Ուխտագնացություն դեպի Արդվիի Սուրբ Հովհաննես եկեղեցի


Ամեն տարի, Հովհաննես Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հիշատակության օրը հարյուրավոր հավատացյալներ ուխտագնացության են գնում Օձնեցու ծննդավայր՝ Օձուն և հարևան գյուղ՝ Արդվի, ուր ամփոփված է Իմաստասեր կաթողիկոսը: 

Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ հնչեցին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում


Հայ ժամանակակից երաժշտության «Պրեմիերա» երրորդ փառատոնի համերգին հնչեցին Էմմա Միհրանյանի, Էդվարդ Միրզոյանի և Արեգ Լուսինյանի ստեղծագործությունները: 

Գարի Քյոսայանի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Գարի Քյոսայանը կրկին Երևանում էր: Ջազի սիրահարների համար հնչեցին Գարի Քյոսայանի, Ռեյ Չարլզի, Քլինթ Իսթվուդի, Լուի Արմսթրոնգի, Գրուվեր Վաշինգթոնի ստեղծագործություններից: 

Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգը Երևանում


Հայ-ֆրանսիական երաժշտախումբ ստեղծելու գաղափարը մեկ տարի առաջ իրականություն է դարձել Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ու Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի համագործակցությամբ: Նվագախմբի առաջին բեմելը մեկ տարի առաջ է տեղի ունեցել՝ Ֆրանսիայում: Այս անգամ էլ հյուր են եկել խմբի ֆրանսիացի երաժիշտ... ավելի

Երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը կդառնար 85 տարեկան


Ապրիլի 19-ին, անվանի երաժիշտ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի ծննդյան օրը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հավաքվել էին նրա ուսանողները, մտերիմներն ու արվեստը գնահատողները: 

Գյումրիում շարունակվում է «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը


Ապրիլ 10-ից  Գյումրիում սկսվել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 36 երկրներից ավելի քան 3000 երաժիշտ: 

Զառա Մանուչարյանի անհատական ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում


«Ամեն կտավում ուզում էի ստեղծել իմ անհատական եկեղեցին, իմ հայկական ես-ը, բայց ոչ տրադիցիոն, ինչպես ընդունված է հայկական արխետիպերում, նկարներում: Ուզում էի ավանգարդ, աբստրակտ ոճի մեջ դա ստեղծել»: Բացվել է աբստրակտ նկարչուհի Զառա Մանուչարյանի 7-րդ անհատական ցուցահանդեսը:

Գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի 90-ամյակը նշանավորվել է ռետրոսպեկտիվ ցուցադրությամբ


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Գրիգոր Աղասյանը հայտնի է որպես Երևանի կերպարը լավագույնս ներկայացրած նկարիչներից մեկը: Նա ստեղծել է ազգային կոլորիտով բնանկարներ, կոմպոզիցիաներ, գրաֆիկական գործեր, օֆորտներ: Ապրիլի 13-ին՝ նկարչի ծննդյան օրը, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց... ավելի

Կին գրչի ընդօրինակած Ավետարանը՝ Մայր Աթոռի թանգարանի եզակի նմուշներից


Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն  Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը ներկայացնում է 19-րդ դարի եզակի մի Ձեռագիր: Այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայել հեղինակը՝ ծնունդով շուշեցի Մարգարիտ Ալեքսանյանցը: 

Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը՝ լուսանկարների ցուցահանդեսում


Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» լուսանկարների ցուցահանդեսում ներկայացված են 6 տասնյակից ավելի լուսանկարներ, որոնք պատմում են Սուրբ երկրում Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների ներկայության, հայ և ռուս համայնքների կյանքի մասին:

«Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը Երևանում


Ապրիլի 11-ից 14-ը Հայաստանում էին անվանի ռուս բալետմայստեր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը: «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գիրքը, որ ներկայացվեց Կոմիտասի թանգարանում, ամփոփում է Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի... ավելի

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում նշվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի 90-ամյակը


«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է մեծավաստակ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: