«Տասը կույսերի» առակի հիշատակությունը Մայր տաճարում


Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվում է «Տասը կույսերի» առակը: Եկեղեցու ատյան են դուրս գալիս կույսերին խորհրդանշող տասը դպիրներ: Նրանք վիճակահանությամբ բաժանվում են խմբերի՝ իմաստունների և հիմարների: Արարողությունը ընդգծում է առակի խորհուրդը: 

Նորաօծ քահանաների պահեցողության շրջանը


Տասներկու նորաօծ քահանաներ քառասնօրյա պահեցողության շրջան են անցնում Մայր Աթոռում: Օրն անցկացնում են աղոթքով ու ընթերցանությամբ: Ծիսական արարողությունների մեջ առավել հմտանալու համար մասնակցում են նաև Մայր Աթոռի լուսարարապետության կողմից սահմանված հատուկ դասնթացների:    

Այգիների օրհնություն


Այգիների օրհնության կարգ է կատարվել Արարատի մարզի Սուրենավան համայնքում: Օրհնվել են ծիրանի ու խաղողի այգիները: 

Խոկման արարողություն Մայր Տաճարում


Ավագ երկուշաբթի օրը, ժամերգության ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների և դասախոսների մասնակցությամբ Մայր Տաճարում տեղի ունեցավ  խոկման արարողություն: Մասնակցում  էին նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, զինվորականներ` Էջմիածնի տարբեր զորամասերից, համայնքի հավատացյալներ:

Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում


Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ,  հայկական մոդեռնիստական արվեստի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկի` Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ» ցուցահանդեսը: Ցուցադրությունը հեղինակի շուրջ 60 տարվա հարուստ ժառանգության մի փոքրիկ մասն է:

Հաշվետու միջոցառում` նվիրված տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրվան


Մարտի 21-ը Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրն է: Այդ օրը տոնական շնորհավորանքներ են ստանում աշխարհի շուրջ 99 երկրների տիկնիկային արվեստի գործիչներ: Խաղաղության ուղերձ է հղվում աշխարհի բոլոր ուղղություններով, անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ աշխարհն  առավել հանդուրժող ու  ... ավելի

Զուլում և Մուշեղ Գրիգորյաններ ցուցահանդեսը ՄԱԿ-ում


Մարտի 21-ին աշխարհը նշում է նաև Անտառի միջազգային օրը: Այդ օրը ՄԱԿ-ը մեկ անգամ ևս մարդկությանը նախազգուշացում է այն վտանգների մասին, որում հայտվել է մեր մոլորակը: Բնապահպանական  ուղերձ ուներ նաև մարտի 18-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացված  Զուլում և Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների... ավելի

Ծաղկազարդի տոնի ավանդույթները


Ծաղկազարդի տոնին  բացվեցին եկեղեցիների խորանները և մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ: Եկեղեցիները զարդարվեցին առատության, բարեբերության խորհրդանշող ուռենու ճյուղերով: Առավոտյան ժամերգությունից և Անդաստանի կարգից հետո օրհնված ճյուղերը բաժանվեցին մարդկանց:

Հայտնի են դարձել «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդների անունները


«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հայտարարեց դափնեկրի չորս հավակնորդների անունները: Այս տարվա մրցանակի չորս հավակնորդներն են Մարգարիտ Բարանկիցեն, Դոկտոր Թոմ Քաթինայը, Սայիդա Ղուլամ Ֆաթիման, Հայր Բեռնար Կինվին: 

Սենսեյ Յամադա Միդորի վարպետության դասընթացները Երևանում


Յամադա Սենսեյի համար առանձնակի ուրախություն է բացահայտել  ճապոնական արվեստի գաղտնիքները տարբեր երկրներում, այն մարդկանց համար,  ովքեր երբևէ տեսած չլինելով Ճապոնիան, ուղղակի հմայված են նրա  մշակույթով և ուզում են տիրապետել այդ  երկրի գաղտնիքներին:

Երևանում նշվեց Պոեզիայի միջազգային օրը


Պոեզիայի օրը Հայաստանում նշվեց բացառիկ ընդգրկմամբ. հանրային ընթերցումներ, ֆլեշմոբներ, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ:

Դռնբացեքի արարողություն Մայր տաճարում


Դռնբացեքի կարգը Տիրոջ Երկրորդ գալստյան և Ահեղ դատաստանի խորհուրդն ունի: Խորանի փակ վարագույրի առջև ծնկած` ժողովուրդը հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն բացել երկնքի արքայության դռները: