Տեառնընդառաջը նաև նորապսակների տոնն է


Տեառնընդառաջի արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան:  Ժամերգության ավարտին նորապսակները կամ սիրահար զույգերը ցատկում են տոնական խարույկի վրայով: Համարվում է, որ եթե նրանք կարողանան ցատկել առանց ձեռքերը բաժանելու, ընտանիքն ամուր կլինի:  Մեր նկարահանող խումբը եղել է... ավելի

Հուշ-երեկո՝ դիրիժոր Պետրոս Ժամկոչյանի ծննդյան 60-ամյակին


«Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքվել էին Պետրոս Ժամկոչյանի մտերիմներն ու սաները: Դիրիժորի մահից տարիներ անց էլ նրանք հիշում են միասին անցկացրած շրջագայություններն ու ստեղծագործական բանավեճերը: Երախտիքի խոսքը երաժշտության միջոցով բեմից փոխանցեցին իր իսկ ղեկավարած «Արարատ» փողային նվագախմբի ավագ... ավելի

Կոմպոզիտոր Վալերի Սարգսյանն այս տարի կդառնար 70 տարեկան


Կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ Վալերի Սարգսյանը շուրջ 20 տարի ղեկավարել է Սևանի երաժշտական դպրոցը, որն այսօր կոմպոզիտորի անունն է կրում: Մայրաքաղաքից հեռու էլ կոմպոզիտորը կարողացել է երաժշտական մթնոլորտ ձևավորել: Իր և Վալերի Սարգսյանի ստեղծագործական համագործակցության մասին է հիշում դաշնակահար... ավելի

Ինչ է առաջարկում narekabujutyun.am կայքը


Հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը ներկայացնում է narekabujutyun.am կայքը:

Եկեղեցական ամփոփ լուրեր 12.02.2016


«Արցունքների միջից»` հայոց ցեղասպանությունից փրկված և Բուլղարիայում ապաստանած հայության մասին ֆիլմի ստեղծագործական խումբը հանդիպել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի հետ:  Արևմտյան Հայաստանի Խնուս գավառին նվիրված մշակութային հուշ-երեկո Փարիզում:  Սուրբ Ծննդյան տոնի վերաբերյալ... ավելի

Մայր Աթոռում ընթանում են մանկավարժական ժողովներ


Արդեն երկու օր է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունենում հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական ժողովներ: Շուտով կավելանա Մայր Աթոռի ավագ դպրոցների թիվը: Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանից բացի ավագ դպրոցներ կբացվեն Սյունիքում, Լոռիում կամ Տավուշում, հնարավոր է նաև` Երևանում: 

Լույս է տեսել «Հայ եկեղեցու պարգևները» գիրքը


Հայ առաքելական եկեղեցու պարգևները` շքանշանները, մեդալներն ու հուշամեդալները ներկայացված են նոր լույս ընծայված «Հայ եկեղեցու պարգևները» գրքում: Գրքի հեղինակը Նիկա Բաբայանն է, որ երկար տարիներ զբաղվում է ֆալերիստիկայով: 

Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթ Մանկավարժական համալսարանում


Փետրվարի 12-ին Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի մասնաշենքում բացվեց Արարատյան թեմի հայտարարած՝ ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը «Սուրբ Սարգիսը կերպարվեստում» թեմայով:

Միջին Արևելքի թանգարանը մշտական հասցե ունի


Նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի անձնական հավաքածուի ու ստեղծագործությունների հիման վրա 1993թ. ստեղծված Միջին Արևելքի թանգարանը մշտական ցուցադրությամբ  ներկայացվում է Չարենցի անվան գրականության թանգարանի նորոգված սրահներում

Տնօրհնեք Թադևոսյանների ընտանիքում


Յուրան ծառայում է Մարշալ Բաղրամյանի անվան զինվորական ուսումնարանում: Կարճաժամկետ արձակուրդի առիթը ընտանիքը որոշել էր նշանավորել տնօրհնեքի արարողությամբ: Սուրբ Ծննդյան բարի լուրը բերելով՝ տեր Գեղամ քահանան Ավետարանով և խաչով օրհնեց ընտանիքի անդամներին, տան բարիքները՝ հացը, աղը, ջուրը: 

Հովհ. Գրիգորյանի ստեղծագործությունները հասանելի են նաև էլեկտրոնային կայքում


Ժամանակակից հայ պոեզիայի ամենահայտնի և ընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Գրիգորյանի 70-ամյակը մտերիմները և գործընկերները նշանավորել են` գործարկելով նրա ստեղծագործությունների, ֆոտո և վիդեո նյութերի էլէկտրոնային կայքը:

Նոր գրքեր 08.02.2016


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ռուբեն Հովսեփյանի «Որդան կարմիր» ժողովածուն, վերահրատարակել Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը(թարգմանիչ՝ Դիանա Համբարձումյան):