Վերաօծվեց Դողսի սուրբ Ստեփանոս եկեղեցին


Շուրջ 1500 բնակչություն ունեցող Դողս համայնքը գտնվում է Էջմիածնից 4 կմ հյուսիս։ Գյուղի սրբատեղին՝ Սբ. Ստեփանոս եկեղեցին, 17-րդ դարից ի վեր իր շուրջ է համախմբել համայնքը: Խորհրդային իշխանության տարիներին այն էականորեն վնասվել է: Այսօր նորոգված և վերաօծված Սուրբ Ստեփանոսը հրավիրում է իր կամարներից... ավելի

Սուրբ Ծննդյան պատրաստությունը Շահե Քեշիշյանի ընտանիքում


«Զանգակներ» համույթի ղեկավար Շահե Քեշիշյանը ծնունդով Սիրիայի Հալեպ քաղաքից է: Դեռ վաղ տարիքից Սուրբ Ծնունը Շահեի կյանքում ամենասիրված և սպասված տոնն է:

Տարեվերջյան տոնական միջոցառում «Փյունիկ» հաշմանդամների միությունում


«Փյունիկ» հաշմանդամների միությունում տարեվերջյան տոնական միջոցառմանը ներկաներին օրհնեց Տ. Եսայի քահանա Արթենյանը: Նա հաշմադամություն ունեցողների հետ հովվական ծառայության առաջին աշխատանքը սկսել է հենց այս հարկից ներս:

Սուրբ Ծննդյան երգերի երեկո Լոնդոնում


Դեկտեմբերի 21-ին Լոնդոնի հայկական սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան երգերի երեկո էր: Հրավիրել էր Բրիտանիայի Հայ եկեղեցու երիտասարդաց միության Լոնդոնի մասնաճյուղը: Երեկոյին ներկա էր նաև Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Սարկավագական ձեռնադրություն Ս. Էջմիածնի Մայր Տաճարում


Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնին Սուրբ Էջմիածնի միաբանությունում սպասավորող 166 սարկավագների շարքը համալրվեց ևս 20-ով: Ձեռնադրությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի բոլոր սարկավագներին:

Դպրական տվչություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


2015թ.-ի տարեվերջյան պատարագը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում նշանավորվեց դպրական տվչությամբ: Հինգ տղաներ, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ձեռամբ, հոգևոր սպասավորության ամենացածր`դպրական աստիճան ստացան:

Դպրական տվչություն Սևանավանքում


Վազգենյան հոգևոր դպրանոցի 2-րդ լսարանի սաներից տասը, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ, դպրի աստիճան ստացան, իսկ 4-րդ լսարանի սաներից 20-ը արժանացան ուրարակրության:

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորումը` Իտալիայում


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը ընդլայնում է իր աշխարհագրությունը և մշակում միջթեմական համագործակցության նոր ծրագրեր: Աշխարհասփյուռ գրեթե բոլոր թեմերում տարածված կազմակերպությունը օրերս տարածաշրջանային աննախադեպ ժողով գումարեց Իտալիայում:

Էմիր Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra»-յի համերգը Երևանում


«Շոուբիզնեսից, քաղաքական և կրոնական դոգմաներից զերծ, հակագլոբալիստական երաժշտական խումբ». այսպես է բնորոշում աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան իր «Emir Kusturica & The No Smoking Orchestra» խումբը: Երևանում բենդն արդեն երկրորդ անգամ է ելույթ ունենում:

Նոր «Լիր արքան»` Արամ Թոփչյանի թարգմանությամբ


«Լիր արքայի» պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է Շեքսպիրի ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից: Բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանը ընթերցողի սեղանին դրեց ոչ միայն նոր թարգմանություն…

ՀՀ մշակույթի նախարարության 2015 թվականի տարեվերջյան ասուլիսը


Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ամփոփել է 2015 թվականի միջոցառումներն ու ծրագրերը:

Ֆրանսաբնակ մանկագիրը ներկայացրել է իր հիմնադրած «Քոթոթ» հրատարակչությունը


«Ականաթ» արվեստի կենտրոնում ֆրանսաբնակ մանկագիր Հասմիկ Շահինյանը փոքրիկ ընթերցողին պատմեց, թե ինչ ճանապարհ է անցնում գիրքը մինչև գրասեղանին հայտնվելը: Հասմիկ Շահինյանը 2012 թվականից Փարիզում գործող «Քոթոթ» հրատարակչության հիմնադիրն է: