Տարվա առաջին տնօրհնեքը Վեհարանում


Այսօր երեկոյան Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը տրվեց հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայ առաքելական բոլոր եկեղեցիներում: Միածնաէջ տաճարից հոգևորականների թափորը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ, շարժվեց դեպի Վեհարան: Այստեղ կատարվեց տարվա առաջին տնօրհնեքը,... ավելի

Ճրագալույցի պատարագ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում


Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Ավանդաբար Սուրբ Ծննդյան ճրագալույցին այստեղ են գալիս նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ... ավելի

Ճրագալույցի պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


«Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսն է այսօր հնչում հայ առաքելական բոլոր եկեղեցիներում: Մեր նկարահանող խումբը եղել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճրագալույցի տոնական պատարագին:

Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Նռնօրհնեք


Արդեն երկրորդ տարին է՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ամանորի գիշերը Հայաստանի բոլոր եկեղեցիներում գոհաբանական մաղթանքին հաջորդում է նռնօրհնեքի գեղեցիկ ծիսակատարությունը: Մայր Տաճարում Նռնօրհնեքը կատարեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ինչպե՞ս զարդարել Ամանորի սեղանը


Ամանորի նախաշեմին բոլորիս բնակարանները տոնական տեսք են ստանում: Ոմանք փորձում են յուրահատուկ մոտեցում ցուցաբերել նույնիսկ ամենափոքր մանրուքների հարցում: Ինչպե՞ս գեղեցիկ հարդարել ամանորյա սեղանը:

Ինչպե՞ս էին հնում հայերը նշում Ամանորը


Հայերն ունեցել են երեք Նոր Տարի, դրանք կոչվել են Նավասարդ, Կաղանդ և Ամանոր: Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Տարեմուտը ձմռանը սկսել են նշել ավելի ուշ: Մեր նկարահանող խումբն Ամանորի նախապատրաստության օրերին այցելել է Էջմիածին քաղաքի Մաչանենց-Բաբախանյանների ընտանիք:

Ավետաբեր զանգակներով Կաղանդ պապը


Դեռ աշնան սկզբից բեմանկարիչները և տիկնիկագործները, ձեռնամուխ են եղել Ամանորյա ներկայացումների գործին: Ամանորի նախօրեին բեմանկարիչ-տիկնիկագործ Մարիամ Հարությունյանը զգեստներ է կարել նաև մեր բանահյուսությունից հայտնի Կաղանդ պապի համար:

Երևանի գլխավոր տոնածառի «կենսագրությունը»


Երևանի Հանրապետության հրապարակում առաջին անգամ տոնածառ տեղադրվել է անցած դարի 30-40-ական թվականններին: Դա մեծ իրադարձություն է եղել մեր հանրապետության համար: Մեր նկարահանող խումբը Հայաստանի ազգային արխիվում ուսումնասիրել է Երևանի գլխավոր տոնածառի մասին պատմող վավերագրերը:

ՀԲԸՄ ամանորյա նվերները` տարեցներին և սիրիահայ մանուկներին


Մայր Աթոռի հովանու ներքո գործող հայորդյաց տների բարեգործական ճաշարաններից օգտվող շուրջ 600 տարեցների և «Վահե Կարապետյան» կենտրոնի սիրիահայ երեխաների համար ամանորյա ծրագիր էր նախաձեռնել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Քահանայական ձեռնադրություն Մոսկվայի Ս.Պայծառակերպություն եկեղեցում


Դեկտեմբերի 27-ին Մոսկվայի Ս.Պայծառակերպություն Մայր տաճարում մատուցվեց պատարագ, որի ընթացքում Եզրաս սրբազանը քահանայական ձեռնադրություն կատարեց: Արամայիս սարակավագ Գրիգորյանը վերակոչվեց Տ. Հովհաննես քահանա:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի երեխաների համար ամանորյա միջոցառում էր կազմակերպվել


Դեկտեմբերի 28-ին Ձմեռ պապն ու Ձյունանուշն այցելեցին Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի երեխաներին: Երեխաներն իրենց ծնողներին քիչ են տեսնում` նրանք հերթապահում են: Վեհափառ հայրապետի ուղերձը երեխաներին փոխանցեց Տաթև սրբազանը` բժշկական կենտրոնի հոգևոր հովիվը:

«Մոսֆիլմ նոն ստոպ». Երիտասարդական նվագախմբի նվերը Ամանորի նախօրեին


«Մոսֆիլմ Նոն Ստոպ». խորհրդային հայտնի և սիրված ֆիլմերի սաունդթրեքերը Ամանորի նախօրեին Երիտասարդական նվագախմբի նվերն էին հանդիսատեսին: