Սարկավագական ձեռնադրություն Ս. Էջմիածնի Մայր Տաճարում


Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնին Սուրբ Էջմիածնի միաբանությունում սպասավորող 166 սարկավագների շարքը համալրվեց ևս 20-ով: Ձեռնադրությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի բոլոր սարկավագներին:

Դպրական տվչություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


2015թ.-ի տարեվերջյան պատարագը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում նշանավորվեց դպրական տվչությամբ: Հինգ տղաներ, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ձեռամբ, հոգևոր սպասավորության ամենացածր`դպրական աստիճան ստացան:

Դպրական տվչություն Սևանավանքում


Վազգենյան հոգևոր դպրանոցի 2-րդ լսարանի սաներից տասը, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ, դպրի աստիճան ստացան, իսկ 4-րդ լսարանի սաներից 20-ը արժանացան ուրարակրության:

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորումը` Իտալիայում


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը ընդլայնում է իր աշխարհագրությունը և մշակում միջթեմական համագործակցության նոր ծրագրեր: Աշխարհասփյուռ գրեթե բոլոր թեմերում տարածված կազմակերպությունը օրերս տարածաշրջանային աննախադեպ ժողով գումարեց Իտալիայում:

Էմիր Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra»-յի համերգը Երևանում


«Շոուբիզնեսից, քաղաքական և կրոնական դոգմաներից զերծ, հակագլոբալիստական երաժշտական խումբ». այսպես է բնորոշում աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան իր «Emir Kusturica & The No Smoking Orchestra» խումբը: Երևանում բենդն արդեն երկրորդ անգամ է ելույթ ունենում:

Նոր «Լիր արքան»` Արամ Թոփչյանի թարգմանությամբ


«Լիր արքայի» պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է Շեքսպիրի ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից: Բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանը ընթերցողի սեղանին դրեց ոչ միայն նոր թարգմանություն…

ՀՀ մշակույթի նախարարության 2015 թվականի տարեվերջյան ասուլիսը


Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ամփոփել է 2015 թվականի միջոցառումներն ու ծրագրերը:

Ֆրանսաբնակ մանկագիրը ներկայացրել է իր հիմնադրած «Քոթոթ» հրատարակչությունը


«Ականաթ» արվեստի կենտրոնում ֆրանսաբնակ մանկագիր Հասմիկ Շահինյանը փոքրիկ ընթերցողին պատմեց, թե ինչ ճանապարհ է անցնում գիրքը մինչև գրասեղանին հայտնվելը: Հասմիկ Շահինյանը 2012 թվականից Փարիզում գործող «Քոթոթ» հրատարակչության հիմնադիրն է:

Վահան Արծրունու «5 համերգ, 5 գեղագիտություն» հոբելյանական համերգաշարը եզրափակվեց


«Ես եմ» Կոմիտասի բանաստեղծության հիման վրա գրված երգով սկսվեց Վահան Արծրունու ծննդյան` 50 և բեմական գործունեության 30-ամյակին նվիրված «Հինգ համերգ, հինգ գեղագիտություն» համերգաշարի գալլա համերգը:

Տավուշի թեմի առաջնորդը ամանորյա նվերերով հովվական այց կատարեց թեմի 30 գյուղեր


Տավուշի թեմի սահմանամերձ գյուղերի բնակչների Ամանորն ու Ս. Ծնունդը շնորահավորելու համար թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախաձեռնել էր նվերներով այց 30-ից ավելի գյուղեր: Սրբազանի տոնական ծրագրին միացել էին «Փյունիկ», ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամները, Վորլդ Վիժն Հայաստան... ավելի

Ամփոփվեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի` «Ավետարանական առակները դպրոցում» ծրագիրը


«Մհեր Մկրտչյան» թատրոնի բեմում «Ավետարանական առակները հայ դպրոցում» համապետական մրցույթի աշակերտներն էին: Մրցանակային անվանակարգերի արժանացած չորս դպրոցները հանդես էին գալիս մեկ ներկայացման մեջ:

Դեկտեմբերի 25-ից «Վարդապետի լռությունը» ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում


«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Վարդապետի լռությունը» ֆիլմի փակ ցուցադրությունը: Դրան հաջորդեց ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը: Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Վիգեն Չալդրանյանը սա բացառիկ կինոնախագիծ է համարում, քանի որ Կոմիտասին նվիրված խաղարկային լիամետրաժ կինոնկար մինչ օրս չի ստեղծվել... ավելի