Ամփոփվեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի` «Ավետարանական առակները դպրոցում» ծրագիրը


«Մհեր Մկրտչյան» թատրոնի բեմում «Ավետարանական առակները հայ դպրոցում» համապետական մրցույթի աշակերտներն էին: Մրցանակային անվանակարգերի արժանացած չորս դպրոցները հանդես էին գալիս մեկ ներկայացման մեջ:

Դեկտեմբերի 25-ից «Վարդապետի լռությունը» ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում


«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Վարդապետի լռությունը» ֆիլմի փակ ցուցադրությունը: Դրան հաջորդեց ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը: Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Վիգեն Չալդրանյանը սա բացառիկ կինոնախագիծ է համարում, քանի որ Կոմիտասին նվիրված խաղարկային լիամետրաժ կինոնկար մինչ օրս չի ստեղծվել... ավելի

«Զանգակներ» համույթը տասը տարեկան է


Արարատյան հայրապետական թեմի «Զանգակներ» համույթը թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացավ հոբելյանական համերգով: Համույթը տասը տարեկան է: Համերգի ընթացքում հնչեցին անցնող... ավելի

«Մշակութների երկխոսություն» հիմնադրամի ամփոփիչ ասուլիսը


«Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագիր», «100 տարի՝ 100 արվեստագետ», ցուցահանդեսներ, համերգներ և այսպես՝ 11 ծրագիր, որ կազմակերպել է «Մշակույթների երկխոսությունը» 2015թ.-ին: Դրանց արդյունքների և հաջորդ՝ 2016թ.-ին նախատեսված ձեռնարկների մասին ներկայացվել է մամուլի ասուլիսում: 
Alt

«Երաշտ և բողբոջ» ֆոտոմրցույթն ամփոփվեց


Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում ամփոփվեց այս տարվա ապրիլին մեկնարակած «Երաշտ և բողբոջ» հանրապետական ֆոտոմրցույթը: Մրցույթի համար նախատեսված կայքում ավելի քան 4000 նկար էր ներբեռնվել: Հեղինակները 5-12-րդ դասարանի աշակերտներ են: Ֆոտոմրցույթի ամփոփմանը ներկա էր նաև ԿԳ նախարարը:
2015-12-21 17:36:17

Տեղադրվեցին Արաբկիրի եկեղեցու խաչերը


Նոյեմբերի 19-ին տեղադրվեցին Արաբակիր համայնքում կառուցվող եկեղեցու զանգակատան և գմբեթի խաչերը: Արաբկիրի եկեղեցին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչից հետ չափերով երկրորդ եկեղեցին է: Ճարտարապետը Արտակ Ղուլյանն է:
2015-12-21 17:28:38
Alt

Շախմատի մրցաշար Արարատյան հայրապետական թեմում


Ամեն տարի մրցաշարն անցկացվում է Ս. Աբգար նախավկայի տոնի առթիվ: Մրցաշարը կազմակերպում են երիտասարդաց միության անդամները, նրանց աջակցում է ՀՀ շախմատի ֆեդերացիան: Այս անգամ մրցույթը վարում էր միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը:
2015-12-21 17:26:14
Alt

«Ուրախ ամանոր սահմանում» ծրագիրը շուրջ 200 տուփ նվեր է հավաքագրել սահմանամերձ գյուղերի համար


Դեկտեմբերի 19-ին Երևանի 5 սուպերմարկետների հաճախորդներին առիթ էր ընձեռնվել իրենց ամանորյա գնումներին զուգահեռ փոքրիկ նվերներ գնել նաև Իջևանի սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչների համար՝ շնորհավորելով նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր նկարահանող խումբը շրջել է խանութներում, զրուցել նվերներ... ավելի
2015-12-21 17:15:17
Alt

Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում


Ներկայացված աշխատանքները պատկերասրահի ֆոնդերից են, մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է Փանոս Թերլեմեզյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների պատկերագիրք- կատալոգը:
2015-12-21 17:09:46

Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունների հետահայաց բացահայտումները


Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Սեդրակ Առաքելյանի ցուցահանդեսի քննարկումը: 1942 թվականից ի վեր նկարչի աշխատանքների մեծածավալ ցուցադրություն չէր եղել: Վարպետի թոռներ Անուշ եւ Սեդրակ Առաքելյանների օգնությամբ մասնավոր հավաքածուներից, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության... ավելի
2015-12-21 17:06:29
Alt

Ցուցադրվել է լոնդոնահայ Ջորջ Ջերջյանի «Լուսարձակում մեկ դար անց» ֆիլմը


ՀԲԸՄ կենտրոնական դահլիճում ցուցադրվել է լոնդոնահայ Ջորջ Ջերջյանի «Լուսարձակում մեկ դար անց» ֆիլմը: Այն ներկայացնում է մինչև 1915թվականը Օսմանյան կայսրությունում ապրած հայերի, հույների, թուրքերի և քրդերի կյանքի մասին պատմող արժեքավոր վկայություններ:
2015-12-21 16:53:16
Alt

Դեն Բրաունի «Ինֆերնոն»` հայերեն թարգմանությամբ


«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ և Վահե Արսենի թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Դեն Բրաունի ժամանակակից թրիլլեր-բեսթսելլերը՝ «Ինֆերնոն»:
2015-12-21 16:29:30