Երկրորդ Ծաղկազարդի տոնը և Հանրապետական մաղթանք Մայր Տաճարում


Համբարձման տոնին հաջորդող կիրակին Հայ եկեղեցու օրացույցում հիշատակվում է որպես Երկրորդ Ծաղկազարդ: Այս տարի այն համընկել է Հաղթանակի տոնի նախօրեին: Մայիսի 8-ը նաև Երկրապահ կամավորականների ուխտի օրն է Ս. Էջմիաշին: Պատարագի ավարտին Մայր Տաճարում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ,... ավելի

Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը՝ Երևանում


Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակն ամփոփում է ռեժիսորի մասին գրված լավագույն հոդվածները, նրա վարպետության դասերը, դրվագներ՝ ստեղծագործական հանդիպումներից, կինոյի փելեշյանական թեորիան և չիրականացած նախագծերը: Գրքի շնորհանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում էր:

Ֆելիչե Վարինիի դասախոսությունը «Միրզոյան» գրադարանում


Շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինին ավելի քան 20 տարի ճարտարապետական կառույցներ և տարածքներ է հետազոտում: Հայաստանում կազմակերպվել էր Վարինիի «Տասնհինգ դիտակետ» խորագրով ցուցահանդեսը, հանդիպումներ և դասախոսություններ նկարչի հետ: Մեր նկարահանող խումբը ներկա է եղել արվեստագետի դասախոսությանը «... ավելի

Շվեդիայի Ս. Հովհաննես եկեղեցու կամերային երգչախումբը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ստոկհոլմի Սուրբ  Հովհաննես կամերային երգչախմբի ելույթները աչքի են ընկնում արտասովոր մեկնաբանությամբ: Երգչախմբի համար բեմը երբեմն ողջ սրահն է հանդիսանում: Գևորգյան հոգևոր ճեմարանում կազմակերպված համերգին առաջին ստեղծագործությունը երգչախմբի անդամները կատարեցին հանդիսատեսի շարքերից: 

Գերմանացի բժիշկների այցը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մայիսի 8-ին կազմակերպվել էր վարպետության դաս, որը վարում էին Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ՝ օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստոֆ  Յաշկեն և էսթետիկ վիրաբույժ Մարտին Շվարցը: Այս օրերին նրանք եղել են տարբեր... ավելի

Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա առթիվ


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով (Մայիսի 9, 2016թ.)

Տնօրհնեք զորամասում


Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում ապրիլյան մարտերի առաջին իսկ օրից ամեն երեկո խաղաղության աղոթք է հնչեցվում: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ` եկեղեցականներն այցելել էին մոտակա զորամասի տարածք` Սուրբ Հարության տնօրհնյաց կարգ կատարելու:

Ֆրանսիաբնակ անվանի ջութակահար Հրաչյա Հարությունյանը կրկին հայրենիքում է


Վերջերս Գյումրիում կայացած «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում Հայաստանում էր ֆրանսիաբնակ անվանի ջութակահար Հրաչյա Հարությունյանը: Արդեն 20 տարի է՝ երաժիշտն ապրում և ստեղծագործում է արտերկրում, բայց ամեն անգամ առիթը բաց չի թողնում հայրենիքում հանդես գալու վարպետության դասերով,... ավելի

Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզները»՝ Երևանում


Վլադիմիր Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբն ապրիլի 28-ին եւ 29-ին հանդես եկան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: 

«Բարեկամություն» անսամբլի համերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան


1982թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 29-ը՝ ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրը, հռչակել է Պարի միջազգային օր: «Բարեկամություն» պետական անսամբլը օրվա առիթով մենահամերգ ունեցավ: 

Էստոնիայի ազգային արական երգչախումբը կատարում է Կոմիտասի պատարագը


Անցնող շաբաթ Վանաձորում և Երևանում համերգներով հանդես եկավ աշխարհի ամենահայտնի արական երգչախմբերից մեկը: Էստոնիայի ազգային արական երգչախմբի երևանյան համերգին հնչեցին հատվածներ կոմիտասյան պատարագից:

Երաժշտական ծաղկաքաղ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը


Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը մայիսի 5-ին ներկայացրեց  համերգ երեկո «Երաժշտական ծաղկաքաղ» խորագրով: Հնչեցին Մոցարտի, Պուչինիի, Ռոսինիի, Կոմիտասի, Ավետիսյանի, Ամիրխանյանի ստեղծագործություններից: