Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների առնչությամբ


Ապրիլի 2-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Տեսանյութում հայտարարությունը ներկայացված է ամբողջությամբ: 

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ երիտասարդ արվեստագետների համար


«Հայրերի հող». կարճամետրաժ ֆիլմերի  մրցույթ  Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ  կազմակերպում է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ`«Հայրերի հող»  խորագրով: Նպատակն է խթանել ժամանակակից հայ ֆիլմարվեստի զարգացումը... ավելի

Ս. Հարության Ճրագալույցի և կիրակնօրյա պատարագ Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում:


Մոսկվաբնակ մեծ թվով հայեր մասնակցեցին Ս. Զատկի պատարագին: Ս. Հարության Ճրագալույցի պատարագի ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր դասը՝ առաջնորդ  Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ, օրհնեց  Ս. Պայծառակերպություն եկեղեցական համալիրի բակում զարդարված զատկական սեղանները:... ավելի
2016-03-28 21:35:00

«Ուրախ Զատիկ» բարեգործական հերթական ակցիան Գյումրիում


Գյումրիի Ս. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միությունը չորրորդ տարին անընդմեջ Ս. հարության տոնին իրականացնում է «Ուրախ Զատիկ» բարեգործական ծրագիրը: Զատկական սեղանին անհրաժեշտ մթերքը կամավորները հավաքագրել են Գյումրիի խոշոր խանութներում: Աջակցել են նաև պետական ու հասարակական կառույցները,... ավելի

«Ուշ լինի, նուշ լինի». օպերետ Պարոնյանի անվան թատրոնում


Այս տարի լրանում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակը: Հոբելյանական ծրագրերի շրջանակում մարտի 24-ին ներկայացվեց Արտեմի Այվազյանի և Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը, որը նվիրված էր ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Տեր-Հովհաննիսյանի հիշատակին... ավելի

Ռետրոսպեկտիվ ցուցադրություն Հայաստանի նկարիչների միությունում


Հայաստանի նկարիչների միության ֆոնդերից դուրս են բերվել և ցուցադրության ներկայացվել անցած դարի 60- 80-ական թվականներին ստեղծագործող նկարիչների աշխատանքները` շուրջ 80 գեղանկար ու քանդակ: Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 2-ը: 

Ննջեցյալների հիշատակության օրը Մայր Աթոռում


Ինչպես բոլոր Տաղավար տոներից հետո, Ս. Հարության տոնի հաջորդ օրը, քրիստոնյաներն առավոտյան եկեղեցի են այցելում` մասնակցելու Սուրբ Պատարագին, աղոթելու իրենց ննջեցյալ հարազատների հոգիների խաղաղության համար: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Տ.Թադեոս վարդապետ Զիրեկյանցն էր:

Զատկական միջոցառում Ս. Երրորդության եկեղեցու բակում


Մարտի 27-ի Զատկական պատարագից հետո մարդիկ տուն չէին շտապում, այլ եկեղեցիների բակերում շնորհավորում էին միմյանց ու փոխանցում Ս. Հարության ավետիսը: Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու բակում մեծ տոնախմբություն էին կազմակերպել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:

Սուրբ Հարության տոնախմբություն Քանաքեռ- Զեյթուն թաղամասում


Քանաքեռ- Զեյթուն համայնքի բոլոր 14 դպրոցների աշակերտները և ուսուցիչները երկու ամիս շարունակ պատրաստվել էին Սուրբ Հարության տոնին` հանրությանը ներկայացնելով զատկական թեմաներով ձեռքի աշխատանքներ, գեղանկարներ և մանրանկարներ, համերգային կատարումներ, թատերական ներկայացումներ:

Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նշվեց Սուրբ Հարության տոնը:


Կանադահայ համայնքը Ս. զատիկը նշել է Մոնրեալի եկեղեցում: Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայ երեխաները զատկական նվերներ են ստացել Ս. Գևորգ եկեղեցում: Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցում Ս. Հարության տոնին ներկա են եղել Վրաստանի վարչապետը և կառավարության անդամներ: Լոս Անջելեսի հայերը Քրիստոսի Հարության հրաշափառ... ավելի

Նոր գիրք «Զանգակ» հրատարակչությունից. Խալեդ Հոսեյն, «Եվ արձագանքեցին լեռները»


«Լոֆթ» կենտրոնում տեղի ունեցավ Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Վեպը ներկայացրին գրականագետ Հայկ Համբարձումյանը, թարգմանիչ Անուշ Սեդրակյանը և «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը: 

Հայաստանը՝ Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ


Այս տարվա հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամին: Այսուհետ հայաստանյան ֆիլմարտադրողները հնարավորություն կունենան   ֆինանսական աջակցություն ստանալ  հիմնադրամից: Այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ հրավիրված մամուլի ասուլիսին: