Վերջին զանգը Էօրնեկյան դպրոցում. աղոթք, օրհներգ եւ նոր սկիզբ


Վերջին զանգը Էօրնեկյան դպրոցում. աղոթք, օրհներգ եւ նոր սկիզբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էօրնեկյան հանրակրթական դպրոցի շրջանավարտները նշել են վերջին զանգը։ Արարողությունը սկսվել է աղոթքով ու դպրոցի օրհներգի հնչյուններով։ Շրջանավարտները կարեւոր են համարել դպրոցի դերը իրենց... ավելի

Հայ օգնության ֆոնդը 16 դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի գիտնականներին


Յուրաքանչյուր գիտական խումբ 7500 դոլար է ստացել: Գիտնականները հետազոտություններ կանցկացնեն ֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի, կենսաբանության, նանոտեխնոլոգիայի, նյութագիտության, կենդանաբանության, կենսաքիմիայի, հասարակական գիտությունների և պատմության ոլորտներում: Անցած 25 տարիների ընթացքում հիմնադրամի... ավելի

Ամստերդամի Սուրբ Նիկողայոս գլխավոր տաճարում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշակոթող


Նախաձեռնության հեղինակն ու իրականացնողը Համահայկական Աշխարհագրական Ասոցիացիայի նախագահ, պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանն է։ Քանդակագործը Դավիթ Երևանցին է։ Ծրագրի գործընկերն է Ամստերդամում՝ «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանը, որի բանակցությունների շնորհիվ է ստացվել հուշարձանը... ավելի

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի բանախոսությունը «Բարձունք» հկ-ում


Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը «Բարձունք» հկ-ում ներկայացրել է ամուսնալուծության, ծնողական խնամքի բացակայության, թվային կախվածության, էմոցիոնալ կապի խզման, աշխանքային գերծանրաբեռնվածության, միջսերնդային կոնֆլիկտների, սեռական խնդիրների, ընտանիքների վրա պատերազմի և տեղահանությունների ազդեցության և... ավելի

ՀԵՀԵՄ-ը պատրաստվում է հոբելյանական 25 ամյակի առիթով կազմակերպվող ուխտագնացությանը


«Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» համահայկական ուխտագնացության ընթացքում՝ հուլիսի 2-7-ը, մոտ երեք հարյուր երիտասարդ Հայաստանից և սփյուռքից կհավաքվեն հայրենիքում։ Հայտադիմումներն արդեն լրացված են, կազմակերպչական բազմաթիվ հարցեր՝ լուծվում են։ ՀԵՀԵՄ -ը այս տարիների ընթացքում աշխարհի տարբեր... ավելի

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Արցախի ժառանգությանը նվիրված համաժողով է կազմակերպում


Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը աշխարհում ամենախոշոր միջեկեղեցական կառույցն է, որը Շվեյցարիայի Բեռն քաղաքում համաժողով է կազմակերպում` նվիրված Արցախում հայկական ժառանգությանը: «Կրոնի ազատություն. Հայ հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը Արցախում» խորագրի ներքո համաժողովը... ավելի

Նոր նմուշներով Պատմության թանգարանում վերաբացվել է «Հայաստանը 15-18-րդ դարերում» հատվածը


Ցուցադրության սկզբում 15-րդ դարում Կիլիկիայի Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին կաթողիկոսական աթոռի վերահաստատման պատմությունն է: Ներկայացված է Տաթևի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դուռը՝ ստեղծված 1614 թվականին, դրվագված խաչքարային հորինվածքով: Թանգարան է բերվել 1931-ին: 1448-ին Սևանավանքում... ավելի

Կոմիտասի թանգարան-ինստիտոուտում ելույթ են ունեցել «Գեղարդ» և «Շողակաթ» մանկական երգչախումբը


Կոմիտասի թանգարան-ինստիտոուտում բացի մշտական և ժամանակավոր ցուցադրություններից՝ կազմակերպվել է նաև Կոմիտաս վարդապետին նվիրված տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված թեմատիկ և կրթական ծրագրեր ու հանդիպումներ: Ելույթ են ունեցել «Գեղարդ» երգեցիկ խումբը և Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական... ավելի

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին Կանադայում կայացել է էկումենիկ միջոցառում


Օտտավայի Աստվածամոր կաթոլիկ տաճարում կատարվել է բարեխոսական կարգ՝ նվիրված 1915-1923թվականներին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին: Արարողությանը մասնակցել են ավելի քան 200 հյուր՝ Կանադայում հավատարմագրված ավելի քան 30 երկրի դեսպան, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, կաթոլիկ,... ավելի

Թբիլիսիում Վիրահայոց թեմը կազմակերպել է Սայաթ-Նովային նվիրված Վարդատոն


Սայաթ-Նովայի մեծարման ամենամյա միջոցառումը սկսվել է Ամաղլեբա փողոցի 18 տնից՝ Հովհաննես Թումանյանի բնակարանից: Թբիլիսահայերը և հյուրերը քայլել են Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որի բակում է բանաստեղծ-աշուղի գերեզմանը։ Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ և հոգևոր... ավելի

Արագածոտնի թեմի 12 հովվություններից դպրական կոչման են արժանացել 40 դպիր


Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում թեմի եկեղեցիներում սպասավորող 40 դպիր դպրական կոչում է ստացել։ Նրանք ամեն կիրակի շապիկ են հագնում, օգնում են քահանաներին: Եպիսկոպոսը ընծայացուներին տվել է բանալի, մոմակալ և Աստվածաշունչ: Դպրական տվչությամբ տղաները իրավունք են ստանում կատարելու դռնապանի,... ավելի

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրը մատուցվել է տոնական Պատարագ


Երևման Սուրբ Խաչի տոնը հաստատվել է որպես Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի Խաչափայտի Մասունքը: Պատարագից հետո եկեղեցու բակում անցկացվել է ազգային երգ ու պարով տոնախմբություն: