Հայտնի են դարձել «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդների անունները


«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հայտարարեց դափնեկրի չորս հավակնորդների անունները: Այս տարվա մրցանակի չորս հավակնորդներն են Մարգարիտ Բարանկիցեն, Դոկտոր Թոմ Քաթինայը, Սայիդա Ղուլամ Ֆաթիման, Հայր Բեռնար Կինվին: 

Սենսեյ Յամադա Միդորի վարպետության դասընթացները Երևանում


Յամադա Սենսեյի համար առանձնակի ուրախություն է բացահայտել  ճապոնական արվեստի գաղտնիքները տարբեր երկրներում, այն մարդկանց համար,  ովքեր երբևէ տեսած չլինելով Ճապոնիան, ուղղակի հմայված են նրա  մշակույթով և ուզում են տիրապետել այդ  երկրի գաղտնիքներին:

Երևանում նշվեց Պոեզիայի միջազգային օրը


Պոեզիայի օրը Հայաստանում նշվեց բացառիկ ընդգրկմամբ. հանրային ընթերցումներ, ֆլեշմոբներ, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ:

Դռնբացեքի արարողություն Մայր տաճարում


Դռնբացեքի կարգը Տիրոջ Երկրորդ գալստյան և Ահեղ դատաստանի խորհուրդն ունի: Խորանի փակ վարագույրի առջև ծնկած` ժողովուրդը հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն բացել երկնքի արքայության դռները:

Մեծ Պահքի օրերը Մոսկվայի Ս.Պայծառակերպություն եկեղեցում


Մեծ Պահքի այս օրերին ամեն չորեքշաբթի և ուրբաթ Մոսկվայի Ս.Պայծառակերպություն եկեղեցում կատարվում է հանգստյան ժամերգություն, որի ընթացքում, հավատացյալները հաջորդաբար ընթերցում են Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» 24 տնից բաղկացած աղոթքը:

«Հայաստան. գոյության լեգենդ» խորագրով ցուցահանդես Մոսկվայում


Հայաստանի բացառիկ թանգարանային նմուշները, այդ թվում Սուրբ Գևորգ զորավարի մասունքակիր խաչը այս օրերին  ցուցադրվում են Մոսկվայի պատմության պետական թանգարանում: Առաջին անգամ ռուս հանրությանն են ներկայացվում  հայկական երեք առաջատար թանգարանների՝ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի, Հայաստանի պատմության... ավելի

300 մանուկների օրհնությունը Մայր Աթոռում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի տարբեր թեմերից սոցիալապես անապահով շուրջ 300 մանուկներ, որոնցից 100-ը` սիրիահայ ընտանիքներից, Սբ Էջմիածնում մասնակցեցին մանուկների օրնության կարգին: 

Ծաղկազարդի տոնակատարությունները Սբ Էջմիածնում


Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այդ օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր: Սուրբ Պատարագից առաջ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարի բակում կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության... ավելի

Ավագ շաբաթվա ժամանակացույցը, ինչպես պատրաստվել Սբ հարությանը


Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը նշանավոր է և պատմում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի մասին` Նրա ուսուցումների, մատնության, չարչարանքների, մահվան, թաղման և Հարության: 

Բյուրավանում ստեղծվել է «Զանգակ» տղամարդկանց միությունը


Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքում «Բամբակ» տիկնանց միության կողքին ստեղծվել է «Զանգակ» տղամարդկանց միությունը: Նորաստեղծ միությանն անդամագրվել են նաև հարակից գյուղերի` Բարձրաշենի, Ջրաշենի, Նշավանի բնակիչները: Պարտադիր պայման է ամուսնացած լինելը:

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարարին


Մարտի 13-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:

Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է իրանական մանրանկարչություն


Պահպանելով 16-17-րդ դարերի իրանական արվեստի ազգային առանձնահատկությունները և հավատարիմ մնալով հայտնի Թավրիզի, Շիրազի դպրոցների լավագույն ավանդույթներին` երիտասարդ 25 նկարիչներ փորձել են դասական և ժամանակակից ոճերի համադրությամբ նոր շունչ հաղորդել իրանական հայտնի խորհրդանիշերին: