Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում տոնական Պատարագ է մատուցվել


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծա ռակերպություն Մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Պատարագի ավարտին Եզրաս Սրբազանը օրհնել է խորանին դրված հավկիթները, որոնք բաժանել են հավատացյալներին։ Եկեղեցու բակում «Նուռ» երիտասարդաց միության... ավելի

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը Ս. Հարության տոնի առիթով 20.04.2025


«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։ Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի. hաղթանակ, որի համար... ավելի

Ճրագալույցի պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում


Հավատացյալները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի են գնացել պահքը եզրափակելու, Հաղորդություն ստանալու և Քրիստոսի կենարար հարության ավետիսը եկեղեցուց տուն տանելու։ Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից և խորանի մոտ դրված մոմերից ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Պատարագ


Հավատացյալների մի մասը Ճրագալույցի Պատարագին հետեւել է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Օրվա պատարագիչն ընթերցել է Վերափառ Հայրապետի ուղերձը: Հավատացյալները խորանից վերցրեել են ճրագները, որպեսզի տուն տանեն ու ընտանիքում նշեն Հարության տոնը: Պատարագից հետո եկեղեցական թափորը ուղևորվել է դեպի... ավելի

Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում տնօրհնյաց կարգ է կատարել


Եկեղեցականների թափորը Սուրբ Հարության ճրագալույցի պատարագից հետո Հայոց Հայրապետին վեհարան է ուղեկցել տնօրհնյաց կարգ կատարելու: Նորին Սրբությունը փառք և գոհություն է մատուցել Աստծուն հավատացյալ ժողովրդի հետ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի ուրախությունն ու բերկրանքն ապրելու հնարավորության համար:... ավելի

Վերաօծումից հետո առաջին անգամ Մայր տաճարում նշվել է Հարության տոնը


Պատարագին հանդիսապետել է Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը: Մայր տաճարում ճրագալույցի պատարագը մատուցել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ճրագալույցի պատարագով սկսվել է Սուրբ Հարության տոնը։ Մայր տաճարում ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ խորանում վառվող մոմից լույս... ավելի

Հավատացյալները վերապրել են Քրիստոսի երկրային կյանքի վերջին ժամերը


Խաչելության կարգից հետո Ավագ Ուրբաթ երեկոյան կատարվել է Հիսուսի խաչից իջեցման և թաղման հիշատակի արարողությունը: Քրիստոսի թաղման կարգը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կատարվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում հիշատակվել է Տիրոջ խաչելությունն ու մահը


Հոգևորականները չորս Ավետարաններից ընթերցում են Հիսուսի՝ երկրի վրա վերջին ժամերը բովանդակող դրվագները՝ Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները: Չորս ավետարաններում նկարագրված մատնության, ձերբակալության և դատապարտության տեսարաններն արտահայտում են... ավելի

Ավագ հինգշաբթի երեկոյան հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգ


Մայր Աթոռի միաբանությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մասնակցում է սրբազան արարողությանը։ Խավարման կարգը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է խորհրդանշում։ Վերաբերում է Ավագ Ուրբաթ օրվան, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, օրը... ավելի

Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն


Ավագ Հինգշաբթի Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այն Ամենայն Հայոց Հայրապետն է կատարում: Վեհափառ Հայրապետը նախ խորանին դրված ջուրն ու յուղն է օրհնում, ապա ծնկում է և սկսում լվանալ Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը... ավելի

Եկեղեցին հիշատակել է Քրիստոսի վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը


Ավագ Հինգշաբթի առավոտյան Մայր Տաճարում կատարվել է Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ապաշխարության արարողությանը մասնակցել են պահք պահող հավատացյալները: Ավագ հինգշաբթի առավոտյան նրանց` ապաշխարողներին, արձակում է տրվում: Ապաշխարությունը հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է:... ավելի

Բրազիլիայի թեմում կատարվել է ապաշխարության կարգ և մատուցվել Սուրբ Պատարագ


Բրազիլիայի հայոց թեմում Ավագ հինգշաբթիի արարողություններին աղոթքով և հոգևոր զրույցներով պատրաստվել են օրեր շարունակ: Արամայիս սարկավագ Սողբաթյանը թեմի առաջնորդ Նարեկ սրբազանի օրհնությամբ հոգևոր թեմայով դասընթացներ է անցկացրել Հայ Ազգային Դուրյան վարժարանի սաների համար, ծանոթացնելով նրանց... ավելի