Միջինքը Էջմիածնի հայորդյաց տանը


Էջմիածնի հայորդյաց տան երեխաները անակնկալ էին պատրաստել. հավաքել էին խորհրդանշական գումար, գաթա գնել ու Միջինքի օրը բաժանել հայորդյաց տանը կից գործող բարեգործական ճաշարանից օգտվող տարեցներին:

Գյումրիի հայորդյաց տան մեկուկես տարվա ձեռքբերումները


Մայր Աթոռի հայորդյաց տներից ամենանորը գործում է Գյումրիում: Բացվել է 1ու կես տարի առաջ: Գործող հայորդաց տներից միակն է, որն ունի նախակրթարան: 

Խորեն արքեպիսկոպոս Դողրամաջյանին նվիրված «Աղոթարան» գրքի շնորհանդեսը


Մարտի 4-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսը: «Աղոթարան» պոեմը նվիրված էր անթիլիասցի հոգևորական Խորեն արքեպիսկոպոս Դողրամաջյանին` ծննդյան հիսնամյակի կապակցությամբ:

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով


«Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ օրհնությամբ միշտ լինեք խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ՝ օրհնված առաքինություններով ու բարեգործությամբ»:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը 2-րդ անգամ ներկայացավ առողջապահական ԷՔՍՊՈՅԻՆ


Մարտի 1-ից 3-ը Երևանում անցկացվեց հերթական առողջապահական ԷՔՍՊՈՆ: Այն տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է պատերազմի և խաղաղության «Դիալոգոս» չփառատոնը


Այստեղ ֆիլմերը չեն մրցում, մրցանակներ չեն հանձնվում, ժյուրին հենց ինքը՝ հանդիսատեսն է: «Դիալոգոսը» վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի լեզվով խոսում է մեր տարածաշրջանում ընթացող հակամարտությունների մասին: Կազմակերպիչը` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը այն անվանում է չփառատոն:  

Հանգստյան ժամերգությունն ընթերցում են Վաղարշապատի թիվ 4 դպրոցի սաները


Մեծ Պահոց շրջանում, յուրաքանչյուր ուրբաթ Հանգստյան ժամերգությանը Մայր Տաճարում Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքն ընթերցում են հանրակրթական դպրոցների աշակերտներ: Այս անգամ Մայր Տաճարում Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի սաներն էին: 

Մայր Աթոռի նոր հրատարակությունները. 29.02.2016


Մայր Աթոռի երկու գրատներում արդեն հնարավոր է ձեռք բերել Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնողական աղոթքը սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» և Անահիտ Պարսամյանի «Սուրբ Պողիքտոս» թատերգությունը: 

Տնտեսի կիրակի. Մեծ Պահքի չորրորդ կիրակին


Մայր Տաճարում օրվա պատգամը մեկնեց Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը:

Ճապոնացի մասնագետներն օգնում են վերականգնել Մայր Աթոռում պահվող թանգարանային գործվածքները


Տոկիոյի «Ջո Շի Բո» արվեստի և դիզային համալսարանի դասախոսները հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ճապոնացի վերականգնողները լուծումներ են մշակում հայկական գործվածքների արդյունավետ վերականգնման և պահպանման համար: 

Ռուբեն Սևակի 131-ամյակին նվիրված միջոցառում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ռուբեն Սևակի կյանքի և գործունեության մասին խոսելիս գրականագետ Սերժ Սրապիոնյանն «առեղծվածային» բառն է օգտագործում: «Առեղծվածային բանաստեղծը». այսպես էր վերնագրել նաև իր բանախոսությունը, որ կարդաց Սևակի 131-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Ջերմիկ անկյուն» տան բնակիչերը հյուրընկալվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


«Ջերմիկ անկյուն» խմբային տան սաները՝ ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող, ծնողազուրկ երեխաներ, ամեն ամսվա վերջին օրը Մայր Աթոռում են, հանդիպում են Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի հետ, որն իր հերթին նրանց այցելում է յուրաքանչյուր երկուշաբթի: