Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը


Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնն այս տարի ևս իր շուրջ համախմբեց բրիտանական կինոյի սիրահարներին` նրանց հնարավորություն ընձեռելով դիտելու վերջին տարիներին արտադրված և հեղինակավոր մրցանակների արժանացած բրիտանական ֆիլմեր: Բրիտանական խորհուրդը և Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ամփոփեցին փառատոնի... ավելի

Սոֆոկլեսի ողբերգությունները՝ մեկ գրքով, նոր թարգմանությամբ


Սոֆոկլեսի երեք հայտնի ողբերգությունները լույս են տեսել մեկ գրքով: Անտիկ աշխարհի նշանավոր երկերը հին հունարենից թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները կազմել է Արամ Թոփչյանը:  

Կրկնազատկին նվիրված միջոցառում ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում


Հնագիտության և ազգագրության ինստիտուտում «Վարք հայոց» ազգագրական համույթի ելույթը նվիրված էր Հարության տոնին: Ներկայացվեցին պատառիկներ Քեսաբ և Փերիա հայկական շրջանների մշակույթից:

Հանդիպում ՀԽՍՀ և ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանի հետ


Օրերս Մարիա Ղամբարյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով: Դաշնակահարուհու 90-ամյակին նվիրված միջոցառումներն ամփոփվեցին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ Մարիա Ղամբարյանը հանդիպում ունեցավ  ուսանողների և լրատվամիջոցների հետ: 

Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը աջակցություն են ցուցաբերում Արցախին


Ռեպորտաժն ամփոփում է այս օրերին ԱՄՆ-ի հայոց թեմի, Երուսաղեմի հայոց պատրիարքության, հայաստանյան թեմերի մի շարք նախաձեռնություններ՝ ի աջակցություն և զորակցություն հայ զինվորներին և նրանց ընտանիքներին:  

Միասնական աղոթք Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում


Ամենայն hայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ նախագահի մասնակցությամբ ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում միասնական աղոթք է հնչել: 

Վեհափառ հայրապետն այցելել է Երևանի զինվորական հոսպիտալ


Այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևորականների և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելեց «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցեց վիրավոր զինվորներին:

Արցախում զոհված հետախույզ Սասուն Մկրտչյանի հոգեհահանգստյան արարողությունը


Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ 1989 թվականին ծնված պայմանագրային զինծառայող, հետախույզ, գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հոգեհանգստյան արարողությունը:

Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը Գավառում


Գավառում Ս. Հովհաննես Մկրտչի տոնին մատուցված պատարագին ներկաներն աղոթել են հայոց զինվորների համար: Պատարագիչը Սևանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Նշան քահանա Սարգսյանն էր:  

Սիրո ճաշ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում


Ապարանում, Զատկական ընթրիքից առաջ, աղոթել են սահմանին կանգնած հայ զինվորների համար: 

Եկեղեցական ամփոփ լուրեր 04.04.2016


Արցախի թեմի առաջնորդը Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել վստահել սեփական ուժերին և ճշմարտությանը: Դամասկոսի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագից հետո տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն թշնամական գործողություններին զոհ գնացած զինվորների և... ավելի

Խորեն Մեյխանեջյանի պատարագն է հնչել Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում


Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ եկեղեցում մատուցվող բոլոր պատարագները նվիրված կլինեն հայ զինվորին և Հայաստան աշխարհին՝ մինչև կրակի դադարեցումը: Երգչախումբը երգել է Խորեն Մեյխանեջյանի պատարագը: