|
|
Եկեղեցական ամփոփ լուրեր 04.04.2016Արցախի թեմի առաջնորդը Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել վստահել սեփական ուժերին և ճշմարտությանը: Դամասկոսի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագից հետո տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն թշնամական գործողություններին զոհ գնացած զինվորների և... ավելի |
|
|
Խորեն Մեյխանեջյանի պատարագն է հնչել Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարումՍ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ եկեղեցում մատուցվող բոլոր պատարագները նվիրված կլինեն հայ զինվորին և Հայաստան աշխարհին՝ մինչև կրակի դադարեցումը: Երգչախումբը երգել է Խորեն Մեյխանեջյանի պատարագը: |
|
|
Տավուշի թեմում կիրականացվի հայ-դանիական «Լույս մանկանց» ծրագիրը2012թ.-ից «Դանիական-հայկական առաքելություն» հասարակական կազմակերպությունն այս ծրագիրն իրականացնում էր Արագածոտնի թեմում: Այժմ այն կծառայի նաև Տավուշի թեմի երեխաներին: |
|
|
«Ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշերը». գիտաժողով Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԳիտաժողովի ուշադրության կենտրոնում էին միջեկեղեցական կապերի զարգացման, Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար համագործակցման նոր ձևերի, երկու երկրներում ընտանիքի աջակցությամբ զբաղվող կազմակերպությունների միջև կապերի զարգացման հարցերը: Գիտաժողովին մասնակցում էին պետական, հասարակական և կրոնական... ավելի |
|
|
Երևանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցում Հարության տոնին հատուկ էին պատրաստվելՀոգևոր երաժշտության համերգ-երեկոներն ավանդույթ են այս դպրոցում: Կոմիտաս ու Եկմալյան` շարականներ, հոգևոր երգեր, պատարագից հատվածներ հնչեցին դպրոցի սաների և ուսուցիչների մասնակցությամբ: Կային նաև հրավիրյալ երգիչներ: |
|
|
Զատկի տոնախմբություն լսողության խանգարումներով երեխաների հատուկ դպրոցումԿրթահամալիրը լսողության տարբեր աստիճանի խանգարումներով 133 աշակերտ ունի: Շուրջ 7-8 տարի առաջ Եսայի քահանա Արթենյանը կրթահամալիրի ուսուցչական խորհրդի հրավերով ոտք դրեց այս հաստատություն և ընդմիշտ կապվեց սաների հետ: Ամեն տարի Սուրբ Հարության տոնը նրանք միասին են նշում: |
|
|
Օպերային թատրոնում ապրիլի 4-ին ներկայացվելու է «Նորմա» օպերանԵրկարատև դադարից հետո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 4-ին ներկայացվելու է Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերան: Այն վերականգնել էր թատրոնի գեղարվեսատական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: |
|
|
Մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար դասական երաժշտության մրցույթըԴասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակի համար մրցույթը երկու անվանակարգերում է՝ երգեցողություն և գործիքային կատարում: Եզրափակիչ փուլին մասնակցել է 9 երգիչ: Արդյունքները կամփոփվեն մայիսին: |
|
|
Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված կանանց տոնինԿամերային երգչախմբի այս տարվա անդրանիկ համերգը նվիրված էր կանանց տոնին: Հնչեցին դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: |
|
|
Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարման պրեմիերանՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է հոբելյանական համերգաշարը` նվիրված կոլեկտիվի հիմնադրման 90-ամյակին: Մարտի 29-ին ազգային ֆիլհարմոնիկը ներկայացավ իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարման պրեմիերայով: |
|
|
Շուրիշկանի հրաշագործ ավետարանից հավատացյալներն այսօր խաղաղություն ու ապաքինում խնդրեցինԿրկնազատկին Մատենադարանից Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի բերվեց Շուրիշկանի ավետարանը: Ուխտավոր հավատացյալները հրաշագործ Գրքին մոտենալիս խնդրում էին խաղաղության հաստատում և սահմանին վիրավորված զինվորների ու քաղաքացիների շուտափույթ ապաքինում: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հանրապետական մաղթանքԱյսօր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Կրկնազատկի պատարագի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հանրապետական մաղթանք: Պատարագի ավարտին Գարեգին Բ հայրապետը բարձրացավ Ավագ խորան և խոսք ուղղեց հավատավոր ժողովրդին` անդրադառնալով այս օրերին հակառակորդի սանձազերծած ռազմական... ավելի |