Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթը՝ Երևանում


Հունիսի 9-14-ը Հայաստանում Չինաստանի մշակույթի օրեր են: Բացման պաշտոնական արարողությունը մեկնարկեց «Իմ երազանքը» խորագրով համերգային ծրագրով, որում ընդգրկված էին սահմանափակ կարողություններով անձինք: 

hayrenadardz.org կայքի շնորհանդեսը և «Օ, հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմի ցուցադրությունը


Այս շաբաթ հայրենադարձությանը նվիրված մշակութային իրադարձությունների շարքում առանձնացավ hayrenadardz.org կայքի շնորհանդեսը, որին հաջորդեց «Օ՜, հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմի ցուցադրությունը (հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան, ռեժիսոր՝ Արա Շիրինյան):

«Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» հետահայաց ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում


Մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 17-ին Ազգային պատկերասրահում բացվեց անվանի քանդակագործ «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը: Այն նվիրված էր արվեստագետի մահվան 20-րդ տարելիցին: 

Մեծ ներգաղթի 70-ամյակին նվիրված ցուցահանդես ՆՓԱԿ-ում


«Լույսի հոսք». այսպես է կոչվում Մեծ հայրենադարձության 70-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնի ցուցասրահներում 1946թ.-ին սկսված հայրենադարձութան ընթացքն արտացոլող փաստագրական նյութեր են ներկայացված: 

Մատների թատրոն՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում


Մատների թատրոնը հազվադեպ է հայտնվում հայ ռեժիսորների ուշադրության կենտրոնում: «Ամպից պոկված» հեքիաթ-ներկայացմումը մատների օգնությամբ պատմություն պատմելու թերևս առաջին հաջողված փորձն է: 

Արմեն Խոջոյանի անհատական ցուցահանդեսը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում


Հունիսի 18-ին նոր ցուցահանդես է բացվել «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: Ներկայացվել նկարիչ Արմեն Խոջոյանի ավելի քան 50 աշխատանք` գեղանկար, գրաֆիկա, պղնձե փորագրություն, կոլաժ:

«Ոսկե ծիրան» 13-րդ կինոփառատոնի կազմակերպիչների ասուլիսը


Հունիսի 15-ին մամլո ասուլիսով ազդարարվեց «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Այս տարի այն կանցկացվի հունիսի 10-17-ը: Ասուլիսին մասնակցում էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Եկեղեցաշինական ամենամեծ ծրագրերից մեկի ընթացքը


Հովտաշեն, Ջրաշեն, Նշավան և Բարձրաշեն գյուղերի բնակիչների նվիրատվություններով եկեղեցիներ են կառուցվում: ekegheci.am կայքում հնարավոր է հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, բացի այդ` առցանց ներդրում կատարել:

«100 դուռ» ցուցահանդեսը՝ Գավառ քաղաքի պատկերասրահում


Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Արևմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի և եկեղեցիների դռների լուսանկարներ այս օրերին ներկայացված են Գավառ քաղաքի պատկերասրահում:

Ազգադրոշմի արարողություն՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում


Մկրտիչ Խրիմյանի անվան կրթօջախը հիմնադրվել է 2007 թվականին ամերիկահայ բարերարներ Սիլվա և Իրմա Տեր-Ստեփանյանների կողմից: Սովորում են Օշականի հանրակրթական դպրոցի 9-12 տարեկան երեխաներ: Առաջին տարին նրանք համարվում են «կարմիր» դասարանի սաներ, հաջորդաբար փոխադրվում «կապույտ», «նարնջագույն»,  «... ավելի

Կիրակնօրյա պատարագ՝ Մուրացանի զինհոսպիտալում


Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ամեն կիրակի մատուցվող պատարագին մասնակցում են  ոչ միայն բուժվող զինվորները և հերթապահ բուժանձնակազմը, այլև նաև հիվանդներին այցելող հարազատները: Այս կիրակի պատարագը խաղաղապահ զորքերի հոգևոր սպասավոր տեր Շնորհք քահանա Շահինյանն էր մատուցում:

Դավիթ և Հասմիկ Խաչատրյանները մեկնեցին Կանադա՝ վիրահատության


Արագածոտնի թեմի «Ս. Մարիանե» սոցիալական կենտրոնի «Աջակցություն խոցելի ընտանիքներին» ծրագրով Դավիթ և Հասմիկ Խաչատրյանները մեկնեցին Կանադա՝ վիրահատության: