Alt

Ավետարան, Շարակնոց և Մաշտոց Մայր Աթոռին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատունը համալրվեց ևս 3 ձեռագրով: Կալիֆորնիայի Օկլանդ քաղաքի Ս. Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովել քահանա Օհանյանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Մուշի Սուրբ Կարապետ վանքի 17-րդ դարի Ավետարան, 13-րդ դարի Շարակնոց ու 15-րդ դարի Մաշտոց:
2013-08-09 20:43:05
Alt

Տեսակրպակներ վանքերում


Վիվասել ՄՏՍ ընկերությունը մշակութային վայրերում տեսակրպակներ է տեղադրում: Տեսակրպակի միջոցով հնարավոր է առցանց կապ հաստատել ցանկացած երկրում գտնվող հարազատի կամ ընկերոջ հետ, պատմել տպավորությունների մասին: Առաջին տեսակրպակը տեղադրվել էր Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի տարածքում:
2013-08-09 20:38:44
Alt

ՍԻՄԱ 2013-ը Գեղադիր գյուղում


3 շաբաթ Հայաստանում էին Կանադայի հայոց թեմի Քրիստոնեական առաքելություն դեպի Հայաստան»` ՍԻՄԱ 2013 ծրագրի մասնակիցները: Կոտայքի մարզի Գեղադիր համայնքում նրանք նորոգման աշխատանքներ են իրականացրել միջնակարգ դպրոցում: Ս. Հռիփսիմե վանքի վանահայ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը տնօրհնյաց կարգ է կատարել:
2013-08-09 20:35:53
Alt

ԱՄՆ դեսպանատան «Հելփինգ Հենդսը» և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» Ուջանում


Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչներ Գագիկ և Մելանյա Ալեքսանյանները Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ շուտով իրենց բնակարանը կունենան: Կենտրոնի աշխատակիցների հետ Ալեքսանյանները հյուընկալել էին նաև Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, տիկնոջը` Լիբի Հեֆերնին և... ավելի
2013-08-09 20:32:07
Alt

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով


Հուլիսի 30-31-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննարկվեցին Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումներին Մայր Աթոռի մասնակցությանը, Թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի ընդունման արդյունքներին, Ֆրանսիայի Հայոց թեմի... ավելի
2013-08-02 21:03:36
Alt

«Քրիստոնեական արժեքների ամրապնդումը հայոց բանակում» թեմայով կոնֆերանս Ծաղկաձորում


ՀՀ ԶՈւ-ում սպասավորող հոգևորականների ու հոգեբան-սպաների մասնակցությամբ գիտաժողովը նախաձեռնել էր ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը` Պաշտպանության նախարարության աջակցությամբ ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Կոնֆերանսի... ավելի
2013-07-30 23:37:42
Alt

Գևորգյան հոգևոր ճեմարանում դիմումների ընդունելության շրջան է


Գևորգյան հոգևոր ճեմարան դիմել կարող են ՀՀ և այլ երկրների մինչև 21 տարեկան քաղաքացիներ, ովքեր ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն: Քննություն հանձնելու են հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, երաժշտություն և անգլերեն առարկաներից: Դիմումներ ստացվում են նաև Հառիճի Թրբանջյան... ավելի
2013-07-30 15:05:27
Alt

Պրովիդենս Ռոդ Այլնդ նահանգի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ եկեղեցու ուխտավորները Ս. Էջմիածնում


Պրովիդենս Ռոդ Այլնդ նահանգի Ս. Սահակ-Ս. Մեսրոպ եկեղեցու 40 ուխտավորներ, հոգևոր հովվի` Տ. Շնորհք քահանա Սուինի առաջնորդությամբ, հայրենիքում են: Ուխտավորներին ընդունել է Վեհափառ հայրապետը:
2013-07-29 17:43:55
Alt

Grabar.am կայքի շնորհանդեսը Ալեքսանդր Թամանյանի թանգարանում


Այսուհետ գրաբարը մատչելի է դառնում բոլորին: Հուլիսի 24-ին բացվեց Grabar.am էլեկտրոնային կայքէջը: Գրաբար. լեզու նախնյաց» նախագիծը Հայաստանի մշակութային ոլորտում անցած 6 տարիներին 100-ից ավելի ծրագրեր իրականացրած Ծիրանի» հասարակական կազմակերպության հերթական ձեռնարկն է: Ծիրանիին այս... ավելի
2013-07-26 00:57:41
Alt

Վազգենյան դպրանոցին մարզական գույք են նվիրել


Այսօր Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց այցելեցին Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ու Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Հյուրերը դպրանոցի մարզասրահին գույք եւ սպորտային պարագաներ` մարզագորգեր ու ձեռնոցներ նվիրեցին` հույս հայտնելով, որ դպրանոցն ու օլիմպիական հերթափոխի... ավելի
2013-07-25 05:57:48
Alt

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան փառատոնի եզրափակիչ համերգը


Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան փառատոնի եզրափակիչ համերգը: Վերջին մեկ ամսվա ընթացքում Կամերային երաժշտության տանն ընթանում էր Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 4-րդ փառատոնը: Համերգաշարը մեկնարկեց Հայ կամերային երաժշտության... ավելի
2013-07-25 05:57:11
Alt

Արգենտինայի և Տորոնտոյի հայ երիտասարդների այցելությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Արգենտինայի Մարի Մանուկյան վարժարանի ավարտական դասարանի սաները և Տորոնտոյի Ս. Երրորդություն եկեղեցու Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» շաբաթօրյա վարժարանի աշակերտները դարձյալ Հայաստանում են: Ինչպես ամեն տարի, հանդիպեցին Հայոց հայրապետին: Արգենտինայի հայ համայնքը գրեթե 100 տարվա պատմություն ունի, այնտեղ... ավելի
2013-07-23 23:43:48