Հեքիաթաթերապիան սկսել է զարգանալ նաև Հայաստանում


Դեռևս հնագույն ժամանակներից հեքիաթների միջոցով սերնդե սերունդ փոխանցվել է մարդկության իմաստությունն ու փորձը: Զարմանալի չէ, որ այսօր հեքիաթաթերապիան գործնական հոգեբանության ուղղություններից է: Մեր նկարահանող խումբն այցելել է «Բանալի» ընտանեկան կենտրոն: 

Հայաստանն արդեն Եվրիմաժ հիմնադրամի անդամ է


Եվրիմաժը Եվրոպայի խորհրդի հիմնադրամ է, որը խթանում է համատեղ ֆիլմարտադրությունը, աջակցում ֆիլմերի տարածմանը և թվայնացմանը: 1988 թվականին ստեղծված այս հիմնադրամին այսօր  անդամակցում է  37 պետություն: Հայաստանը լրացրեց այդ երկրների շարքը: 

Փետրվարի 8-ից սկսվում է Մեծ Պահքը


Բուն Բարեկենդանին անմիջապես հաջորդում է Մեծ պահքը: Փետրվարի 8-ից 40 օր փակ կլինեն եկեղեցիների խորանների վարագույրները: Պահոց շրջանը Քրիստոսի ` անապատում անցկացրած քառասնօրյա աղոթքի ու ծոմապահության խորհուրդն ունի:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մատուռ է կառուցվել


Հայաստանի արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Պայծառակերպություն մատուռը: Մատուռը կառուցել են դատապարտյալները:

Նորակոչիկների երդման արարողությունն այս անգամ եկեղեցու բակում էր


Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու բակում 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկներն էին: Առաջին անգամ նորակոչիկների երդման արարողություն էր կատարվում եկեղեցու բակում:

Ապօրինի կառուցապատում` Արտավազիկի եկեղեցու տարածքում


Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող Արտավազիկ եկեղեցին 7-րդ դար է թվագրվում: Եկեղեցու կանգուն մասն այսօր պետական նշանակության հուշարձան է և պահպանվում է պետության կողմից: Սակայն, ինչպես բազմաթիվ հուշարձանների տարածքներում, այստեղ նույնպես ապօրինի կառուցապատում է կատարվել: 

Մանուել Էրնանդես-Սիլվա, Նազարեթ Քյուրքչյան և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ


Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն այս անգամ ղեկավարում էր իսպանացի դիրիժոր Մանուել Էրնանդես-Սիլվան: Կուսեվիցկու կոնտրաբասի և նվագախմբի համար կոնցերտը կատարում էր կոնտրաբասահարը Նազարեթ Քյուրքչյանը: 

Երևանը տոնախմբում է Բուն Բարեկենդանը


Այս տարի մեր եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնեց փետրվարի 7-ին: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները տոնական երթ էին նախաձեռնել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Ազատության հրապարակ: Տոնի խորհրդանշական դիմակներով ու ազգային տարազով նրանց էին միացել ազգագրական երգ ու պարի համույթներ,... ավելի

Օրորոցային երգեր և հայկական ռոմանսներ` Հասմիկ Բաղդասարյանի և Մարինա Վարդանյանի կատարմամբ


Փետրվարի 2-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը և դաշնակահար Մարինա Վարդանյանը հնչեցրին հոգևոր երգեր, օրորոցայիններ ու հայկական ռոմանսներ:

Վարդան Աճեմյանի «Հնչյունի թատրոնը» արժանացել է պետական մրցանակի


Այս տարի լրանում է կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 60-ամյակը: Նրա «Հնչյունի թատրոն» ստեղծագործությունը լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար վերջերս արժանացավ պետական մրցանակի: Այն հնչել է մի քանի անգամ՝ դիրիժորներ Վահան Մարտիրոսյանի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: 

Երաժշտական և արվեստի դպրոցների սաներն ապահովվում են երաժշտական գործիքներով


Երևանի ու մարզերի երաժշտական և արվեստի 50 դպրոցների պետական ծրագրով հատկացվել է 96 գործիք: Գործիքների  պահանջարկն ու դպրոցների կարիքներն ուսումնասիրվում է նախարարության, մեթոդկաբինետի այցելությունների և լսումների արդյունքում: 

Բուն Բարեկենդանի մարզական միջոցառումները


Այս տարի Արարատյան հայրապետական թեմն առաջին անգամ Սպորտի և երիտասարդության նախարարության հետ համատեղ անցկացնում է մարզական միջոցառումներ նվիրված Բուբ Բարեկենդանի տոնին: Փետրվարի 7-ին կմեկնարկի դիմակներով շքերթը, կլինեն ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, խաղեր ու մրցույթներ: