Արդեն 4-րդ տարին է, օգոստոսի 31-ին հավատացյալները ուխտի են գալիս Էջմիածնի Ս. Շողակաթ վանք: 1972թ.-ից Մատենադարանում պահվող 12-րդ դարի ձեռագիր ավետարանը հենց այս օրն է դուրս բերվում՝ հավատացյալներին իր զորությանը հաղորդակից դարձնելու համար: Նրանց մեջ շատ են ծնունդով Պարսկաստանի Փերիա գավառի Սանգիբարան գյուղի բնակիչները: Ավետարանը երկար դարեր պահվել է հենց Սանգիբարան գյուղում, այնուհետև տեղափոխվել Հայաստան:
2017-08-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ