Բնակարաններ` տնակներում ապրող գյումրեցիներին


Գյումրիի աղքատ, տնակային թաղամասում աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանի բարեգործական համերգի շնորհիվ երիտասարդ գյումրեցիների նախաձեռնությունը միջազգային հնչեղություն է ստացել: Այս ամիս ամենայն հավանականությամբ տնակներում ապրող գյումրեցի 22 ընտանիք բնակարան կստանա: 

«ՀԱՖՆ-90» հոբելյանական գիտական կոնֆերանս


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի, Հայաստանի կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտական կոնֆերանս: 

Երևանի պարարվեստի պետական քոլեջը 90 տարեկան է


Շուրջ մեկդարյա կենսագրության ընթացքում Երևանի պարարվեստի պետական քոլեջը կերտել է ազգային բալետի պատմությունը: Վաստակաշատ պարուսույցներն ու մանկավարժներն իրենց փորձն են փոխանցում բալետի նոր սերնդին: Մեկ օր արվեստի կրօջախում: 

Երևանի պարարվեստի պետական քոլեջը 90 տարեկան է


Շուրջ մեկդարյա կենսագրության ընթացքում Երևանի պարարվեստի պետական  քոլեջը կերտել է ազգային բալետի պատմությունը: Վաստակաշատ պարուսույցներն ու մանկավարժներն իրենց փորձն են փոխանցում բալետի նոր սերնդին: Մեկ օր արվեստի կրօջախում: 

«Տասը կույսերի» առակի հիշատակությունը Մայր տաճարում


Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվում է «Տասը կույսերի» առակը: Եկեղեցու ատյան են դուրս գալիս կույսերին խորհրդանշող տասը դպիրներ: Նրանք վիճակահանությամբ բաժանվում են խմբերի՝ իմաստունների և հիմարների: Արարողությունը ընդգծում է առակի խորհուրդը: 

Նորաօծ քահանաների պահեցողության շրջանը


Տասներկու նորաօծ քահանաներ քառասնօրյա պահեցողության շրջան են անցնում Մայր Աթոռում: Օրն անցկացնում են աղոթքով ու ընթերցանությամբ: Ծիսական արարողությունների մեջ առավել հմտանալու համար մասնակցում են նաև Մայր Աթոռի լուսարարապետության կողմից սահմանված հատուկ դասնթացների:    

Այգիների օրհնություն


Այգիների օրհնության կարգ է կատարվել Արարատի մարզի Սուրենավան համայնքում: Օրհնվել են ծիրանի ու խաղողի այգիները: 

Խոկման արարողություն Մայր Տաճարում


Ավագ երկուշաբթի օրը, ժամերգության ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների և դասախոսների մասնակցությամբ Մայր Տաճարում տեղի ունեցավ  խոկման արարողություն: Մասնակցում  էին նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, զինվորականներ` Էջմիածնի տարբեր զորամասերից, համայնքի հավատացյալներ:

Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում


Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ,  հայկական մոդեռնիստական արվեստի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկի` Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ» ցուցահանդեսը: Ցուցադրությունը հեղինակի շուրջ 60 տարվա հարուստ ժառանգության մի փոքրիկ մասն է:

Հաշվետու միջոցառում` նվիրված տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրվան


Մարտի 21-ը Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրն է: Այդ օրը տոնական շնորհավորանքներ են ստանում աշխարհի շուրջ 99 երկրների տիկնիկային արվեստի գործիչներ: Խաղաղության ուղերձ է հղվում աշխարհի բոլոր ուղղություններով, անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ աշխարհն  առավել հանդուրժող ու  ... ավելի

Զուլում և Մուշեղ Գրիգորյաններ ցուցահանդեսը ՄԱԿ-ում


Մարտի 21-ին աշխարհը նշում է նաև Անտառի միջազգային օրը: Այդ օրը ՄԱԿ-ը մեկ անգամ ևս մարդկությանը նախազգուշացում է այն վտանգների մասին, որում հայտվել է մեր մոլորակը: Բնապահպանական  ուղերձ ուներ նաև մարտի 18-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացված  Զուլում և Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների... ավելի

Ծաղկազարդի տոնի ավանդույթները


Ծաղկազարդի տոնին  բացվեցին եկեղեցիների խորանները և մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ: Եկեղեցիները զարդարվեցին առատության, բարեբերության խորհրդանշող ուռենու ճյուղերով: Առավոտյան ժամերգությունից և Անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվեցին մարդկանց: