Բուհերի ուսանողները Վարդանանց տոնի առթիվ հանդիպել են Գևորգյան ճեմարանում


Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ճեմարանի սաները, ԵՊՀ և տարբեր բուհերի ուսանողներ միասին նշում են սուրբ Վարդանանց տոնը և շնորհավորում Ամենայն հայոց հայրապետին՝ անվանակոչության տոնի առթիվ:  

Եկեղեցական ամփոփ լուրեր 05.02.2016


Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի և Ռումինիայի հայոց թեմերի հոգևորականների համատեղ ժողով: Հայ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի պաշտոնական հաստատման 90-ամյակի առթիվ երկօրյա խորհրդաժողով է կազմակերպվել Բըրբենքում:   

Վարդանանց տոնը բարի գործի և ազգային տուրքի օր է


Փետրվարի 4-ին մեր եկեղեցին նշեց Վարդանանց տոնը, որը հռչակվել է նաև  բարի գործի և ազգային տուրքի օր: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական պատարագ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:... ավելի

Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում


Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում Արարատյան հայրապետական թեմի հայտարարած ցուցահանդես-մրցույթին մասնակցեցին գեղանկարչության, գրաֆիկայի, համակարգչային դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինների 60 ուսանողներ: 

Ղևոնդյանց քահանաների տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 12 քահանա օծվեց


Փետրվարի 2-ին մեր եկեղեցին նշեց Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը՝ Ավարայրի ճակատամարտում իրենց կյանքը զոհած և սրբացած հոգևորականների հիշատակի օրը: Ամեն տարի ավանդաբար այս օրը Մայր Աթոռում են մեկտեղվում Հա եկեղեցու թեմերում սպասավորող բոլոր քահանաները: Սրբոց Ղևոնդյանց տոնին ավագ քահանայության պատվի... ավելի

Եկեղեցական ամփոփ լուրեր 29.01.2016


Հայոց բանակի տոնը նշել են Վիրահայոց թեմում:  Աֆոնում թվայնացվելու են վանքերի արխիվի հին ձեռագրերը:  Սանկտ Պետերբուրգում Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակը: ԱՄՆ Օհայո նահանգի մի խումբ աթեիստներ դիմ ել են դատարան ` պահանջելով ամերիկյան դրամի վրայի հանել «Աստծուն ենք... ավելի

Քեթրին Քուքի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտն իր մեկամյակը նշանավորեց ամերիկացի լուսանկարչուհի Քեթրին Քուքի «Ծառերի հիշողությունը» ցուցահանդեսով:

Արագածոտնի և Կանադայի թեմերի աջակցությամբ Կանադա` բուժման կմեկնեն Հասմիկն ու Դավիթը


Արագածոտնի թեմի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանն այս անգամ տնօրհնեք է կատարում Խաչատրյանների ընտանիքում: Ընտանիքի չորս երեխաներից երկուսը՝ Դավիթն ու Հասմիկը, մանկական ուղեղային կաթված ունեն: Արագածոտնի և Կանադայի թեմերի աջակցությամբ երեխաները փետրվարին բուժման կմեկնեն Մոնրեալ:  

Մոտենում է Ղևոնդյան քահանաների և Վարդանանց հիշատակության տոնը


Փետրվարի 2-ին Հայ եկեղեցին տոնում է սուրբ Ղևոնդյան քահանաների, փետրվարի 4-ին՝ Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության տոնը: 

Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն՝ Մասիս քաղաքի Ս. Թադեոս եկեղեցում


Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու երիտասարդաց միությունը «Ավարայրից` Արցախ. տոնդ շնորհավոր հայ զինվոր» խորագրով միջոցառումը նվիրեց հայոց բանակի կազմավորման 24-ամյակին և Վարդանանց զինվորների հիշատակության տոնին: Վարդանանց տոնը Հայ եկեղեցին այս տարի նշում է փետրվարի 4-ին: 

Եկեղեցական ամփոփ լուրեր 01.02.2016


Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում բացվել է հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» փառատոնը:  Թուրքիայի Նեվշեհիր փոքրիկ քաղաքում ստորգետնյա քրիստոնեական տաճար է հայտնաբերվել:  Ռեֆորմացիայի 500-ամյակը Լյութերական և Կաթոլիկ եկեղեցիները պատրաստվում են միասին տոնել:  Հռոմի պապը... ավելի

«Պատմաբանասիրական հանդես» գիտական պարբերականը շուտով կդառնա 60 տարեկան


Հայագիտական հանդեսի հիմնադրման գաղափարը ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանին էր: «Պատմաբանասիրականը» հիմնելու գաղափարը իրականություն դարձավ այդ տարիներին Ակադեմիայի պրեզիդենտ, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի համաձայնությամբ: