Սուրբ Սարգսի տոնական միջոցառումների շղթան Երևանում


Սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնն այս տարի նշեցինք հունվարի 23-ին: Տոնի առթիվ արդեն 11-րդ տարին Արարարտյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին:

Նոր գրքեր 25.01.2016


Հայերեն լույս է տեսել պրոֆեսոր Մագդա Ջանփոլադյանի «Սասունցի Դավթի ռուսական կյանքը» աշխատությունը:  Հրատարակվել է գրականագետ, թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանի «Մյոբիուսի ժապավենն ու Խուլիո Կորտասարի պատմվածքները» գիրքը:  

Արդիականացվել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի լուսավորության համակարգը


Լուսավորության նոր համակարգը գեղագիտական առումով նոր հնարավորություններ կընձեռի ռեժիսորներին: Տեխնիկական վերազինման շնորհիվ նախատեսվում է թատրոնում էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատել չորս անգամ: 

Հունվարի 22-ին Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակն է


Հունվարի 22-ին լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը: Մտավորականները, երաժշտասերները, ընկերներն ու հարազատները հարգանքի տուրք մատուցեցին կոմպոզիտորի հիշատակին՝ ծաղիկներ դնելով և խնկարկելով նրա շիրմի մոտ:

Մեկնարկեց Հայ կոմպոզիտորոկան արվեստի 7-րդ փառատոնը


Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ ելույթով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը՝ Միրզոյան ՖԵՍՏ-ը:

Սոպրանո Ռուզան Մանթաշյանի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ


«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ֆրանսաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի կատարմամբ հնչեցին Մոցարտի և Շոստակովիչի ստեղծագործություններից:

Զինվորների պարգևատրում Արարատյան հայրապետական թեմում


Ս. Սարգսի տոնի կապապկցությամբ Արարատյան հայրապետական թեմում, առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանային գծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին նաև հանրապետության... ավելի

Խաչերթ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Սբ. Երրոդություն եկեղեցի


Արգավանդի սուրբ Սարգիս եկեղեցու բակում տոնական խաչերթի էին պատրաստվում: Սուրբ Սարգսի տոնը առանձնահատուկ է զորավարի անունը կրող այս եկեղեցու համայնքի համար: 

Տնօրհնեքի արարողություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեկ ամսվա ընթացքում  տնօրհնեքի արարողություններ են կատարվում ոչ միայն բնակարաններում, այլև աշխատավայրերում, ուսումնական և  բժշկական հաստատություններում: Մայր Աթոռի  հովանու ներքո գործող «Իզմիրլյան»  բժշկական կենտրոնում Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը... ավելի

«Արարատ» ամսագրի քարոզները՝ մեկ գրքում


Մայր Աթոռի հրատարակչությունը լույս  է ընծայել ծավալուն Քարոզգիրք, որում  ընդգրկվել են Արարատ ամսագրում 1868թ-ից  հրատարակված հեղինակային քարոզները: Քարոզգիրքը կազմել է Մատենդարանի ավագ մատենագետ Հասմիկ Մելքոնյանը: 

Քրեակատարողական հիմնարկներում բաժանվել են Նոր կտակարաններ


Հայաստանի Աստվածաշնչային ընկերության  հետ համագործակցությամբ և  կանադահայ բարերար Մուրադ Կարագաշյանի նվիրատվությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Ավետարաններ է բաշխել քրեակատարողական վարչության և հիմնարկների աշխատակիցներին: 

Տավուշի թեմում կհիմնադրվեն կիրակնօրյա դպրոցներ


Տավուշի թեմում 2016-2019 թվականներին կհիմնվի 70 կիրակնօրյա դպրոց: Դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն արդեն սկսվել են: Թեմի նախաձեռնությամբ սկսված ծրագիրը կոչվում է «Մեկ համայնք, մեկ դպրոց»: Արդեն սկսվել են ուսուցիչների պատրաստման  դասընթացները: