Բյուրականում անցկացվում է հոգևոր բակային ճամբար


Ուսանողները որպես ջոկատավարներ անգլերենի, կենսաբանության, իրավագիտության, հայոց լեզվի ու կրոնի դասեր են անցկացնում Բյուրականի Խրիմյան Հայրիկ կրթարան հաճախողների համար: Դասերն ընդմիջվում են քաղցրավենիքով ու բակային խաղերով: Խրիմյան Հայիկ կրթարանում Արագածոտնի թեմն ու «Հայ-Դանիական բարեգործական... ավելի

ՀԲԸՄ-ի սկաուտական բանակումի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ


Մայր Աթոռի Մատենադարանում ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության Անդրանիկ սկաուտական բանակավայրի ամառային հավաքի այս տարվա մասնակիցներին հյուրընկալել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան հայրը նրանց փոխանցել է Նորին Սրբության... ավելի

Ամենայն Հայոց Հայրապետն ընդունել է Նյու Յորքից ժամանած ուխտավորների խմբին


Վեհափառ հայրապետը հույսի, խաղաղաության և սիրո կոչ է ուղղել և հորդորել որ, ուր էլ լինեն, իրենց գործով, այլ ոչ խոսքով վկայեն հավատի ու նվիրվածության մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտավորների հետ քննարկել է եկեղեցի-պետություն հարաբերությունները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ երիտասարդական 12-րդ բանակումի մասնակիցներին


Վեհափառ Հայրապետը Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցների հետ հանդիպմանը անդրադարձել է Արցախի բռնազավթմանը, հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիներին վերադարձնելուն։ Ամենայն Հայոց... ավելի

Մայր տաճար


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Սուրբ Էջմիածինը հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ դարձել է հիմնասյունը և անառիկ միջնաբերդը հայոց  ինքնության ու լինելության, խորհրդանիշը մեր ազգի միասնականության և Արարատ սուրբ լեռան պես ՝ մեր հարատևության: Սուրբ Էջմիածինն Աստծո մշտնջենական... ավելի

Իզմիրլյան բժշկական կենտրոն


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Իզմիրլյան բժշկական կենտրոնն անվճար բուժօգնություն է տրամադրում սիրիահայերին, Արցախից տեղահանվածներին, 44-օրյա պատերազմում վիարվորվածներին, «Զինվորի տան» շահառուներին, զոհված զինծառայողների ընտնաիքներին: Սոցիալապես անապոհով անձանց համար... ավելի

Զինհաշմանդամներ


Արցախյան պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում:  

Հայորդաց տներ


Հայաստանում գործող 8 հայորդյաց տները 31 տարի առաջ ստեղծվել են Ամենայն Հայոց Հայրապետի տեսիլքով։ Հայորդյաց տները նպաստել են հազարավոր հայորդիների հոգևոր և մասնագիտական կրթություն ստանալուն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ


Վերջին քսան տարվա ընթացքում զգալիորեն ավելացել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թանգարանների և թանգարանային նմուշների թիվը: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ջանքերով և հավատացյալների նվիրատվություններով թանգարանները հարստանում են նոր նյութերով:

Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը եւ ընծայարանը հայտարարում է ընդունելություն


Կարող են դիմել 15 տարեկանը լրացած հայորդիներ, ովքեր ունեն հիմնական, ավագ, և ավելի բարձր կրթություն։ Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական և ուսման ծախսերը ապահովում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը:  

Հայ Առաքելական եկեղեցին հուլիսի 27-ին կնշի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը


Պայծառակերպության տոնին, նախորդում է շաբաթապահքը։ Կարևոր է պահեցողությունը անցկացնել աղոթքով, ավելի շատ Սուրբ Գիրք կարդալով, խորհրդածելով և եկեղեցի հաճախելով: Վարդավառի շաբաթպահքն այս տարի կսկսվի հուլիսի 21-ին:  

«ՀԲԸՄ ֆոկուս 2025» ծրագրի մասնակիցները ծառեր են տնկել Մալաթիայի Հայորդյաց տան բակում


Ծառատունկը նախաձեռնել է ՀԲԸՄ-ը։ Ծառերն անհատույց տրամադրել է Armenian tree preject բարեգործական հիմնադրամը: Մասնագետները նախապես ուսումնասիրել էին տարածքը և առաջարկել տեղի կլիմային համապատասխան, սակավ խնամք պահանջող բույսեր: