«Հանդիպում ընկերոջս հետ». Էդման Այվազյանի ցուցահանդեսը Երևանում


Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է անվանի նկարիչ Էդման Այվազյանի ցուցահանդեսը: Ներկայացված են արևելյան և հայկական մշակույթն ու բնաշխարհն արտացոլող կտավներ: «Հանդիպում ընկերոջս՝ Սարգիս Մուրադյանի հետ». այս խորագիրն է կրում Էդման Այվազյանի 3-րդ ցուցահանդեսը հայրենիքում:

«Զանգակ» գրատունն իր 4-ամյակը նշանավորել է նոր գրքի շնորհանդեսով


«Զանգակ» գրատունն իր 4-ամյակը նշանավորել է Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով: Բնագրից հայերեն է թարգմանել Լուսինե Հարոյանը: Նկարիչը Արարատ Մինասյանն է:

Գալստյան կիրակիի պատգամը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Գալստյան կիրակին Մեծ Պահքի վեցերորդ հանգրվանն է: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում հավատացյալների համար օրվա պատգամը մեկնում էր Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

«Չորս դաշնամուր մեկ բեմում»


«Արամ Խաչատրյան» համերգասրահում Գլորիա Կամպաները՝ Իտալիայից, Տրիստան Պֆաֆֆը՝ Ֆրանսիայից, Ֆրանսուա- Քզավյե Պուազան՝ Շվեյցարիայից և Վահան Մարտիրոսյանը չորս դաշնամուրով կատարեցին Բախի, Ռավելի, Պուլենկի կոնցերտները: Մաեստրո Վահան Մարտիրոսյանի վստահ է, որ «Չորս դաշնամուր մեկ բեմում» ծրագրով համերգը... ավելի

Իտալացի դիրիժորն ու գերմանացի դաշնակահարը երևանյան բեմում կատարում են ֆրանսիական երաժշտություն


Իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլլոն և գերմանացի դաշնակահար Վալենտինա Բաբորը մեր երկրում են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգաշարի առիթով: Երաժիշտները թեև գիտեին միմյանց վաղուց, բայց առաջին անգամ էին ելույթ ունենում միասին:  

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երախտավորները»՝ Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանում


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման օրից ի վեր հրատարակված գրքերի, ամսագրերի, հոդվածների շնորհանդես-ցուցահանդես է բացվել Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում:

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում գործում է 4 երաժշտական խումբ


ԹՈՒՄՈ կենտրոնում պատանիներին ոչ միայն ծանոթացնում են երաժշտության պատմությանն ու հիմունքներին, այլև հնարավորություն են տալիս ինքնուրույն ստեղծել և կատարել տարբեր ոճի և տեսակի երաժշտություն: Այսօր Թումոյում գործում է երաժշտական չորս խումբ՝ «Թմբաթա» ավանգարդ ֆոլկ խումբը, «Դեցիբել» աղջիկների պոպ... ավելի

Նորայր Շահինյանի «Դատարկության հզորությունը» լուսանկարչական ցուցահանդեսը


Բրազիլահայ լուսանկարիչ Նորայր Շահինյանը 2012 թվականին Սան Պաուլոյից ուղևորվում է Ուրֆա՝ ընտանիքի պատմության հետքերով: Մարտի 9-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում լուսանկարչի երևանյան ցուցահանդեսի բացումն էր:

Ի՞նչ է Մեծ պահքը քրիստոնյաների համար


Պահքի շրջանում Հայ առաքելական եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում խոկման արարողություն: Մեր նկարահանող խումբը այս առիթով զրուցել է հավատացյալների հետ: 

Հայկական ռոմանսներ՝ «Երիտասարդ օպերային երգիչների ծրագրի» մասնակիցների կատարմամբ


Մարտի մեկին երիտասարդ օպերային երգիչները կատարեցին Ալեքսանդր Սպենդիարյանի,  Էդուարդ Աբրահամյանի, Էդվարդ Միրզոյանի, Գեղունի Չթչյանի, Արտեմի Այվազյանի, Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործություններ` ռոմանսներ հայկական երգարվեստի գանձարանից: 

Համերգ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի 145-ամյակին


«Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին Ալ. Սպենդիարյանի կվարտետային ժանրի ստեղծագործությունները: Համերգը նվիրված էր մեծանուն կոմպոզիտորի 145-ամյակին: 

«Գողթ» խմբի երաժիշտները` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում


Ընդամենը մեկ տարի առաջ կազմավորված «Գողթ» խմբի երաժիշտները կատարում են ֆոլկ մշակումներ ու հեղինակային ստեղծագործություններ: Մարտի 4-ին «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում նրանց համերգն էր: Դասական և ժողովրդական գործիքների կազմով տղաները ներկայացրեցին իրենց նոր գործերը: