Մատենադարանից դուրս բերվեց Զորավոր ավետարանը


Ամեն տարի, մայիսի 14-ի վաղ առավոտյան Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հովիվն ուղևորվում է Մաշտոցի անվան Մատենադարան: 4060 համարի տակ այնտեղ պահվում է Զորավոր ավետարանը: Սուրբ Գիրքն այդ օրը տարվում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: 

«Վանաձորի տարեցների տան» բնակիչների մկրտությունը


Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մկրտվեցին «Վանաձորի տարեցների տան» բնակիչներ: 

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Քրիստոսի խաղաղություն» կազմակերպության ներկայացուցիչներին


Մայիսի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Քրիստոսի խաղաղություն» միջազգային կաթոլիկ կազմակերպության՝ Ավստրիայի մասնաճյուղի ներկայացուցիչներին:

Արաբկիրի եկեղեցու հինգ զանգերն օծվեցին


Մայրաքաղաքի՝ մեծությամբ երկրորդ եկեղեցին կառուցվում է ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի բարերարությամբ՝ Արաբկիր համայնքում: Եկեղեցու խաչերն օծվել էին 2015թվականի դետեմբերին: Այս տարի՝ Հոգեգալստյան տոնի օրը, արաբկիրցիները մասնակցեցին 5 զանգերի օծման արարարողությանը: Զանգերի պատրաստման... ավելի

Նոր գրքեր 16.05.2016


«Նաիրի» հրատարակչությունը և Շուշանիկ Թամրազյանը լույս են ընծայել «Մի թխկենու մոլորակ» պատմվածքների և բանաստեղծությունների գիրքը: Լույս է տեսել «Գրամշիի մարդկության շրջանակը և Հայաստանը» հետազոտությունը: Աշխատությունը գրել են երեք հեղինակներ`Արա Մերջյանը, Սմբատ Հովհաննիսյանը և Նարեկ Մկրտչյանը... ավելի

Սովորում ենք Անանիա Շիրակացու շարականները


Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Միջնադարյան հեղինակ» գիտակրթական ծրագրի չորրորդ հանդիպումը նվիրված էր 7-րդ դարի  հայ գիտնական Անանիա Շիրակացու ստեղծագործությանը: Դասախոսություն կարդաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը, մասնակիցները փորձեցին շարականներ... ավելի

Բացվել է Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը


«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը: Այն կգործի մինչև հունիսի 15-ը: 

Մայր Աթոռի նոր հրատարակությունները. 13.05.2016


Մայր Աթոռ ի հրատարակչական բաժինը լույս է ընծայել հայր Վարդան Հացունու «Պատմություն հայոց աղոթամատույցին» աշխատությունը և 14-րդ դարի նշանավոր մատենագիր, մանկավարժ և մեկնիչ Մատթեոս վարդապետ Ջուղայեցու քարոզները: 

Եղեգնաձորցի շախմատիստը հաղթանակը նվիրում է առաջնագծի զինվորներին


Եղեգնաձորում անցկացվեց շախմատի առաջնություն՝  նվիրված մայիսյան եռատոնին: Սպորտաձևի զարգացմանը աջակցում է նաև Վայոց Ձորի թեմը: 

Պատանի կոմպոզիտորների հանրապետական երրորդ մրցույթն ամփոփվել է


Այս տարի Է. Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթում հաղթողի կոչման համար պայքարում էր 16 պատանի ստեղծագործող՝ տարբեր երաժշտական դպրոցներից: Հայտնի են հաղթողների անունները: 

Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգը Երևանում


Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի երևանյան  համերգը եզրափակումն էր 1,5 տարի Հայաստանի մարզերում և Արցախում բեմադրված համերգ-ներկայացման, որը «Հորովելն» իրականացրեց Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետ համագործակցությամբ: Երևանյան հանդիսատեսին ներկայացվեց «Հորովելյան... ավելի

Միխայիլ Պլետնյովի մենահամերգը Երևանում


«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ մայիսի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովի մենահամերգը: