օրերցօր աճում է: Օրերս «Բյուրոկրատ» գրախանութում երևանցի ընթերցողները հանդիպեցին... ավելի

Ապրիլի 7-ին նշվեց քանդակագործ, մանկավարժ, հասարակական գործիչ Արա Սարգսյանի 114-ամյակը


Արա Սարգսյանի շնորհիվ հայ քանդակագործական դպրոցը դրվել է պրոֆեսիոնալ հիմքի վրա: Նրա ջանքերով են Երևանում բացվել Գեղարվեստաթատերական ինսիտուտը և Նկարիչների միությունը: Արա Սարգսյանի ծննդյան 114-ամյակը նշվեց Պուշկինի 70 հասցեում գտնվող նրա տուն- թանգարանում:

«Գարնանային կառնավալ» կրթական ծրագիրը հրավիրում է դպրոցականներին


«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Ռոբերտ Էլիբեկյան. արտացոլումներ» ցուցադրության շրջանակում կրթական ծրագիր է անցկացվում: Մեր նկարահանման օրը արվեստաբան Էլիզաբեթ Շիրինյանը էքսկուրս էր կատարում «Քվանտ» վարժարանի աշակերտների հետ:  

Նոր գրքեր 11.04.2016


Առաջին անգամ հայերենով լույս է տեսել Մարիո Վարգաս Լյոսայի «Կապիտան Պանտալեոնը և Այցելուների ջոկատը» վեպը (թարգմանիչ՝ Կառա Չոբանյան): «Անտարես» հրատարակչության Նոբելյան մրցանակակիրներ շարքում լույս է տեսել Պատրիկ Մոդիանոյի առայժմ վերջին՝ «Որ չկորչես թաղամասում» վեպը (թարգմանիչ` Շուշանիկ... ավելի

Ներկայացվել է Գարեգին Զաքոյանի վավերագրական ֆիլմը ստվերների «Այրոգի» թատրոնի մասին


Երևանի Տիկնիկային թատրոնում «Այրոգի» թատրոնի մասին ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին և խտասկավառակներով բաժանվեց հյուրերին, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալ արվեստի և ազգագրության միավորումով ստեղծված թատրոնի գործունեությանը: Գարեգին Զաքոյանի ֆիլմի ստեղծմանն աջակցել է «... ավելի

Խորեն Մեյխանեջյանի պատարագը՝ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում


25 տարվա ընդմիջումից հետո Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչեց ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Մեյխանեջյանի հեղինակած պատարագը:

Ապրիլի 8-ին մեկնարկեց հայ ժամանակակից երաժշտության փառատոնը


Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել է հայ ժամանակակից երաժշտությանը նվիրված փառատոն: Առաջիկայում նախատեսվում է 6 համերգային երեկո, որոնց ընթացքում կհնչեն 40 կոմպոզիտորների սիմֆոնիկ, կամերային և խմբերգային ստեղծագործություններ: Երկերի մեծ մասը... ավելի

Իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի համերգը Երևանում


«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի ելույթը: