Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր երրորդ երեխան


Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ի՞նչն ենք կարևորում երեխայի զարգացման ու բարեկեցության հարցում: Մանրամասները՝ տեսանյութում: 

Բենեդիկտոս 15-րդը Հայոց ցեղասպանությունը դատապարտած առաջին Պապն է


Բենեդիկտոս 15-րդը կաթոլիկ եկեղեցու հովվապետ է ընտրվել 1914-ին` Առաջին աշխարհամարտի նախօրեին: Մինչև իր մահը՝ 1922 թվականը,  Պապը պայքարել է խաղաղության համար: Առաջին համաշխարհայինը նա անվանել է «Քաղաքակիրթ Եվրոպայի ինքնասպանություն» և ամբողջ պատերազմի ընթացքում ապարդյուն փորձել է հաշտեցնել... ավելի

Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցելության ժամանակացույցը


Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակացույցը: Հռոմի քահանայապետը Հայաստան կալցելի ուրբաթ՝ հունիսի 24-ին:

Գերմանիայի բունդեսթագ, Հայոց ցեղասպանություն, եկեղեցական կյանք,


Երեկ Գերմանիայի խորհրդարանի Ներքին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ իր գնահատանքը հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման... ավելի

Երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթը


Մայիսի 31-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթի եզրափակիչ համերգն էր: Քսան մասնակցից ժյուրին առանձնացրել էր իննին: 

«Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 6-րդ մրցույթ-փառատոնի փակման արարողությունը


«Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 6-րդ միջազգային մրցույթ փառատոնն այս տարի անցկացվեց մայիսի 28-31-ը: Փառատոնի մասնակիցները համերգենրով հանդես եկան Կամերային երաժշտության տանն ու Կոմիտասի թանագարան-ինստիտուտում, շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերով, եղան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, իսկ մայիսի... ավելի

Երկրորդ անգամ Հայաստանում էր իտալացի հոբոյահար Ջիանֆրանկո Բորտոլատոն


Կամերային երաժշտության տանը Իտալիայի Հանրապետության տոնին նվիրված համերգ էր: Որպես մենակատար մասնակցում էր իտալացի հոբոյահար Ջիանֆրանկո Բորտոլատոն: 

«Հայ միասնության խաչի» միջազգային երկրորդ սիմպոզիումը


«Միասնության խաչն» այս տարի իր հարկի ներքո է հավաքել 36  հայ և օտարերկրյա արվեստագետների՝ նկարիչների, քանդակագործերի, խեցեգործների, ովքեր աշխատում են տեղում, հայկական թեմաներով ներշնչված:  Սիմպոզիումն այս տարի կրում է «Միասնության արվեստ» խորագիրը:  

Լույս է տեսել Անուշ Սեդրակյանի «Ակնարկներ» գիրքը


Եվրոպական գրականության նոր ձեռնարկ է հրատարակել գրականագետ Անուշ Սեդրակյանը: «Ակնարկներ» գիրքը գրականագետի դասախոսությունների շարքն է, որը Անուշ Սեդրակյանը վարում էր boon.am-ում:

Բացվել է «Միաբան» մշակութային հիմնադրամը


Մայիսի 25-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ «Միաբան» մշակութային հիմնադրամի բացման պաշտոնական արարողությունը: «Միաբանի» հիմնադիրներն են ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Միքայել Պողոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, իրավաբան Ռոման... ավելի

Armenianart.org հայագիտական նորաստեղծ կայքի բովանդակությունը


Պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հայագիտական կայքէջ` armenianart.org, որի նպատակը հայ մշակույթի և արվեստի մասին տեղեկատվական և հետազոտական նյութերի տարածումն է, նաև` մշակութային հուշարձանների պահպանությանն աջակցելը։ Կայքը ստեղծվել է ամերիկաբնակ Լյուսի... ավելի

«Ճանապարհ դեպի հաղթանակ». 200 լուսանկար Հայաստանի նորագույն պատմությունից


Եռալեզու Ֆոտոալբոմում, որի հեղինակն է լուսանկարիչ Աշոտ Մուրադյանը, տեղ է գտել մոտ 200 լուսանկար: Համառոտ մեկնաբանություններով ու նկարագրություններով դրանք պատմում են 1988-1994 թվականների հայաստանյան տարեգրությունը: