Համո Սահյանի ծննդավայրում նշվել է գրողի ծննդյան 102-ամյակը


Ապրիլի 14-ին, Համո Սահյանի ծննդյան 102-ամյակի առիթով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ բանաստեղծի ծննդավայր` Սյունիքի մարզի Լոր գյուղ այցելեցին մի խումբ մտավորականներ, եղան Համո Սահյանի տուն-թանգարանում:

Իններոդ անգամ մեկնարկել է «Թատրոն իքս» հանրապետական փառատոնը


«Թատրոն X» հանրապետական փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին: Մինչև մայիսի 9-ը, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 2015թ.-ին բեմադրված ներկայացումներ և մասնակցելու դրանց քննարկումներին: 

Հայաստանում առաջին անգամ էլեկտրոնային գրքի շնորհանդես է տեղի ունեցել


«Ընտանեկան պատմություն» վեպը և «Յաթաղան սինդրոմ» պատմվածքը միանգամից ստեղծվել են իբրև էլեկտրոնային գրքեր: Դրանք արդեն հասանելի են «Յավրուհրատի» կայքում` http://yavrumyan.blogspot.am/ հասցեով: 

Բորիս Էյֆմանը Երևան է բերել իր «Աննա Կարենինա» բալետ-ներկայացումը


Հայաստանում էին անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը:

Բրամսյան համերգաշարի շրջանակում Երևանում էր Կատարինա Թրոյթլերը


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է գալիս Բրամսյան համերգաշարով, որի երկրորդ համերգը կայացավ ուրբաթ երեկոյան: Ֆիլհարմոնիկի հետ այս անգամ հանդես եկավ Գերմանիայից ժամանած դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերը:

Անվանի ջազմեն Սերգեյ Մանուկյանը կրկին Հայաստանում է


«Արամ Խաչատրյան» համերգասրահում ջազ համերգ էր. Վահագն Հայրապետյան, Լորեն Ռոբբեն, Մատիաս Ալամանե: Բեմում էր նաև հանրահայտ ջազմեն Սերգեյ Մանուկյանը:  

Լևոն Չիլինկիրյանի և Աստղիկ Վարդանյանի համերգը՝ հանուն Արցախյան ազատամարտի


Հայաստանի պետական կամերային նվագախմբի ապրիլյան այս համերգը նվիրվեց արցախյան Չորսօրյա պատերազմի նոր նահատակներին և հայրենիքը պաշտպանող զինվորներին: Մենակատարները աշխարհահռչակ ջութակահար Լևոն Չիլինկիրյանն ու նրա ուսանող Աստղիկ Վարդանյանն էին: 

«Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ և դրամահավաք


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Կասկադի հարևանությամբ տեղի ունեցավ բացօթյա համերգ և դրամահավա: Հանգանակված ողջ գումարը  տրամադրվելու է Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողություններից տուժած բնակիչների և նահատակված զինվորների ընտանիքներին... ավելի

Բերքաբերի առօրյան՝ պատերազմի ու խաղաղության միջև


Չնայած ամենօրյա կրակոցներին` Բերքաբերում գյուղացիները հող են մշակում: Գյուղում ոռոգման ջուր չկա, գյուղատնտեսական տեխնիկան խիստ սահմանափակ է: Տավուշի թեմի և ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Բերքաբեր համայնքում իրականացվում է սոցիալական ծրագիր. տրամադրված տեխնիկայի օգնությամբ արդեն... ավելի

Հոգևորականներն անձամբ են հավատացյալների օգնությունը սահման հասցնում


Արարատյան հայրապետական թեմի հոգևորականները օրերս իրենց հավաքագրած օգնությունը սահման հասցրին: Այս օրերին Արցախ է մեկնել արդեն 5 խումբ:  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը վերջինն է վերադարձել  առաջնագծից:

Ինչու այս օրերին շատ հոգևորականներ գտնվում են երկրի սահմանապահ դիրքերում՝ պարզաբանում է քահանան


Արարատյան հայրապետական թեմում յուրաքանչյուր կիրակի անցկացվող քարոզխոսությանն այս անգամ մասնակցում էին լսողության խանգարում ունեցող երիտասարդները: Անդրադառնալով Հայաստանի և Արցախի սահմանին տիրող լարված իրավիճակին՝ Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ քրիստոնեությունը քաջության կրոն է, ոչ թե խեղճության:... ավելի

Գևորգյան ճեմարանում ամփոփվեց «Սա արեք իմ հիշատակի համար» թեմայով շարադրությունների մրցույթը


«Սա արեք իմ հիշատակի համար» թեմայով շարադրությունների մրցույթին մասնակցել էին ճեմարանի բոլոր լսարանների սաները, ներկայացվել էր շուրջ հարյուր աշխատանք: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին, հաղթողները պարգևատրվեցին: