Հայրիկ Մուրադյանի կատարմամբ երգերի նոր ձայնասկավառակ է թողարկվել


Կամերային երաժշտության տանը «Ակունք» համույթի կատարմամբ բացվեց Հայրիկ Մուրադյանի 111-րդ ամյակին նվիրված երեկոն: Տեղի ունեցավ նաև Հայրիկ Մուրադյանի երգերի «Մոկաց սարեր» ձայնասկավառակի շնորհանդեսը: 

Մեկնարկել է «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնը


Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում անցկացվում է  մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը: Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: 

Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տունը կդառնա թանգարան-ինստիտուտ


Երևանում` Բաղրամյան 1 հասցեում բացված սարոյանասերների ակումբի առաջին հանդիպում - քննարկմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը, Վիլիամ Սարոյանի ընկերներն ու  բարեկամները: Ներկայացվեցին ակումբի գործունեության ուղղությունները. առաջնայինը Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը թանգարան-ինստիտուտ դարձնելն... ավելի

Կատարողական արվեստների երևանյան փառատոնն՝ ընդդեմ պատերազմների


Կատարողական արվեստների երևանյան փառատոնն այս տարի նվիրված էր դադաիզմի 100-ամյակին:

Հարություն Խաչատրյանի նոր՝ «Փակուղի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան


«Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ ժող. արտիստ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկորդ ֆիլմի հայաստանյան պրեմիերան էր:

Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


Արդեն 6-րդ տարին է՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկահավաք է անցկացվում: Ծաղիկների չորացված թերթիկներից, որոնք ամեն տարի հավաքվում են ապրիլի 24-ից հետո, պատրաստվում են հուշամատյաններ ու բացիկներ:

Համբարձման տոնը և կաթողիկոսության Աթոռի` Սբ. Էջմիածնում վերահաստատվելու հիշատակության օրը


Մայիսի 5-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Համբարձման տոնը: Մայր Տաճարում պատարագիչը Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Համբարձման տոնին հիշատակվում է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը: 

Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման 14-րդ տարին


Այս տարի Համբարձման տոնին զուգադիպեց ևս մեկ տոն. լրացավ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման 14-րդ տարին: Այդ առիթով մատուցվեց  ուխտի պատարագ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից թափորի ուղեկցությամբ եկեղեցի բերվեց Քրիստոսի խաչափայտի սրբազան մասունքը:

Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը հանդիպել է Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների հետ


ՀՀ Զինվուած ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպս Աբրահամյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Համբարձումյանի ջանքերով այս օրերին Գևորգյան ճեմարանում անցկացվում են հանդիպումներ զինվորականների հետ: Ճեմարանականների հետ հերթական հանդիպման հյուրն էր ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Տիրան... ավելի

Սուրբ Գայանե վանքի գլխավոր մուտքի դռան փորագրությունները ավարտին են մոտենում


Մելքոն Ավետիսյանի ղեկավարությամբ Մանկավարժական համալսարանի ուսանողները փորագրում են Սուրբ Գայանե վանքի գլխավոր մուտքի դուռը:   

Եկեղեցական միջազգային լրահոս 06.05.2016


Մայիսի 4-ը Թուրքիայի առաջադեմ մտավորականությունը նշում է որպես Դերսիմի կոտորածների հիշատակության օր:  Հոլանդիայի Մաասթրիխթ քաղաքի եկեղեցական համայնք է այցելել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:  Թուրքիայի... ավելի

Ճեմարանցիները կօգնեն համալրել www.translator.am առցանց բառարանի գրաբարի հատվածը


Գևորգյան հոգևոր ճեմարանի հյուրն էր ինտերնետային լեզվային կենտրոնի տնօրեն, Հայաստանի պետական ճարտարագիտական  հաալսարանի  դասախոս Էդուարդ Մանուկյանը: Պրոֆեսորը խնդրանք-առաջարկ ուներ ճեմարանցիներին՝ օգնել իրեն համալրելու www.translator.am  առցանց բառարանի գրաբարի հատվածը: