Alt

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 16-րդ տարեդարձը


Այս կիրակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության 16-րդ տարեդարձը: Մայր Աթոռում էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերի թեմակալ առաջնորդներ, բարերարներ, ուխտավոր հավատացյալներ: Ս. Էջմիածնում էր նաև հայրապետական հրավերով Հայաստանում գտնվող Չեխիայի... ավելի
2015-11-10 12:09:54
Alt

Յու Չժեան և Լևոն Աբրահամյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին


Քսանհինգ տարի ընդմիջումից հետո Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում թավջութակահար, դաշնակահար, երգեհոնահար և դիրիժոր Լևոն Աբրահամյանն էր:   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որպես մենակատար, հանդես էր գալիս կորեացի ֆլեյտահարուհի Յու Չժեան:   
2015-11-09 15:44:32
Alt

Գրոզնիի պարարվեստի միջազգային մթրցույթում հայ պարողները զբաղեցրել են երկրորդ տեղը


Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում հոկտեմբերի 15-19-ը կայացել է Մահմուդ Էսամբաևի անվան պարարվեստի միջազգային VII մրցույթ-փառատոնը, որտեղ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներից կազմված խումբը(Վահագն Մարգարյանը, Արթուր Գասոյանը, Սամվել Սերոբյանը և Պետրոս... ավելի
2015-11-08 20:58:50
Alt

«Վերադարձի» փառատոնի կվինտետի առաջին համերգը


Նոյեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ նորակազմ Վերադարձի» փառատոնի կվինտետի առաջին համերգը: Հայ և օտարերկրյա երաժիշտներից բաղկացած կվինտետը համերգներով հանդես կգա փառատոնի շրջանակներում և այլ բեմերում:
2015-11-08 20:55:53
Alt

Լյուվենի կաթոլիկ համալսարանի նվագախումբը` «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Բելգիայի ամենամեծ համալսարաններից մեկը` Լյուվենի կաթոլիկ համալսարանը, աշխարհին հայտնի է իր նվագախմբով: Երևանյան համերգը Արամ Խաչատրյան» համերգասրահում էր: Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես եկավ մեր հայրենակից, թավջութակահար Հայկ Սուքիասյանը:
2015-11-08 20:54:15
Alt

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանի պետական կամերային երգչախմբի ամփոփիչ համերգը


Նոյեմբերի 4-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Ռոբերտ Մլքեյանը ղեկավարում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ամփոփիչ համերգը: Հնչում էին Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգեր, Շնիտկեի, Բարբերի, Դավիթ... ավելի
2015-11-08 20:52:15
Alt

Սիրիահայ փախստականների աջակցմանն ուղղված ծրագրերը շարունակվում են


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը իրականացնում է Սիրիահայերի կենսապայմանների բարելավում» ծրագիրը: Հայաստան տեղափոխված մեր հայրենակինցներն ստանում են մասնագիտական կրթություն, որակավորում և աշխատանք:
2015-11-08 20:50:17
Alt

Ճեմարանականները` ֆուտբոլի մարզադաշտում


Միջճեմարանական ֆուտբոլային առաջնություններում այս տարի գավաթը տարան առաջին լսարանցիները: Մեր նկարահանող խումբը ներկա է եղել միջճեմարանական ֆուտբոլային առաջնության եզրափակիչ խաղին:
2015-11-08 20:48:38
Alt

Կիրիլյան այբուբենի խաչքարների պուրակ է ստեղծվել Բուլղարիայում


Խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանը, իր 12 գործընկերների և աշակերտների հետ, բուլղարահայ գործարար Կարեն Ալեքսանյանի պատվերով կերտել է Կիրիլյան այբուբենը՝ հայկական կարմիր տուֆով: Տառերը տեղադրվել են Բուլղարիայի Պլիսկա քաղաքի Կիրիլիցայի պուրակում:
2015-11-08 20:46:19
Alt

Հայաստանում է Չեխիայի կարդինալ Դոմինիկ Դուկան


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Հայաստան է ժամանել Չեխիայի կարդինալ և Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Չեխիայի հայ համայնքին առնչվող հարցեր:
2015-11-07 15:34:23
Alt

Գևորգյան հոգևոր ճեմարանը նոր գիտխորհուրդ ունի


Գևորգյան հոգևոր ճեմարանի գիտական խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ: Վեհափառ հայրապետը նշեց, որ ճեմարանում կրթությունը լավագույն հիմքերի վրա պետք է լինի և ճեմարանականները պետք է կարողանան անխոչընդոտ շարունակել կրթությունը արևմտյան աստվածաբանական... ավելի
2015-11-07 15:03:53
Alt

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Նոյեմբերի 3-ից 5-ը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Խորհրդի սեղանին դրված էին  մի քանի կարևոր թեմաներ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և նվիրապետական աթոռների հարաբերություններին,  թեմերի... ավելի
2015-11-07 10:33:10