|
|
Երգեհոնահար Արթուր Բոբիկյանի մենահամերգը Գևորգյան հոգևոր ճեմարանումԿոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանը իր նոր դաշնամուրային ստեղծագործություններով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանում: Երաժիշտն այսօր ապրում է Մեծ Բրիտանիայում: Տարիներ առաջ նա եղել է Մայր Աթոռի երեգեհոնահարը և հուզմունքով է ընդունել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի հրավերը: |
|
|
Հոգեբան Եվգենի Պրոցենկոյի դասախոսությունը Արարատյան հայրապետական թեմումՏեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով Հայաստան էր ժամանել “Старый Свет” քրիստոնեական հասարակական բարեգործական հիմնադրամի վարչության նախագահ, վերականգնողական ծրագրերի տնօրեն, հոգեբան Եվգենի Պրոցենկոն: Նա զբաղվում է թմրադեղերից, ալկոհոլից, մոլախաղերից տառապող մարդկանց հոգեբանական աջակցություն... ավելի |
|
|
Լևոն Խեչոյանի 60-ամյակը համախմբել էր նրա ընթերցողներին ու հարազատներինՍտանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում Լևոն Խեչոյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո էր: Ցուցադրվեցին Խեչոյանի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը: |
|
|
Հայորդյաց տների սաների ամանորյա համերգը իրենց հասակակիցների համարՄեկ օր` վաղ առավոտից մինչ ուշ երեկո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բոլոր հայորդյաց տների սաները տոնական ելույթ են ունենում իրենց հասակակիցների համար: Հանդիսությանը ներկա երեխաները նաև նվերներ են ստանում: Բարեգործական համերգին հիմնականում հրավիրվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: |
|
|
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Հայ եկեղեցին այս տարի կնշի հունվարի 23-ինՏոնին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմը կազմակերպել էր մամլո ասուլիս, որի ընթացքում Տեր Եսայի քահանա Արթենյանն ու ԱՀԹ տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը խոսեցին տոնի կարևորության մասին և ներկայացրեցին միջոցառումների ժամանակացույցը: |
|
|
Վազգենյանցիների կաղանդչեքըՏոնական ծրագիր, երաժշտություն, բարեմաղթանքներ, հումոր: Հունվարի 13-ին Սևանի Վազգենյան դպրանոցում հավաքվում են նախկին և ներկա բոլոր սաներն ու դասախոսները` միասին նշելու Ամանորն ու Ս. Ծնունդը: |
|
|
ԱՀԹ առաջնորդարանում սիրիահայ երեխաները նշեցին Ամանորը և Ս. ԾնունդըԱրարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում էին հավաքվել սիրիահայ փոքրիկներն ու նրանց մայրիկները: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց միությունը նրանց համար ամանորյա տոնախմբություն էր կազմակերպել: |
|
|
Հայ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնըԶրնգուն և ավետաբեր ղողանջում են Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգերը: Բակում հավաքվածները ցնծությամբ դիմավորում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարին մեկ անգամ դուրս բերվող Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքները: Հունվարի 14-ին Հայ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: |
|
|
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը 2015թ.-ին համադպրոցական 3 խոշոր ծրագիր է կյանքի կոչել2015 թվականին Մայր Աթոռի Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնը, ռուսաստանաբնակ բարերար Համիկ Սաֆարյանի օժանդակությամբ, կազմակերպել են մյուռօնօրհնության արարողությանը նվիրված բաց դասեր հանարապետության շուրջ 80 դպրոցներում, ֆոտոմրցույթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և շարունակել է «... ավելի |
|
|
Հունվարի 13-ը՝ Հիսուսի Անվանակոչության տոնՅուրաքանչյուր տարի հունվարի 13-ին՝ Սուրբ Ծննդյան ութերորդ օրը, Հայ եկեղեցին նշում է Հիսուսի անվանակոչության տոնը: Մայր Տաճարում այսօր պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: |
|
|
Ավանդական Կաղանդչեքի երեկոն Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԱմենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տոնական միջոցառմանը մասնակցում են Մայր Աթոռի բոլոր միաբանները, ճեմարանի դասախոսները, տեսչական կազմն ու ուսանողները: Կաղանդչեքի հյուրերի համար օրվա ամենսպասված պահը միջոցառման հումորային հատվածն է: |
|
|
Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուն պատրաստվում է տպագրության«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայում Գուրգեն Մահարու 15 հատորյակը` գրողի որդու` Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ: |