Էրեբունի համայնքի կիսակառույց եկեղեցու շուրջ համայնք է ձևավորվում


էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Զգոն քահանա Աբրահամյանի և երեցկնոջ՝ Իրինա Աղաջանյանի նախաձեռնությամբ համայնքում բացվել է «Ոսկե հատիկ» մանկապատանեկան դպրոցը, որը գործում է կիսակառույց եկեղեցու տարածքում:

Եկեղեցական ամփոփ լուրեր 07.03.2016


Հայ առաքելական, կաթոլիկ, ավետարանական և անգլիկան հոգևորականների աննախադեպ հանդիպում Կանադահայոց թեմի առաջնորդարանում:  Դպրական տվչություն՝ Իրաքի հայոց թեմում: Հունաստանում պաշտոնապես թույլատրվել է դիակիզումը: Ստամբուլի գիտնականները պատրաստվում են հետազոտել Մարմարա ծովի հատակում... ավելի

Հայ հոգևոր երաժշտությանը նվիրված քննարկում՝ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում


Բանախոսը «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի ղեկավար Վահե Բեգոյանն էր: Հանդիպումներին նկատվում է հատկապես երիտասարդների հետաքրքրվածությունը: 

Դատավորի կիրակիի մեկնությունը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում


Ոսկե շղթայի հինգերորդ կիրակին կոչվում է Անիրավ դատավորի: Մայր Տաճարում օրվա պատգամը մեկնում էր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:  

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում Արևագալի ժամերգությանը մասնակցում են նաև սիրիահայեր


Հալեպի մի փոքրիկ պատառիկ է դարձել Երևանի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին: Ամեն ուրբաթ այստեղ են հավաքվում Հայաստան տեղափոխված սիրիահայեր` մասնակցելու Արևագալի ժամերգությանը, շփվելու միմյանց հետ և, ինչպես իրենք են ասում՝ մի փոքր թեթևացնելու ծանրացած հոգիները: 

Միջինքը Էջմիածնի հայորդյաց տանը


Էջմիածնի հայորդյաց տան երեխաները անակնկալ էին պատրաստել. հավաքել էին խորհրդանշական գումար, գաթա գնել ու Միջինքի օրը բաժանել հայորդյաց տանը կից գործող բարեգործական ճաշարանից օգտվող տարեցներին:

Գյումրիի հայորդյաց տան մեկուկես տարվա ձեռքբերումները


Մայր Աթոռի հայորդյաց տներից ամենանորը գործում է Գյումրիում: Բացվել է 1ու կես տարի առաջ: Գործող հայորդաց տներից միակն է, որն ունի նախակրթարան: 

Խորեն արքեպիսկոպոս Դողրամաջյանին նվիրված «Աղոթարան» գրքի շնորհանդեսը


Մարտի 4-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսը: «Աղոթարան» պոեմը նվիրված էր անթիլիասցի հոգևորական Խորեն արքեպիսկոպոս Դողրամաջյանին` ծննդյան հիսնամյակի կապակցությամբ:

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով


«Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ օրհնությամբ միշտ լինեք խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ՝ օրհնված առաքինություններով ու բարեգործությամբ»:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը 2-րդ անգամ ներկայացավ առողջապահական ԷՔՍՊՈՅԻՆ


Մարտի 1-ից 3-ը Երևանում անցկացվեց հերթական առողջապահական ԷՔՍՊՈՆ: Այն տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է պատերազմի և խաղաղության «Դիալոգոս» չփառատոնը


Այստեղ ֆիլմերը չեն մրցում, մրցանակներ չեն հանձնվում, ժյուրին հենց ինքը՝ հանդիսատեսն է: «Դիալոգոսը» վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի լեզվով խոսում է մեր տարածաշրջանում ընթացող հակամարտությունների մասին: Կազմակերպիչը` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը այն անվանում է չփառատոն:  

Հանգստյան ժամերգությունն ընթերցում են Վաղարշապատի թիվ 4 դպրոցի սաները


Մեծ Պահոց շրջանում, յուրաքանչյուր ուրբաթ Հանգստյան ժամերգությանը Մայր Տաճարում Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքն ընթերցում են հանրակրթական դպրոցների աշակերտներ: Այս անգամ Մայր Տաճարում Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի սաներն էին: