Alt

Ծաղկազարդը Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում


Ծաղկազարդի տոնական պատարագին Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ, Լույսի Աստղ» և Ալեքս» հասարակական կազմակերպության շահառուները` հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները: Երեխաները փոքրիկ նվերներ ստացան Արարատյան թեմի կողմից: 
2015-03-29 21:35:26
Alt

Ծաղկազարդի տոնակատարությունը Մայր Աթոռում


Սուրբ Հարության տոնից ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ՝ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր: Առավոտյան` ժամերգության ավարտին Մայր Տաճարի բակում կատարվեց... ավելի
2015-03-29 21:33:26
Alt

Երևանի կամերային երգչախմբի համերգը Կոմիտասի թանգարանում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում Երևանի պետական կամերային երգչախումը, գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, կատարել է Կոմիտաս վարդապետի հոգևոր և աշխարհիկ խմբերգերը: 
2015-03-28 22:54:43
Alt

Գավառ քաղաքի Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաների առաջին համերգը Երևանում


Մարտի 24-ին Նարեկացի արվեստի միությունում համերգով հանդես եկան Գավառ քաղաքի՝ Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաները: Դպրոցը դուդուկի մասնագիտացված միակ կրթական հաստատությունն է Հայաստանում: 
2015-03-28 22:52:42
Alt

Հայ, թուրք և ամերիկացի պարողները` «Անավարտ» ժամանակակից պարային ներկայացումում


Արդեն երկրորդ անգամ Հայաստանում է Միացյալ Նահանգների Դեյվիդ Դորֆման Դենս» պարի թատրոնը: Այս անգամ խումբը հանդես եկավ Թուրքիայի Քորհան Բաշարան» համույթի և հայ պարողների հետ: Երեք խմբերը միավորվելով` ստեղծել են Անավարտ» ժամանակակից պարային ներկայացումը: Օրերս տեղի ունեցավ... ավելի
2015-03-28 20:55:23
Alt

Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի բացման արարողությունը Օպերայի և բալետի թատրոնում


Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակներում երկու երկների նախարարությունները փոխադարձ մշակութային օրեր անցկացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Մարտի 24-31-ը Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրեր են: 
2015-03-28 21:01:51
Alt

Մեկնարկեց Տիգրան Համասյանի և Երևանի կամերային երգչախմբի համատեղ «Լոյս ի Լուսոյ» նախագիծը


Մարտի 24-ին երևանյան պրեմիերայով մեկնարկեց Տիգրան Համասյանի և Երևանի կամերային երգչախմբի համատեղ Լույս ի լուսո» նախագիծը, որի հիմքում 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտությունն է`նոր, ջազային մեկնաբանությամբ: Անվանի ջազմենը մեկ տարվա ընթացքում 100 համերգ կունենա աշխարհի տարբեր երկրների... ավելի
2015-03-28 20:52:44
Alt

Մեծ Պահքի 40-րդ օրը


Այսօր Մեծ պահքի 40-րդ օրն է: Կարևոր մի շրջան էր այս ժամանակահատվածը, որը մեզանից շատերը կարողացան իմաստավորել իրական պահեցողությամբ, անցանկալի ընթացքների և երևույթների սրբագրմամբ», - իր ֆեյսբուքյան էջում գրում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
2015-03-27 21:04:24
Alt

Քննարկում Արարատյան թեմում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ


ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցաց քննարկման ընթացքում բանախոսները հանդես եկան Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական դրդապատճառների, պատմական կեղծարարության և Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրների շուրջ:
2015-03-27 21:01:14
Alt

«Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական դասընթաց-համաժողովը


Մարտի 23-ից 25-ը Ծաղկաձորի գրողների տանն անցկացվող եռօրյա դասընթացի ժամանակ թեմերում ծառայող հոգևորականներն ու ծրագրի մարզային պատասխանատուները ծանոթանում են այն առաջնահերթություններին, որոնք այս տարի ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Ծրագրի խնդիրները հիմնականում վերաբերում են ընտանեկան... ավելի
2015-03-27 20:58:42
Alt

Զոհված զինվորների մայրերին հանդիպել է Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների կենտրոնի տնօրենը


Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների կենտրոնն այսուհետ համագործակցելու է Պաշտպանության նախարարությանը կից գործող ՀԿ-ների համակարգող (Զինվոր») խորհրդի հետ: Խորհրդի գործունեությունն ուղղված է զոհված զինվորների, ազատամարտիկների ու անհայտ կորածների հարազատների աջակցությանը:
2015-03-27 20:56:09
Alt

Հովտաշենի նորակառույց եկեղեցու շինարարությունը


Երևանից Խոր Վիրապ տանող ճանապարհին Հովտաշեն գյուղն է: Շուրջ 1500 բնակիչ ունի: Գյուղում նոր եկեղեցի է կառուցվում, որպեսզի մինչ Խոր Վիրապ հասնելն ուխտավորները նախ խնդրեն մեր եկեղեցու հիմնադիր առաքյալներից մեկի՝ Ս. Բարդուղիմեոսի բարեխոսությունը: Եկեղեցին կոչվելու է նրա անունով:
2015-03-27 20:53:29