Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Պատարագ


Հավատացյալների մի մասը Ճրագալույցի Պատարագին հետեւել է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Օրվա պատարագիչն ընթերցել է Վերափառ Հայրապետի ուղերձը: Հավատացյալները խորանից վերցրեել են ճրագները, որպեսզի տուն տանեն ու ընտանիքում նշեն Հարության տոնը: Պատարագից հետո եկեղեցական թափորը ուղևորվել է դեպի... ավելի

Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում տնօրհնյաց կարգ է կատարել


Եկեղեցականների թափորը Սուրբ Հարության ճրագալույցի պատարագից հետո Հայոց Հայրապետին վեհարան է ուղեկցել տնօրհնյաց կարգ կատարելու: Նորին Սրբությունը փառք և գոհություն է մատուցել Աստծուն հավատացյալ ժողովրդի հետ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի ուրախությունն ու բերկրանքն ապրելու հնարավորության համար:... ավելի

Վերաօծումից հետո առաջին անգամ Մայր տաճարում նշվել է Հարության տոնը


Պատարագին հանդիսապետել է Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը: Մայր տաճարում ճրագալույցի պատարագը մատուցել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ճրագալույցի պատարագով սկսվել է Սուրբ Հարության տոնը։ Մայր տաճարում ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ խորանում վառվող մոմից լույս... ավելի

Հավատացյալները վերապրել են Քրիստոսի երկրային կյանքի վերջին ժամերը


Խաչելության կարգից հետո Ավագ Ուրբաթ երեկոյան կատարվել է Հիսուսի խաչից իջեցման և թաղման հիշատակի արարողությունը: Քրիստոսի թաղման կարգը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կատարվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում հիշատակվել է Տիրոջ խաչելությունն ու մահը


Հոգևորականները չորս Ավետարաններից ընթերցում են Հիսուսի՝ երկրի վրա վերջին ժամերը բովանդակող դրվագները՝ Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները: Չորս ավետարաններում նկարագրված մատնության, ձերբակալության և դատապարտության տեսարաններն արտահայտում են... ավելի

Ավագ հինգշաբթի երեկոյան հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգ


Մայր Աթոռի միաբանությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մասնակցում է սրբազան արարողությանը։ Խավարման կարգը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է խորհրդանշում։ Վերաբերում է Ավագ Ուրբաթ օրվան, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, օրը... ավելի

Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն


Ավագ Հինգշաբթի Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այն Ամենայն Հայոց Հայրապետն է կատարում: Վեհափառ Հայրապետը նախ խորանին դրված ջուրն ու յուղն է օրհնում, ապա ծնկում է և սկսում լվանալ Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը... ավելի

Եկեղեցին հիշատակել է Քրիստոսի վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը


Ավագ Հինգշաբթի առավոտյան Մայր Տաճարում կատարվել է Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ապաշխարության արարողությանը մասնակցել են պահք պահող հավատացյալները: Ավագ հինգշաբթի առավոտյան նրանց` ապաշխարողներին, արձակում է տրվում: Ապաշխարությունը հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է:... ավելի

Բրազիլիայի թեմում կատարվել է ապաշխարության կարգ և մատուցվել Սուրբ Պատարագ


Բրազիլիայի հայոց թեմում Ավագ հինգշաբթիի արարողություններին աղոթքով և հոգևոր զրույցներով պատրաստվել են օրեր շարունակ: Արամայիս սարկավագ Սողբաթյանը թեմի առաջնորդ Նարեկ սրբազանի օրհնությամբ հոգևոր թեմայով դասընթացներ է անցկացրել Հայ Ազգային Դուրյան վարժարանի սաների համար, ծանոթացնելով նրանց... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին


ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրենը Նորին Սրբությանը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու Լիբանանից, ԱՄՆ-ից և Բուլղարիայից ժամանած խմբի անդամներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական պատգամն է փոխանցել երիտասարդներին, գնահատել ծրագրերը: Հայոց Հայրապետը պատգամեց նաև ապրել... ավելի

Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է Մեծ պահքի քառասնօրյա ընթացքը


Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվում է 10-ը կույսերի առակը։ Ավագ Չորեքշաբթի Քրիստոսի օծման և Հուդայի մատնության հիշատակությունն է: Ավագ հինգշաբթին Վերջին ընթրիքի և Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է: Այդ օրը կատարվում է նաեւ ոտնլվայի արարողություն։ Ավագ... ավելի

Առաջին անգամ «Արտ Մյուզիք» մրցույթին մասնակցած «Նազանի» համույթը ստացել է 2-րդ կարգի մրցանակ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան քանոնի դասարանը մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում անցկացված «Արտ Մյուզիք» Արվեստի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: Դասարանը 2 հաղթանակ է գրանցել՝ ներկայացնելով անհատ կատարողի և սաներից ձևավորված «Նազանի» համույթը: