Alt

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը և «Դասարան» կրթական ծրագիրը կհամագործակցեն


Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Dasaran.am կայքում արդեն գործում է Հոգևոր անկյուն» պաշտոնական էջը, որի շնորհիվ աշակերտները կհամալրեն իրենց... ավելի
2015-03-30 22:05:57
Alt

Ավագ շաբաթվա իրադարձույթուները հայոց եկեղեցիներում


Չարչարանաց կամ Ավագ շաբաթվա արարողությունները հիշատակում են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր օր Ավագ է կոչվում և իր խորհուրդն ունի: Տեսանյութը ներկայացնում է հայ առաքելական եկեղեցիներում սպասվող Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվա իրադարձությունները: 
2015-03-30 22:02:36
Alt

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սբ. Էջմիածնի տարածքում կտեղադրվեն նոր հուշարձաններ


Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի նախագահությամբ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի հերթական նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սբ. Էջմիածնի տարածքում նախատեսվող նոր հուշարձանների տեղադրման հարցը: Դրանցից երկուսը Արևմտյան Հայաստանում մինչ օրս կանգուն երկու հսկայական... ավելի
2015-03-30 21:58:13
Alt

Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրեր են


Մարտի 24-ից 31-ը Հայաստանում Թուրք¬մենստանի մշակույթի օրեր են անցկացվում: Մեր երկրում է Թուրք¬մենստանի մշակույթի և արվեստի գործիչների պատվիրակությունը: Ներկայացվել է նաև Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը:
2015-03-30 21:53:57
Alt

Նոր գրքեր 30.03.2015


Անտարես» հրատարակչությունը և թարգմանիչ Կարլեն Մատինյանը ներկայացնում են նոբելյան մատենաշարի երրորդ գիրքը՝ Գյունտեր Գրասի Թիթեղյա թմբուկը»:  Զանգակ» հրատարակչությունը և թարգմանիչ Սոնա Սեֆերյանն առաջարկում են Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի Գիշերն անույշ է» վեպի նոր... ավելի
2015-03-30 21:46:26
Alt

Լևոն Խեչոյանի ու Հովհաննես Երանյանի պատմվածքների ժողովածուն թարգմանվել է իսպաներեն


Ժամանակակից հայ արձակագիրներ Լևոն Խեչոյանի ու Հովհաննես Երանյանի պատմվածքների՝ Լարն աննկատ էր խոտերի մեջ ժողովածուն հասանելի է դարձել իսպանալեզու ընթերցողներին: Գիրքը, որ լույս է տեսել Հակամարտությունների մարդկային դեմքը» ծրագրով, մեծ հետաքրքրություն է առաջացրել Արգենտինայում և իսպանալեզու... ավելի
2015-03-30 21:42:02
Alt

«Արտավազդն» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին


Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, շնորհվել են ամենամյա Արտավազդ» մրցանակները: Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին է արժանացել Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: 
2015-03-30 21:26:23
Alt

Ֆրանսիական փորագրանկարչության ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում


Գալանտ դար» Հայաստանի ազգային պատկերասրահում: Մարտի 25-ին բացվել է 18-րդ դարի ֆրանսիական փորագրանկարների ցուցադրություն: Ցուցադրությունը կշարունակվի երկու ամիս: 
2015-03-30 21:22:26
Alt

Նոր Նորքի հայորդյաց տան Ընտանեկան ակումբի հանդիպումը Ծաղկազարդի նախօրեին


Նոր Նորքի հայորդյաց տան ուսուցչական խորհուրդը Ընտանեկան ակումբ ծրագիր ունի, որն ամեն տարի հաճելի մթնոլորտում հավաքում է հայորդյաց տան սաների ծնողներին: Զրուցում են, կարծիքներ փոխանակում, լսում հրավիրված հյուրերին:  
2015-03-29 21:44:18
Alt

«Ամենախելացին» հեռուստանախագծի մասնակիցները օրհնություն ստացան առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում


Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստանախագծին ընտրական փուլից հետո մասնակցելու հնարավորություն է ստացել 100 երեխա` Երևանից և հանրապետության մարզերից: Նրանցից մի քանի տասնյակն այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեց պատարագի, մանուկների օրհնության կարգի, այնուհետև հանդիպեց Արարատյան հայրապետական... ավելի
2015-03-29 21:41:07
Alt

Ծաղկազարդի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Դռնբացեքի արարողություն


Ծաղկազարդի կիրակիի երեկոյան Հայ եկեղեցին կատարում է դռնբացեքի ծիսակարգը: Այն Ավագ շաբաթվա խորհրդավոր նախամուտքն է: Արարողակարգի ժամանակ ժողովուրդը հավաքվում է եկեղեցու փակ դռան առջև, հոգևորականը մոտենալով եկեղեցու դռանը` սաղմոսերգությամբ բախում է այն: 
2015-03-29 21:39:17
Alt

Ծաղկազարդը Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում


Ծաղկազարդի տոնական պատարագի ավարտին Սրբոց Նահատակաց եկեղեցում Տ. Խորեն քահանա Մարությանը կատարեց մանուկների օրհնության կարգ: Եկեղեցու բակում կազմակերպվել էին կավճանկարչության մրցույթ, ազագագրական խաղեր, կիրակնօրյա դասարանների սաների ձեռագործ աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք:  
2015-03-29 21:37:28