«Քարացած երաժշտություն». ի՞նչ առնչություններ ունի Կոմիտասը հնագիտության հետ


Կոմիտասի թանգարան–ինստիտուտում հնագետ Արսեն Բոբոխյանը «Քարացած երաժշտություն» խորագրով դասախոսությամբ ներկայացրել է  հնագիտության ոլորտին  Կոմիտասի առնչությունները:

Նոր գրքեր 18.01.2016


«Դանդաղ վերադարձ տուն» վերնագրով հրատարակվել են ավստրիացի գրող Պետեր Հանդկեի մի քանի ստեղծագործություններ: Գերմաներենից թարգմանել է Կարլեն Մատինյանը: Մակեդոներենից  հայերեն է թարգմանվել ժամանակակից գրող, դրամատուրգ Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը: Թարգմանիչը Արմինե Փիլոյան-Վրտևսկան է:... ավելի

Ճապոնական ֆիլմերի 6-րդ փառատոնը Երևանում


«Հայաստանի փոքրիկ երգիչները» ճապոնական ազգային երգերի կատարումերով ազդարարեցին, որ հունվարի 14-ից Երևանում մեկնարկում է ճապոնական ֆիլմերի 6-րդ փառատոնը: Փառատոնը մեկնարկեց ճապոնացի ռեժիսոր Տաշիյուկի Մարիոկայի «Տոկիոյի անհաջողակները» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:  

«Խոսք, գույն, մեղեդի». Արևշատ Ավագյանի ստեղծագործական երեկոն


«Նարեկացի» արվեստի միությունը տարին բացեց բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի «Խոսք, գույն, մեղեդի» խորագրով ստեղծագործական երեկոյով։ 

«Ուրախ Ամանոր սահմանին» ծրագրի կամավորներին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Հունվարի 14-ին Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի նախաձեռնած «Ուրախ Ամանոր սահմանին» ծրագրի կամավորներին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը: 

Եկեղեցական ամփոփ լրահոս 18.01.2016


Առաջին նռնօրհնեքը Միացյալ Թագավորությունում:  ՀԵՀԵՄ-ի  «Սուրբ Նիկողայոս» ծրագիրը սահմանամերձ գյուղերի երեխաների համար:  Սուրբ Ծննդյան տոնը Բուլղարիայի հայոց թեմում:  Ջրօրհնեքի խաչն Արցախում է: Կանադահայոց թեմը դիմավորել է հարյուրավոր սիրիահայերի:  

Երգեհոնահար Արթուր Բոբիկյանի մենահամերգը Գևորգյան հոգևոր ճեմարանում


Կոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանը իր նոր դաշնամուրային ստեղծագործություններով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանում: Երաժիշտն այսօր ապրում է Մեծ Բրիտանիայում: Տարիներ առաջ նա եղել է Մայր Աթոռի երեգեհոնահարը և հուզմունքով է ընդունել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի հրավերը:

Հոգեբան Եվգենի Պրոցենկոյի դասախոսությունը Արարատյան հայրապետական թեմում


Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով Հայաստան էր ժամանել “Старый Свет” քրիստոնեական հասարակական բարեգործական հիմնադրամի վարչության նախագահ, վերականգնողական ծրագրերի տնօրեն, հոգեբան Եվգենի Պրոցենկոն: Նա զբաղվում է թմրադեղերից, ալկոհոլից, մոլախաղերից տառապող մարդկանց հոգեբանական աջակցություն... ավելի

Լևոն Խեչոյանի 60-ամյակը համախմբել էր նրա ընթերցողներին ու հարազատներին


Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում Լևոն Խեչոյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո էր: Ցուցադրվեցին Խեչոյանի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը:

Հայորդյաց տների սաների ամանորյա համերգը իրենց հասակակիցների համար


Մեկ օր` վաղ առավոտից մինչ ուշ երեկո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բոլոր հայորդյաց տների սաները տոնական ելույթ են ունենում իրենց հասակակիցների համար: Հանդիսությանը ներկա երեխաները նաև նվերներ են ստանում: Բարեգործական համերգին հիմնականում հրավիրվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ:

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Հայ եկեղեցին այս տարի կնշի հունվարի 23-ին


Տոնին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմը կազմակերպել էր մամլո ասուլիս, որի ընթացքում Տեր Եսայի քահանա Արթենյանն ու ԱՀԹ տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը խոսեցին տոնի կարևորության մասին և ներկայացրեցին միջոցառումների ժամանակացույցը:

Վազգենյանցիների կաղանդչեքը


Տոնական ծրագիր, երաժշտություն, բարեմաղթանքներ, հումոր: Հունվարի 13-ին Սևանի Վազգենյան դպրանոցում հավաքվում են նախկին և ներկա բոլոր սաներն ու դասախոսները` միասին նշելու Ամանորն ու Ս. Ծնունդը: