Վարդան Աճեմյանի «Հնչյունի թատրոնը» արժանացել է պետական մրցանակի


Այս տարի լրանում է կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 60-ամյակը: Նրա «Հնչյունի թատրոն» ստեղծագործությունը լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար վերջերս արժանացավ պետական մրցանակի: Այն հնչել է մի քանի անգամ՝ դիրիժորներ Վահան Մարտիրոսյանի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: 

Երաժշտական և արվեստի դպրոցների սաներն ապահովվում են երաժշտական գործիքներով


Երևանի ու մարզերի երաժշտական և արվեստի 50 դպրոցների պետական ծրագրով հատկացվել է 96 գործիք: Գործիքների  պահանջարկն ու դպրոցների կարիքներն ուսումնասիրվում է նախարարության, մեթոդկաբինետի այցելությունների և լսումների արդյունքում: 

Բուն Բարեկենդանի մարզական միջոցառումները


Այս տարի Արարատյան հայրապետական թեմն առաջին անգամ Սպորտի և երիտասարդության նախարարության հետ համատեղ անցկացնում է մարզական միջոցառումներ նվիրված Բուբ Բարեկենդանի տոնին: Փետրվարի 7-ին կմեկնարկի դիմակներով շքերթը, կլինեն ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, խաղեր ու մրցույթներ:  

Բուհերի ուսանողները Վարդանանց տոնի առթիվ հանդիպել են Գևորգյան ճեմարանում


Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ճեմարանի սաները, ԵՊՀ և տարբեր բուհերի ուսանողներ միասին նշում են սուրբ Վարդանանց տոնը և շնորհավորում Ամենայն հայոց հայրապետին՝ անվանակոչության տոնի առթիվ:  

Եկեղեցական ամփոփ լուրեր 05.02.2016


Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի և Ռումինիայի հայոց թեմերի հոգևորականների համատեղ ժողով: Հայ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի պաշտոնական հաստատման 90-ամյակի առթիվ երկօրյա խորհրդաժողով է կազմակերպվել Բըրբենքում:   

Վարդանանց տոնը բարի գործի և ազգային տուրքի օր է


Փետրվարի 4-ին մեր եկեղեցին նշեց Վարդանանց տոնը, որը հռչակվել է նաև  բարի գործի և ազգային տուրքի օր: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական պատարագ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:... ավելի

Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում


Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում Արարատյան հայրապետական թեմի հայտարարած ցուցահանդես-մրցույթին մասնակցեցին գեղանկարչության, գրաֆիկայի, համակարգչային դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինների 60 ուսանողներ: 

Ղևոնդյանց քահանաների տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 12 քահանա օծվեց


Փետրվարի 2-ին մեր եկեղեցին նշեց Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը՝ Ավարայրի ճակատամարտում իրենց կյանքը զոհած և սրբացած հոգևորականների հիշատակի օրը: Ամեն տարի ավանդաբար այս օրը Մայր Աթոռում են մեկտեղվում Հա եկեղեցու թեմերում սպասավորող բոլոր քահանաները: Սրբոց Ղևոնդյանց տոնին ավագ քահանայության պատվի... ավելի

Եկեղեցական ամփոփ լուրեր 29.01.2016


Հայոց բանակի տոնը նշել են Վիրահայոց թեմում:  Աֆոնում թվայնացվելու են վանքերի արխիվի հին ձեռագրերը:  Սանկտ Պետերբուրգում Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակը: ԱՄՆ Օհայո նահանգի մի խումբ աթեիստներ դիմ ել են դատարան ` պահանջելով ամերիկյան դրամի վրայի հանել «Աստծուն ենք... ավելի

Քեթրին Քուքի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտն իր մեկամյակը նշանավորեց ամերիկացի լուսանկարչուհի Քեթրին Քուքի «Ծառերի հիշողությունը» ցուցահանդեսով:

Արագածոտնի և Կանադայի թեմերի աջակցությամբ Կանադա` բուժման կմեկնեն Հասմիկն ու Դավիթը


Արագածոտնի թեմի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանն այս անգամ տնօրհնեք է կատարում Խաչատրյանների ընտանիքում: Ընտանիքի չորս երեխաներից երկուսը՝ Դավիթն ու Հասմիկը, մանկական ուղեղային կաթված ունեն: Արագածոտնի և Կանադայի թեմերի աջակցությամբ երեխաները փետրվարին բուժման կմեկնեն Մոնրեալ:  

Մոտենում է Ղևոնդյան քահանաների և Վարդանանց հիշատակության տոնը


Փետրվարի 2-ին Հայ եկեղեցին տոնում է սուրբ Ղևոնդյան քահանաների, փետրվարի 4-ին՝ Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության տոնը: