Հայաստանը՝ Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ


Այս տարվա հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամին: Այսուհետ հայաստանյան ֆիլմարտադրողները հնարավորություն կունենան   ֆինանսական աջակցություն ստանալ  հիմնադրամից: Այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ հրավիրված մամուլի ասուլիսին:

Գաֆէսճեան կենտրոնում հնչեցին Օթար Թաթիշվիլիի և Հովհաննես Մանուկյանի դաշնամուրային գործերը


Գաֆէսճեան կենտրոնում կոմպոզիտոր, երգեհոնահար և դաշնակահար Հովհաննես Մանուկյանը հանդիսատեսին ներկայացրեց իր և վրացի կոմպոզիտոր Օթար Թաթիշվիլիի դաշնամուրային գործերը: Հովհաննես Մանուկյանը սիմֆոնիկ և կամերային երկերի հեղինակ է: Նրա ստեղծագործություններից շատերը հոգևոր մոտիվներով են:    

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հնչեցին «Կոմիտասին» նախագծի ստեղծագործությունները


12 երիտասարդ հայ կոմպոզիտորներ Հայաստանից  և աշխարհի տարբեր երկրներից  նախորդ տարի համախմբվեցին «Կոմիտասին» նախագծի շուրջ և գրեցին  դաշնամուրային 12 ստեղծագործություն: Օրերս դրանցից 7-ը հնչեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: 

Հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց Գեղամ Գրիգորյանին


Աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը ելույթ է ունեցել Լա Սկալայում, Լոնդոնի թագավորական թատրոնում, Մետրոպոլիտենում, երգել Նյու Յորքի, Վաշինգտոնի, Տոկիոյի, Բեռլինի հեղինակավոր բեմերում: Գեղամ Գրիգորյանը նկարահանվել է ֆիլմ-օպերաներում, ունի բազմաթիվ ձայնագրություններ:

Հայ-իրանական համերգ` Նոուրուզի առթիվ


Իրանի թվարկության 1395 թվականի ամանորը` պարսկական Նոուրուզը, տոնեցին նաև Հայաստանում: «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում Իրանի դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն, իրանական ձեռարվեստի նմուշների ցուցահանդես և հայ-իրանական համատեղ համերգ:

Օպերայի և բալետի թատրոնի բեմանկարիչը. Ավետիս Բարսեղյան


ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի ձևավորմամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվել: Չնայած տարիների վաստակին՝ նկարիչը ամեն մի նոր ներկայացում նոր փորձություն է համարում, սեփական կարողություններն ու հնարավորությունները բացահայտելու... ավելի

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց Վաչե Շարաֆյանի 50-ամյակը


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի 50-րդ հոբելյանը: Տոնական երեկոյին հոբելյարի կողքին էին նրա երաժշտության սիրահարները, հարազատներն ու մտերիմները: Նրա ստեղծագործությունները հնչում, ձայնագրվում և հրատարակվում են աշխարհի տարբեր երկրներում: 

Հուշ-երեկո` կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի հիշատակին


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հուշ-երեկո`նվիրված կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի  ծննդյան 60-ամյակին: Հնչեցին կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները: Ապրելով ընդամենը 45 տարի`Ստեփան Լուսիկյանը հայ երաժշտարվեստին կտակեց ստեղծագործություններ, որոնք մինչ օրս տարբեր... ավելի

Զատկական կիրակնօրյա պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Մարտի 27-ին Ս. Հարության տոնական պատարագը Մայր Աթոռում էր մեկտեղել հայ հավատացյալներին, պետական ավագանուն, բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական ու մշակույթի գործիչների: Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուցեց Հայրապետական պատարագ և համայն հայությանը հղեց... ավելի

Ս. Զատկի Ճրագալույցի պատարագը Մայր Աթոռում


Միածնաէջ Սուրբ Տաճարում մատուցվեց Ս. Զատկի Ճրագալույցի պատարագ, որով ավարտվեց Մեծ Պահքի շրջանը: Հայոց հայրապետը վառեց խորանի կանթեղը, որից հավատացյալները վառեցին ճրագները`իբրև օրհնություն իրենց  ընտանեկան հարկերի համար:

Ս. Զատկի Ճրագալույցի պատարագ Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում


Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը լսելու և փոխանցելու բերկրանքը բազմաթիվ հավատացյալների էր համախմբել Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: Ճրագալույցի պատարագին մշտապես Սուրբ Սարգիս են գալիս երկրի նախագահը, վարչապետը, Երևանի քաղաքապետը,  բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կանթեղներով երթ դեպի հանրապետության հրապարակ


Հազարավոր մարդիկ Զատկի Ճրագալույցի պատարագից հետո, կանթեղներով երթ էին կազմակերպել դեպի Հանրապետության հրապարակ: ԱՀԹ երիտասարդներին միացել էին Վազգեն Սարգսյանի, Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտների ուսանողները, Ոստիկանական ակադեմիայի սաները, հայ սկաուտները, Փոքր Մհեր ուսումնական... ավելի