Ամենայն հայոց կաթողիկոսի հնգօրյա այցը Բեռլին

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը 5-օրյա այցով Բեռլինում էր` Արևելյան ուղղափառ եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի միջոցառումներին: Հայոց կաթողիկոսը և քույր եկեղեցիների պետերը հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Վեհափառ հայրապետն իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում սատարելու համար: Հոկտեմբերի 19-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց նաև ԳԴՀ նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2017-10-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ